Աֆրիկյան երկրներից կապիկներ չբերել. ԱՆ-ն դիմել է ԳՆ-ին
Առողջապահության նախարարությունը դիմել է գյուղատնտեսության նախարարությանը՝ արգելելու աֆրիկյան երկրներից կենդանիների` մասնավորապես կապիկների ներկրումը Հայաստան՝ էբոլայի հնարավոր ներթափանցումը երկիր կանխելու
համար: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ, բժշկական գիտությունների թեկնածու Լիլիթ Ավետիսյանը:
«Հիվանդությունը հայաստանցիներին չի սպառնում, քանի որ այստեղ տարածման պայմաններ չկան: Հիվանդության ակտիվ տարածողները հատուկ տիպի չղջիկներն են»,-ասաց Լ. Ավետիսյանը:
Մասնագետը հիշեցնում է, որ հիվանդությունն անցնում է արյան միջոցով, սեռական ճանապարհով:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Էբոլա վիրուսից մահացածների թիվը արևմտյան Աֆրիկայի չորս երկրներում՝ Նիգերիա, Գվինեա, Լիբերիա, Սիերա Լեոնեումգերազանցում է 700-ը։