Հայաստանը հարուստ է կանաչեղենով, սակայն այն քիչ է յուրացվում. ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն
Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Թուտելյանը նշել է, որ անցած դարի 40-ական թվականներից մինչև փլուզումը Խորհրդային Միությունում ալյուրը 100 տոկոսով հարստացվել է, այդ թվում` ֆոլաթթվով` նպաստելով բնակչության առողջության պահպանմանը։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:
«Ես իմ հայ ժողովրդին միշտ համարել եմ իմաստուն, խելամիտ ազգ։ Բայց երբ եկա ու իմացա, որ շատերը դեմ են ցորենի ալյուրի հարստացմանը, խիստ զարմացա և հիասթափություն ապրեցի»,-ասել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսը:
ԱՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Վիկտոր Թուտելյանը նաև շեշտել է, որ 1948թ. Խորհրդային Միությունում արգելվում էր գենետիկան։ Արդյունքում ԽՍՀՄ-ը գիտության այդ ճյուղով աշխարհի զարգացած շատ երկրներից բավական ետ մնաց։
«Մեկն ինձ ասաց` պետք չէ ձեռք տալ Աստծո տված հացին։ Բայց չէ՞ որ Աստծո տված հացը խանութներում վաճառվող սպիտակ հացը չէ, որ զրկվել է բնության տված միկրոսննդատարրերից ցորենի մշակման արդյունքում»,-նշել է բանախոսը մինչ ասուլիսը Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում «Օպտիմալ սնունդն առողջության և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարևորագույն գործոն» թեմայով դասախոսության ժամանակ։
Վիկտոր Թուտելյանը հավելել է, որ, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանը հարուստ է կանաչեղենով, սակայն այն քիչ է յուրացվում և չի կարող բավարարել օրգանիզմի պահանջը։
«Ցորենի ալյուրի հարստացումը լիովին անվտանգ է և օգտակար»,-շեշտել է գիտնականը` նշելով, որ ողջ աշխարհն է գնում այդ ճանապարհով, իսկ Հայաստանը չգիտես ինչու ընդդիմանում է և կարող է տեղում մնալ` կորցնելով ազգի առողջությունը։
Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն, Վիկտոր Թուտելյանի «Օպտիմալ սնունդը առողջության և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարևորագույն գործոն» բավական ուսանելի և հետաքրքիր դասախոսության տեսանյութն առաջիկայում կհրապարակվի։
Նախորդող հրապարակումներ՝
ՀԽ նիստում ալյուրի հարստացման մասին քննարկումն ավարտվեց միջադեպով
Ֆոլաթթուն կարող է չարորակ անեմիայի պատճառ դառնալ. կարծում է կենսաբանը (տեսանյութ)
«Ավելի լավ է մեկ կտոր կանաչի ուտեն, քան ֆոլաթթվով հարստացված հաց»
«Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության պատասխանն առողջապահության նախարարին
Ալյուրի հարստացման ծրագիր. Ինչու բնակչությանն ընտրության հնարավորություն չի տրվում
Կոչ` ԱՆ-ին. Ինչո՞ւ եք պարտադրում, ում անհրաժեշտ է, կարող է դեղորայքի տեսքով օգտագործել ֆոլաթթու
Նախարարությունը պատրաստվում է բացահայտել ալյուրի հարստացման մասին ընդդիմախոսների ներկայացրած միֆերը
Ալյուրի հարստացումը հետաձգվեց մեկ տարով
ԱՆ. Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը միտված է հիվանդությունների կանխարգելմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա