Կալցիում, սպիտակուց, վիտամին D. առողջ ոսկորներ ունենալու հիմնական բաղադրիչները
Օստեոպորոզը գլոբալ հիվանդություն է և այստեղ շատ կարևոր է առողջ ապրելակերպը օպտիմալ հենաշարժական ապարատի առողջության պահպանման գործում՝ անկախ տարիքային խմբից: Այս մասին այսօր Օստեոպորոզին նվիրված 4-րդ կլոր սեղանի ժամանակ ասաց Օստեոպորոզի ասոցիացիայի խորհրդի անդամ, դոկտոր Նառա Մամիկոնյանը:
Նշենք, որ կլոր սեղանն անց էր կացվում ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով անձամբ ներկա էր քննարկմանը:
«Մեր ժողովրդի առողջությունը մեզ համար շատ թանկ է, վերջապես օստեոպորոզի խնդիրը մեր երկրում շարժվեց: Պետք է առողջ ապրելակերպի և ճիշտ սնվելու գաղափարը երեխաների մոտ դրվի դեռ դպրոցից»,-նշեց ՀՀ Առաջին տիկինը:
Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Կոլումբիայի համալսարանի բշժկական քոլեջի միջազգային գիտության և կրթության բաժնի փոխնախագահ, Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի կառավարման կոմիտեին անդամ, բժշկության և ֆարմակոլոգիայի պրոֆեսոր, դոկտոր Ջոն Բիլեզիկյանը, ՌԴ օստեոպորոզի ասոցիացիայի նախագահ Օլգա Լեսնյակը, օստեոպորոզի ասոցիացիայի նախագահ Վարտա Բալայանը:
Այս տարվա Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ առողջ ապրելակերպի կարևորությունը՝ ոսկրերի առողջությունը ամբողջ կյանքի ընթացքում պահպանելու համար:
Քննարկման ժամանակ ՌԴ օստեոպորոզի ասոցիացիայի նախագահ Օլգա Լեսնյակը ընգծեց, որ ոսկրային առողջության համար օպտիմալ սննադային համապատասխանության հիմնական տարրերն են կալցիումը, Վիտամին D-ն և սպիտակուցը:
Կլոր սեղանի մասնակիցները նաև շեշտեցին, որ թեև կալցիումի, վիտամին D-ի և սպտակուցի իրական քանակը կարող է տատանվել կայնքի ընթացքում, այնուամենայնիվ դրանք շատ կարևոր են:
Մասնագետները կոչ արեցին ուշադրությունն ուղել այն սննդի բաղադրիչներին, որոնք բարելավում են կմախքի ամբողջույունը և նվազեցնում կոտրվածքները:
Նշենք, որ ոսկորների խտությունը չափվում է դենսիտոմետր սարքի միջոցով: Ներկամույս Հայաստանում նման յոթ սարք կա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում