Մեծ Բրիտանիայում կոչ են անում չծննդաբերել լողավազաններում
Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները կոչ են արել կանանց չծննդաբերել նախապես տաք ջրով լցված փոքրիկ լողավազաններում` զերծ մնալու համար լեգեոներների հիվանդության վտանգից: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ ինտենսիվ թերապիայի բաժանմունք է ընդունվել հիշյալ հիվանդության ախտորոշմամբ լողավազանում ծնված մի երեխա: Բրիտանուհիներին խնդրել են զերծ մնալ լողավազանում ծննդաբերելուց, մինչև դեպքի քննության ավարտը: Երեխայի վիճակը շատ լուրջ է գնահատվում:
Մեծ Բրիտանիայում տարեկան 15 հազար կին ծննդաբերում է տանը: Նրանց մեծ մասը նախընտրում է ծննդաբերել ջրում՝ ընտրելով հատուկ լողավազաններ:
Պարբերականը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ նման մեթոդով ծննդաբերությունների հետևանքով նորածինների մոտ վարակիչ հիվանդության դեպքեր էին հայտնաբերվել Իտալիայում և Ճապոնիայում:
Լեգեոներների հիվանդությունը՝ սուր վարակիչ հիվանդություն է, հաճախ հանդիպում է տարեցների մոտ, առավել հազվադեպ՝ երեխաների: Նշվում է, որ 1990-2011թթ. ընթացքում Մեծ Բրիտանիայում միայն մեկ երեխայի մոտ է ախտորոշվել այդ հիվանդությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները