Գիտաժողով. «Սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ միայն օրենքով պայքարել հնարավոր չէ»
Ազգային ժողովը վերջին տարիներին բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ է արել ընտանիքի բարելավման համար, սակայն կան բաներ, որոնք օրենքի տարրով փոխել չի լինի: Մայր Աթոռում ընթացող «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովի ընթացքում նման դիտարկում արեց ԱԺ մայրության և առողջության հարցերով հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Դրանում Վեհափառի կարծիքն ավելի մեծ նշանակություն կունենա, քան օրենքի տարրը»,- ասաց նա և ընդգծեց, որ հարցն ավելի շուտ հասարակության գիտակցության բարձրացման, եկեղեցու քարոզչության շնորհիվ կարող է լուծվել:
Այսօր առկա խնդիրներից նա առանձնացրեց սեռով պայմանավորված երեխայի ընտրությունը. «Շատերը կարծում են, որ եթե օրենք ընդունենք սեռը նախապես իմանալու հնարավորությունը սահմանափակելու համար, ապա նման բաներ չեն լինի, սակայն մենք պետք է դաստիարակենք մեր ժողովրդին, որ նման բանն անընդունելի է: Մենք ուրախ ենք, որ այսօր եկեղեցին նպաստոււմ է նման խնդիրների վերհանմանը»:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ նկատեց, որ ներկա ժամանակներում արագ փոփոխություններ են լինում և նոր տեխնոլոգիաներով շատ հարցերի է հնարավոր լուծում տալ, սակայն այդ ճանապարհին կորուստներ են լինում:
«Մենք հոգևորի արժեհամակարգի կորուստներ ենք ունենում, որը վնաս է մեզ: Հուսով ենք այս գիտաժողովով սկիզբ է դրվելու այն ուժի ներթափանցմանը ընտանիք, որը գալու է եկեղեցուց»,- ասաց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան