Դեղեր և բժշկական պարագաներ` Հայոց ցեղասպանության մարզաբնակ ականատես-վերապրածներին
Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը շարունակում է մարզային համայցերը` բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելով Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածներին:
Համակարգող խորհրդի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ այսօր այց է կատարվել Արմավիրի մարզ, ուր ականատես-վերապրածների թիվն ամենամեծն է, տեղեկացնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
Մարզաբնակ ականատես-վերապրածներին տրամադրվեցին բժշկական ցուցումներին համապատասխան դեղեր և բժշկական պարագաներ:
Մասնագիտական խմբերի համայցերի ընթացքում Երևանում և մարզերում կատարվում են անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, որոնց հիման վրա ստեղծվում են ականատես-վերապածների բժշկական անձնագրերը:
«Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ևս իր աջակցությունն է ցուցաբերում` տրամադրելով խնամակալներ:
Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարզային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:
Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռևս 2014թ.: Ակնաբուժական նախագիծը մարզաբնակ ականատեսների համար կազմակերպում է մասնագետների պարբերական այցելություններ: Աշխատանքներին աջակցում է նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը:
Ականատես-վերապրածներին առնչվող առողջապահական հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 շուրջօրյա հեռախոսահամարը:
Նախորդող հրապարակումներ՝
Բժշկական օգնություն և սպասարկում` Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի
Բժշկական օգնություն Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա