Տուլայի ՃՏՊ. Վթարից տուժած քաղաքացիներից երկուսը կտեղափոխվեն Մոսկվա
Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի նեղ մասնագետների խմբի մասնակցությամբ հերթական բժշկական կոնսիլիումն է հրավիրվել` Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա քայլերը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում շարունակում է տեղում համակարգել տուժածների բուժօգնության աշխատանքները:
Նրա փոխանցմամբ` ռեանիմատոլոգները, կրծքային վիրաբույժները, նյարդաբանները և այլ նեղ մասնագետները կրկնակի կոնսիլիումի արդյունքում որոշում են կայացրել Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդի վիրահատության նպատակով տեղափոխել Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ: Տուժածներից մեկի մոտ, որը տեղափոխվելու է Մոսկվա ուղղաթիռով, առկա են բազմաբեկորային կոտրվածքներ: Մյուսը կտեղափոխվի ռեանիմոբիլով, ունի ողնաշարի կոտրվածք:
Մեկ այլ տուժած հարազատների ցանկությամբ տեղափոխվել է Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոց:
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն ունի կյանքի հետ անհամատեղելի վնասվածներ, գտվում է Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բժիշկների մշտական հսկողության ներքո:
Մնացած ութ տուժածները բուժումը կշարունակեն Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում:
ՌԴ-ում բուժվող 12 տուժածի առողջական վիճակի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին:
Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժում է ստանում վթարից տուժած 3 քաղաքացի:
Նախորդող հրապարակումներ՝
ԱՆ. Տուժածներից 5-ն են ստացիոնար բուժում ստանում
Տուլայի ՃՏՊ-ից տուժած 10 քաղաքացի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է դիմել
ՌԴ ՆԳՆ. Տուլայում վթարը տեղի է ունեցել վարորդի քնելու հետևանքով
Հայտնի են Տուլայում ավտոբուսի վթարի 32 տուժածների անունները, ովքեր այսօր կտեղափոխվեն Երևան
Տուլայում վթարից տուժածներից 12-ը կմնան Ուզլովայա քաղաքի և Կիրեևսկի շրջանի հիվանդանոցներում
Նախարար. Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող վթարից տուժածների մոտ առկա է դրական դինամիկա
Մոսկվայից Հայաստան եկող երկու ավտոբուսներում լուրջ անսարքություններ են հայտնաբերվել
Տուլայից զոհերին Երևան տեղափոխելու համար քիչ անց կիրականացվի հատուկ չվերթ
Տուլայում վթարված ավտոբուսի վարորդին կալանավորել են (լուսանկարներ)
Զոհերի աճյունները Հայաստան տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը նախատեսվում է վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 20.00-ին
Տուլայում զոհվածների աճյունները վաղը կտեղափոխվեն Երևան
Ռուսաստանում հայերի միություն. Ցուցաբերում ենք աջակցություն զոհերի մարմինները Հայաստան տեղափոխելու հարցում
Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը սթափ է եղել. Vesti.ru
Տուլայում վթարից տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են
Ազատության հրապարակում մոմավառություն է
Տուլայի ՃՏՊ-ից տուժածներից 11-ը վերակենդանացման բաժանմունքում են
Վթարի հետևանքով զոհված քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է հանձնաժողով
ԱՆ. Տուլայում վթարից տուժածների թվում կա մեկ անչափահաս
ՃՏՊ Տուլայում. ճշտվել են ևս 4 զոհերի անունները
Վթարված ավտոբուսի վարորդը խոսել է
Նախագահը հանձնարարել է ներկայացնել ՀՀ-ից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր
Հայտնի է ավտոբուսի վթարի զոհերից մեկի անունը
ԱԳՆ. Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Տուլայում են
Տուժածները պատմում են ավտոբուսի վթարի մասին
Տուլայում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 8-ի
Նախնական տվյալներով, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին
Հրապարակվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում