Այս պահի դրությամբ 64 երեխա բուժհաստատություններում է. Եղվարդի մանկապարտեզի երեխաների մասին
Բժիշկների հորդորներով, մասնագետների հսկողության տակ գտնվելու նպատակով, այսօր առավոտյան ժամը 9-ից մինչև 13-ը հոսպիտալացվել է Եղվարդի մանկապարտեզի 3-6 տարեկան ևս 15 երեխա։ Նրանց բոլորի վիճակը բավական թեթև է։
ԱՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ բուժհաստատություններում բուժվում է 64 երեխա, որից 46-ը` Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ 18 երեխա տեղափոխվել է Երևան, որից 17-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Եվս 7 երեխա ստանում է ամբուլատոր բուժում:
Բոլոր բուժհաստատություններում փոքրիկներն ստանում են պատշաճ բժշկական մասնագիտական օգնություն։ Հիվանդներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով։ Մասնագետների գնահատմամբ բոլոր երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա:
Երեխաների առողջական վիճակի և հակահամաճարակային աշխատանքների մասին նախարարը պարբերաբար զեկուցում է ՀՀ վարչապետին։
Նախորդող հրապարակումներ՝
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Հարակից հրապարակումներ`
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա