Ճամբարում աղիքային վարակ ստացած 16 երեխաներից 4-ը շարունակում են բուժում ստանալ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին երեկոյան Մարտունու բժշկական կենտրոն են դիմել ամառային հանգստի ճամբարներից մեկի 4 սան աղիքային վարակին բնորոշ գանգատներով` ջերմություն, փսխում, փորլուծություն:
Ըստ աղբյուրի, տեղի և նախարարության մասնագետները մեկնել են ճամբար, իրականացրել համաճարակաբանական հետազոտություն: Արդյունքում հայտնաբերվել է, որ ևս 16 երեխա` 14 և բարձր տարիքի, ունի նմանատիպ գատգատներ: Բոլոր երեխաները հոսպիտալացվել են: Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության:
Մասնագիտական խումբը տեղում իրականացրել է անհրաժեշտ աշխատանքները, կատարվել է դեպքերի քարտեզագրում, համաճարակաբանական վերլուծություն, իրականացվել են նմուշառումներ հիվանդների կենսաբանական նյութից, խմելու և ափամերձ ջրից, սննդամթերքից:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ի, ժամը 14-ի դրությամբ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել: Մարտունու ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդները դուրս են գրվել, 4-ը դեռևս բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական միտումով, 1-ը` բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները