«Նորապատցի փոքրիկի մոտ առաջընթաց չկա. կոմայից դեռ դուրս չի եկել»
Արամավիրի մարի Նորապատ գյուղից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
«Երեխայի մոտ առաջընթաց չկա, կոմայից դեռ դուրս չի եկել».-Panorama.am-ին երեխայի վիճակի մասին տվյալներ հաղորդեց ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Չոբանյանը:
Առողջապահության նախարարությունից երեկ հայտնեցին, որ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտության արդյունքում երեխայի մոտ ախտորոշվել է ուղեղի այտուց։ Երեխային զննել է նաև այս օրերին Հայաստանում գտնվող Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Վիլյամ Խաչատրյանը։
Նրա մասնակցությամբ գիշերը կազմակերպվել է կոնսիլիում։ Վիրահատության կամ որևէ այլ միջամտության անհրաժեշտություն չի եղել։ Երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։ Նշենք, որ տղան ծնվել է առողջական խնդիրներով, մի քանի անգամ երկարատև բուժում է ստացել հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարբեր հիվանդանոցներում:
Երեխայի ընտանիքի ևս երկու երեխա տեղափոխվել է Արմավիր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոց: Նրանց երեկ այցելել էր նախարարը:
Նախորդող հրապարակումներ`
Նորապատ գյուղից հիվանդանոց տեղափոխված երեխան կոմայի մեջ է
ԱՆ. Երեխաների թունավորման դեպքերի միջև փոխկապակցվածություն չկա
Արմեն Մուրադյանն այցելել է Արմավիրի բժշկական կենտրոնում բուժվող երեխաներին (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա