Շտապօգնության մեքենա՝ սահմանամերձ Մովսես համայնքին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի Տավուշի մարզ աշխատանքային այցի ժամանակ սահմանամերձ Մովսես գյուղին շտապօգնության ավտոմեքենա, դեղեր ու բժշկական պարագաներ են հանձնվել: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
«Մարզային առողջապահությունն առաջ է գնում, ինչը բխում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից: Նախարարությունը պատրաստ է աջակցելու սահմանապահ այս գյուղում առողջապահության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր հարցերի լուծմանը»,-ընդգծել է Արմեն Մուրադյանը:
Գյուղին հատկացված շտապօգնության ավտոմքենան կմահալրվի նաև պլանշետով, ինչը հնարավորություն կտա անգամ հեռավոր մարզում անմասն չմնալ Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրման գործընթացից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա