29 քաղաքացիների թունավորման դեպքից հետո երևանյան ռեստորանի գործունեությունը դադարեցված է
Օգոստոսի 1-ին գիշերը ժամը 23.45-ին փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան Առինջ թաղամասում՝ «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում, քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները մի քանիսին հոսպիտալացրել են հիվանդանոց: Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել 18 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն վայրից «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոն է հոսպիտալացվել 11 քաղաքացի: Ըստ բժիշկների տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ 7-ինը ` միջին ծանրության:
Ռեստորանում թունավորման դեպքի հետքերով ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության, որի արդյուքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:
ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են նաև տվյալ բուժհաստատություններ:
Ըստ աղբյուրի, ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները