Եղվարդի «Նաիրի» ԲԿ հոսպիտալացվել է տեղի մանկապարտեզի 9 սան
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն այսօր երեկոյան հոսպիտալացվել է տեղի մանկապարտեզի 9 սան` աղիքային խանգարման երևույթներով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես Եղվարդ է մեկնել նախարարության մասնագետների խումբը: Տեղում իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների մասին կտվրի լրացուցիչ տեղեկատվություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան