Այս պահին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հիվանդանոցային բուժում է ստանում 15 երեխա
Եղվարդի Նաիրիի բժշկական կենտրոնում բուժում ստացող 17 երեխա այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացած 19 երեխայից 18-ը ևս դուրս են գրվել: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր կրկին այցելել է «Նորք» ինֆենկիոն հիվանդանոցում բուժում ստացող երեխաներին: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նա շրջեց հիվանդասենյակներով, հետաքրքրվել է երեխաների առողջական վիճակով, զրուցել ծնողների հետ:
Երևանի և Եղվարդի բժշկական կենտրոններում բուժում ստացած փոքրիկներին Արմեն Մուրադյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից նվերներ է փոխանցել: Նախարարը երեխաներին մաղթել է առողջություն և շուտափույթ ապաքինում:
Այս պահին նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում թունավորման հետևանքով հիվանդանոցային բուժում է ստանում 15 հիվանդ, որից 13-ը Եղվարդում: Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժվել մեկական երեխա:
Նախորդող հրապարակումներ՝
«Նաիրիի» ԲԿ-ում գտնվող թունավորված երեխաներից ևս ինը դուրս է գրվել
Եղվարդի մանկապարտեզում գրանցված թունավորման պատճառը դիզինտերիան է. փոխնախարար
«Թունավորված երեխաների մեծ մասի մոտ աղիքային վարակ է». մասնագետի մեկնաբանությունները
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա