Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվել երեխաներ
ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր տեղեկատվություն է ստացել, որ մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 6 երեխա։
Առողջապահության նախարարությանից հայտնում են, որ բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Անհրաժեշտ բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում` անվճար։ Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Հիվանդների մոտ դիտվում է առողջացման դրական տեղաշարժ։
Տեղում աշխատանքներ են իրականացրել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների խումբը` գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Առողջապահական պետական տեսչության մարզային կառույցի ներկայացուցիչները։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ևս 5 հիվանդ երեխա։ Այժմ ճշտվում է նրանց հոսպիտալացման անհրաժեշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան