Սատկած խոզերի մասին վերջապես ՍԱՊԾ-ն խոսեց. Ոչ պիտանի միսը ոչնչացվել է
Հիմք ընդունելով 2014 թվականի դեկտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ուղարկված թիվ 10/1-2-4799 գրությունը` Ծառայության աշխատակիցները սույն թվականի դեկտեմբերի 21-ին մասնակցել են Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված ստուգայցերին:
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ստուգայցերի ընթացքում Ծառայության աշխատակիցների կողմից «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ի և «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքներում վաճառվող խոզի մսեղիքներից կատարվել է նմուշառում` թվով 20 նմուշ:
Նմուշները տեղափոխվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով:
Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության աշխատակիցների կողմից անմիջապես տրվել է հանձնարարական` ձեռնարկելու սննդի համար ոչ պիտանի մսեղիքի ոչնչացման աշխատանքներ:
Սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել է:
Բացի այդ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամաններով 2014 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացվում են շուկայահանված մսի դիտարկումներ՝ մակնշման և պահման պայմաններին ներկայացվող պահանջների նկատմամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Սատկած խոզի մսի գործով նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե
Որտեղի՞ց գնել միս, ինչի՞ն ուշադրություն դարձնել. Խորհուրդներ սպառողներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները