«Ավելի լավ է մեկ կտոր կանաչի ուտեն, քան ֆոլաթթվով հարստացված հաց»
«Արդեն չորս տարի շարունակ այս ծրագիրը կիրառվում է բնակչության թիրախային խմբի՝ երեխաների վրա` Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում և հետազոտություն չկա, արդյոք երեխաներն ունեն դրա կարիքը»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ալյուրի հարստացում՝ անհրաժեշտություն. վտանգներն ու ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Առողջ սնունդ» նախաձեռնության անդամ Արման Մանուկյանը:
Հանդիպմանը ներկա հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն էլ նշեց. «Մենք եթե այս ֆոլաթթուն տալիս ենք 40 տոկոս երեխաների վիճակը լավացնելու համար, բա ինչ է լինելու այն 60 տոկոս երեխաների հետ, որոնք չունեն դրա կարիքը: Պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն այն բոլոր մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում փորձ են կատարել երեխաների վրա»:
Թվարկելով այս ծրագրի վատ կողմերը և ներկայացնելով տարբեր երկրների մասին իրենց ուսումնասիրությունները Խաչիկ Ստամբոլցյանը նշեց, որ այսօր ԱՄՆ-ում ստորագրահավաք են անում այս ծրագրից հրաժարվելու համար. «Մեր բոլոր բույսերը պարունակում են մեծ քանակի ֆոլաթթու, օրինակ թարխունը: Ավելի լավ է մեկ կտոր կանաչի ուտեն, քան ֆոլաթթվով հարստացված հաց»,-շեշտեց նա:
Արման Մանուկյանն էլ ասաց, որ այս հարցի վերաբերյալ դեռ իրավական գնահատական չի տրվել և հույս հայտնեց, որ շուտով կլսեն այդպիսի գնահատական:
Նախորդող հրապարակում՝
Ալյուրի հարստացման ծրագիր. Ինչու բնակչությանն ընտրության հնարավորություն չի տրվում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա