ՍԱՊԾ. Վահան գյուղում վարակի աղբյուրը բացահայտելու համար ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները
Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված թունավորման պատճառները բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թութը վաճառվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչի կողմից:
ՍԱՊԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են նաև, որ բնակիչն իրացրել է սեփական այգու ծառերից հավաքված թութը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են ինչպես թթի նմուշներ, այնպես էլ տեղափոխող մեքենայից և սննդամթերքի տարաներից լվացուկներ: Ծառայությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վարակի աղբյուրը բացահայտելու համար»:
Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորման հետևանքով նոր հիվանդներ չեն հայտնաբերվել։ 55 տուժածից 51-ը Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից: Նրանցից 33-ը հոսպիտալացվել էր Ճամբարակի առողջության կենտրոնում։ Այսօր ժամը 10:00-ի դրությամբ այնտեղ բուժումը շարունակում է 5 հիվանդ, որից 2-ը՝ 0-18 տարեկան: Ամբուլատոր պայմաններում բուժում է ստացել 22 տուժած: Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով բակային համայցերը շարունակվում են: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է՝ առողջացման միտումով:
Նախորդող հրապարակումներ՝
Վահան գյուղից հոսպիտալացվածներից հինգը դեռ հիվանդանոցում են
ԱՆ մասնագիտական խումբը Ճամբարակում է. Վահան գյուղի բնակիչների վիճակը գնահատվում է միջին ծանրության
ՍԱՊԾ. Թութը, որից կերել են Վահանի բնակիչները, ուղարկվել է փորձաքննության
Ճամբարակում 25 անձ է հոսպիտալացվել` սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն ախտանշաններով
Գյուղապետ. Վահանում բոլոր թունավորվածները թութ են կերել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները