Թունավորումը եղել է թթի միջոցով. թութը չի լվացվել, փակ տարաներով բերվել և վաճառվել է. Արտավազդ Վանյան
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորման դեպքին, նշեց, որ թունավորումը եղել է ոչ թե թթից, այլ թթի միջոցով:
Նրա խոսքերով՝ զանգվածային թունավորման դեպքի առնչությամբ լաբորատոր միջոցառումներ են իրականացրել, որոնց արդյունքում պարզվել է վարակի պատճառը:
«Թութը աղիքային վարակի փոխանցման միջոց է եղել: Մենք արդեն կատարել ենք լաբորատոր հետազոտություններ հիվանդների մոտ, թթից փորձանմուշ է վերցվել: Պարզվել է, որ թթենու անմիջական հարևանությամբ գտնվել է անասնագոմ: Թութը չի լվացվել, փակ տարաներով բերվել և վաճառվել է »,- ասաց Ա.Վանյանը՝ իրավիճակը վերահսկվում է:
Նա նաև նշեց, որ սննդային թունավորման հետևանքով տուժած հիվանդներն արդեն ապաքինվել և դուրս են գրվել: Վարակի աղբյուրը եղել է սալմոնելա հարուցիչը, որի կրողները կենդանիներն են:
Նախորդող հրապարակումներ՝
ՍԱՊԾ. Վահան գյուղում վարակի աղբյուրը բացահայտելու համար ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները
Վահան գյուղից հոսպիտալացվածներից հինգը դեռ հիվանդանոցում են
ԱՆ մասնագիտական խումբը Ճամբարակում է. Վահան գյուղի բնակիչների վիճակը գնահատվում է միջին ծանրության
ՍԱՊԾ. Թութը, որից կերել են Վահանի բնակիչները, ուղարկվել է փորձաքննության
Ճամբարակում 25 անձ է հոսպիտալացվել` սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն ախտանշաններով
Գյուղապետ. Վահանում բոլոր թունավորվածները թութ են կերել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները