«Ձեր ներկայությունը ձևավորում է հոգատարության և գթասրտության մթնոլորտ». բուժքույրերի միջազգային օրն է
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ուղերձ է հղել բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ բուժքույրերի մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անհնար է գերագնահատել ձեր ունեցած դերակատարությունը առողջապահության համակարգի զարգացման գործում: Դուք մշտապես ոչ միայն հիվանդի, այլև բժշկի կողքին եք։ Ձեր մասնագիտական պարտականությունները կատարելով, ձեր բարի վերաբերմուքով դուք մի կողմից նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը, մյուս կողմից` աջակից լինում բժշկին:
Ձեր ներկայությունը բժշկական հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: Սիրելի բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա