Դուք իրականացնում եք ոլորտի ծանր ծառայություններից մեկը. Ա.Մուրադյանն այցելել է Սևանի հոգեբուժական հիվանդանոց
«Դուք իրականացնում եք ոլորտի ծանր ծառայություններից մեկը և արժանի եք խրախուսանքի։ Հնչեղություն են ստանում խնդրահարույց կետերը, բայց ամենօրյա քրտնաջան ձեր աշխատանքը չի երևում»,-ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ նախօրեին Սևանի հոգեբուժական հիվանդանոց կատարած այցի ժամանակ։
ԱՆ մամուլի ծառայույթունից տեղեկանում ենք, որ հանդպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուժանձնակազմի աշխատավարձերին, մասնագիտական դժվարություններին վերաբերող խնդիրներին:
Նախարարը հետաքրքրվել է, թե հուլիսի 1-ից իրականացված բարձրացումից հետո որքան է կազմել բժիշկների, բուժքույրերի և մայրապետների աշխատավարձերը։ Հոգեբուժարանների ֆինանսավորման բարեփոխման արդյունքում ևս այս բուժհիմնարկների ֆինանսական վիճակը թեև որոշակիորեն բարելավվել է, սակայն դեռևս հեռու է բավարար լինելուց։
Արմեն Մուրադյանը կենտրոնի ղեկավարությանը հանձնարարել է նախարարության մասնագետների հետ ուսումնասիրել, թե աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ուրիշ ինչ հնարավորություններ կան։
Այնուհետև տնօրեն Գագիկ Կարապետյանը նախարարին և նրան ուղեկցողներին ծանոթացրել է հիվանդանոցի ութ բաժանմունքների, բուժական և ախտորոշիչ ծառայությունների, սննդի, հանգստի կազմակերպման հնարավորություններին և պայմաններին:
Արմեն Մուրադյանը ծանոթացել է նաև հոգեբուժարանի սննդամթերքի և դեղերի պահպանման պայմաններին, դրանց պիտանիության ժամկետներին, ճաշացանկին ու սննդի կալորիականության ու բազմազանության ապահովմանը։ Նախարարն իր գոհունակությունն է հայտնել Սևանի հոգեբուժարանում հիվանդների բուժման և խնամքի ուղղությամբ կատարվող աշխատանքներից: Նա միաժամանակ հանձնարարականներ է տվել առկա բացթողումները վերացնելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա