Սոլակում հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում
Կոտայքի մարզի Սոլակ գյուղից բրուցելոզով մեկ հիվանդ է տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, ևս երկու մարդ, որոնց մոտ կլինիկական դրսևորումներ չեն եղել, բայց հիվանդի հետ շփվածներ են եղել, ևս հոսպիտալացվել են: Այս պահին գյուղում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ, կատարվում են համայցեր:
Panorama.am-ին նման տվյալներ տրամադրեցին առողջապահության նախարարության հասարակայնության ու տեղեկատվության վարչությունից: Աշխատանքային խմբերն արդյունքները կամփոփեն ու տվյալներ կհրապարակեն այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան:
ԳՆ Սննդամթերքի անվտանգության ծառայությունից Panorama.am-ին հայտնեցին, որ հանրապետություն ողջ տարածքում պլանային ստուգումներ են իրականացվում, հենց դրանց շրջանակում է Սոլակում հայտնաբերվել հիվանդ կենդանիներ:
ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանն ասաց, որ այս պահին մանրամասները ճշտվում են, հավելյալ տեղեկություններ խոստացավ տրամադրել ավելի ուշ: