Կապանի բժշկական կենտրոնում բուժում է ստանում մեկ հիվանդ. բրուցելոզը տեղայնացվել է
Սյունիքի մարզի Կապան քաղաքից մարտի 5-ին տեղեկատվություն ստանալով, որ 6 անձ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական օգնության` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղում համաճարակաբանական հետազոտություններ է իրականացրել։ Պարզվել է, որ բոլոր հիվանդներն աշխատել են Կապանի գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցում: Գյուղատնտեսության նախարարության և Սյունիքի մարզպետարանի հետ ճշգրտվել է սպանդանոցի աշխատակիցների ցանկը լաբորատոր հետազոտությունները և բուժումը կազմակերպելու համար: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կազմակերպվել են բոլոր աշխատակիցների լաբորատոր հետազոտությունները, հայտնաբերվել է 19 հիվանդ։ Նրանց բուժումն իրականացվել է պետական պատվերի շրջանակում, ապահովվել են անհրաժեշտ դեղով: Այսօրվա դրությամբ Կապանի բժշկական կենտրոնում բուժում է ստանում մեկ հիվանդ: Մյուսներն առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից:
Միաժամանակ պետք է նշել, որ հիվանդներից մեկի մոտ վարակաբանի կողմից կասկածվել է սիրբիրյան խոց հիվանդությունը, որը ևս մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից: Անմիջապես տեղում կազմակերպվել է նմուշառում, որը տեղափոխվել Երևան` ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, որտեղ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդությունը ժխտվել է:
Համապատասխան կառույցների կողմից ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ բրուցելոզ հիվանդությունը տեղայնացվել է: Իրավիճակը վերահսկելի է:
Նախորդող հրապարակում՝
«Մինչ օրս չկա հայտարարություն՝ բրուցելոզով նոր հիվանդներ հայտնաբերվել են, թե ոչ»
«Կապանի 6 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց». «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ
ՍԱՊԾ. Կապանում բրուցելոզով հիվանդների թիվը 17-ն է
ԱՆ ուշացած արձագանքը Կապանում բրուցելոզի դեպքերի վերաբերյալ
Բրուցելոզի մասին ինչո՞ւ էին լռում պետական մարմինները
Բրուցելոզով հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան