Առաջարկվում է Հայաստանում ներդնել բուժաշխատողների հավաստագրման համակարգ
ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկման դրվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ինչպես ներկայացրեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նախագծով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական հմտությունների և ունակությունների շարունակական զարգացումը և մասնագիտական գործունեությունը իրականացնելու թույլատվությունն ապահովելու նպատակով ներդնել բուժաշխատողների հավաստագրման համակարգ:
«Հնացած և արդեն իրեն չարդարացրած համակարգն այսօր փոփոխության կարիք ունի»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով՝ 2001թ-ից ֆիզիկական լիցենզավորումը որպես փաստ գոյություն չունի առողջապահության համակարգում և կադրային ներուժի հավաստագրման գործընթացը բաց է:
«Այն խիստ կարևոր փաստաթուղթ կարող է հանդիսանալ բոլոր այն երկրների համար, որոնք առաջնահերթությունը տալիս են որակին, իսկ որակի պարտադիր ու անբաժան մասը կադրային ներուժն է: Հավաստագրումը թույլ կտա կազմակերպել նաև օտարերկյա մասնագետների աշխատանքները Հայաստանում»,- ասաց Ա.Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները