Ալաշկերտի մանկապարտեզը չի գործում
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղից հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել:
«Հինգը հսկողության ներքո են, տնային պայմաններում ստանում են բուժում»,- Panorama.am-ին ասացին Առողջապահության նախարարությունից:
Առայժմ 11 երեխայի թունավորման պատճառներն անհայտ են, դեռ փորձաքննություններ են իրականացվում:
Գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը աղիքային ինֆեկցիայի հնարավոր մի քանի պատճառ է մատնանշում՝ ցոգոլ, վարունգ:
Գյուղապետի որոշմամբ, մանկապարտեզը երեկվանից չի գործում. «Երեկվանից դադարեցվել է աշխատանքները: Մանկապարտեզը չենք կարող փակել, պատճառը մանկապարտեզից չի, ուղղակի իմ որոշումով ժամանակավորապես գործունեությունը դադարեցվել է, մինչև պարզվի, թե աղբյուրը որ ընտանիքից է եկել»:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 6 երեխա Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից։ Բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Անհրաժեշտ բուժումը կազմակերպվել է պետպատվերի շրջանակում` անվճար։
Առողջապահական պետական տեսչության մարզային կառույցի ներկայացուցիչների ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ևս 5 հիվանդ երեխա։
Նախորդող հրապարակումներ՝
Ալաշկերտից հոսպիտալացված 5 երեխա դուրս է գրվել
Գյուղապետ. Ալաշկերտից հոսպիտալացվածների թվում մանկապարտեզի ու դպրոցի սաներ են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին