Հարցազրույցներ 15:00 16/01/2013

Թուրքիան պետական մակարդակով աջակցում է Իրանի անջատողական ուժերին

Թուրքիան պետական մակարդակով աջակցում է Իրանի անջատողական ուժերին: Այդ, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերություններում առկա խնդիրների շուրջ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

-Ինչպե ՞ ս կգնահատեք թուրք-իրանական ներկայիս հարաբերությունները:
-Թեև Իրանի և Թուրքիայի ղեկավարները պաշտոնական հանդիպումների ընթացքում հայտարարում են, թե երկու երկրներն ունեն բարիդրացիական և բարեկամական հարաբերություններ, սակայն իրականում գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք պատճառ են հանդիսանում փոխադարձ անվստահության մթնոլորտի ձևավորմանը:
Չնայած երկկողմ քաղաքական հարաբերություններում առկա մի շարք խնդիրներին՝ տնտեսական պատժամիջոցների պայմաններում Իրանը փորձում է Թուրքիայի հետ պահպանել բնականոն հարաբերություններ, սակայն Անկարայի պահվածքը Թեհրանին ստիպում է երբեմն հանդես գալ կտրուկ քայլերով:
Եթե Իրանի քաղաքական ղեկավարությունը փորձում է Թուրքիայի հետ ունեցած խնդիրները պարզաբանել նուրբ դիվանագիտական հայտարարությունների միջոցով, ապա Իրանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը, ի դեմս ԶՈւ ԳՇ պետի, հակված է ավելի կոշտ դիրքորոշմանը:

-Իսկ ի ՞ նչ խնդիրներ գոյություն ունեն երկկողմ հարաբերություններում:
-Տարածաշրջանային հարցերում, մասնավորապես Սիրիայի հարցում Իրանն ու Թուրքիան ունեն միանգամայն տարբեր մոտեցումներ: Անկարան սիրիական ճգնաժամի լուծումը տեսնում է Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալելու մեջ և աջակցում Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումներին, իսկ Թեհրանը գտնում է, որ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի Սիրիայի քաղաքական և հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչների միջև ազգային համաձայնության ճանապարհով, ինչի արդյունքում պետք է ընտրությունների միջոցով ձևավորի անցումային կառավարություն:
Թուրքիան պաշտոնապես Իրանին մեղադրում է «ՊԿԿ» ահաբեկչական խմբավորման անդամներին աջակցելու մեջ: Հենց այդ պատճառով էր, որ Թուրքիայի Էրզրում քաղաքում նախատեսված Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նախօրեին չեղյալ հայտարարվեց հանդիպումը: Իսկ ավելի ուշ, թուրք-սիրիական սահմանին «Պատրիոտ» հրթիռային համակարգերի տեղակայման պատճառով Իրանի նախագահը մերժեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Անկարա այցելելու հրավերը:

-Հայտնի է, որ Ադրբեջանում գործող պանթյուրքական ուժերը անընդհատ շահարկում են Իրանի թյուրքալեզու բնակչության՝ ազարիների, խնդիրները: Ի ՞ նչ դեր ունի Թուրքիան այդ հարցում:
-Եթե նախկինում Թուրքիան ցույց էր տալիս, թե ինքն այդ հարցում վարում է չեզոք քաղաքականություն, ապա ներկայում Անկարան պետական մակարդակով սկսել է բարձրաձայնել Իրանի թյուրքալեզու բնակչության խնդիրների մասին: Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ օրերս Թուրքիայի պետական «TRT» հեռուստաալիքը նախ Իրանի թյուրքալեզու բնակչություն ունեցող նահանգներն անվանել էր «Հարավային Ադրբեջան», իսկ այնուհետև հավելել, թե Իրանում ապրող 30 միլիոն ազարիները ճնշումների են ենթարկվում:
Բացի այդ, հակաիրանական անջատողական ուղղվածություն ունեցող «Ազարիների ազգային խորհուրդ» և «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կազմակերպությունները վերջերս Անկարայում «Հարավային Ադրբեջանի դերը թյուրքական աշխարհում» թեմայով կոնֆերանս էին կազմակերպել, որին ներկա են եղել Թուրքիայի ինչպես նախկին, այնպես էլ ներկա պետական պաշտոնյաներ:
Ավելին, Էրդողանի ենթակայությամբ գործող հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «Գայլերի լեռնահովիտը» բազմասերիանոց ֆիլմի հակաիսրայելական և հակաամերիկյան ուղղվածություն ունեցող սցենարը վերջերս փոխվել է հակաիրանականի:

Թեմային առնչվող` Ռ. Սաֆրաստյան. Թուրքիան հարևանների հետ «զրո խնդիրներ» ունենալու փոխարեն ստեղծեց ավելի մեծ խնդիրներ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:05
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Սիրելի արցախահայեր, արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մյուռոնօրհնության արարողության առիթով. «​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Կաթողիկոսը դիմեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ կիրառել գերեվարված հայորդիներին ազատ արձակելու համար
«Մեր երկիրն ու ժողովուրդը գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների ու աղետալի աղետներից ու վշտագին կորուստներից վեր հառնումի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Թող նախկին նախագահները որոշեն, թե որտեղ է բաբախում իրենց սիրտը. Անդրանիկ Քոչարյան
«Այսօր այն օրն է, որ բոլորս էլ մեր հոգիների մեջ պիտի ինչ-որ բան փնտրենք ու գտնենք»,- լրագրողերին ասաց «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ես եկեղեցուն միշտ հարգանքով եմ վերաբերել. Ժաննա Անդրեասյան
«Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը»,- լրագրողերին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մայր Աթոռում մեկնարկել է Մյուռոնի օրհնության կարգը. Ովքե՞ր են ներկա ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում այս պահին կատարվում է  Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ոչ մի սրացում էլ չկա. Գործարար Սամվել Կարապետյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
«Ինձ թվում է՝ ոչ մի սրացում չկա»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրուցում հայտարարեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ինձ կոնկրետ այս պահին չի հետաքրքրում՝ էլ ով կա, եկեղեցին հրավիրել է, ես եկել եմ. Լևոն Քոչարյան
«Չգիտեմ` ով է մասնակցում։ Ես իմ անունով հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնեքի արարողությանը»,- լրագրողներին ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5կմ հատվածը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ներքին Հանդը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից. Փարսյան
«Սյունիքի  մարզի Ներքին Հանդ բնակավայրը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից 2022 թվականի սեպտեմբերի մարտական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական. Էդմոն Մարուքյան
«Սա պատմական իրադարձություն է Հայ առաքելական եկեղեցու, քույր եկեղեցիների ու կրոնական այլ ահամայնքների համար։ Սա ևս մեկ հնարավորություն է,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
«Այսօրվա իշխանության կողմից վարվող քաղաքականության մեջ անհրաժետ են որոշակի փոփոխություններ»,-լրագրողերին ասաց Կապանի համայնքապետ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Յուրաքանչյուր ոքն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ ոչ. Տեր Եսայի քահանան՝ նախկին նախագահների հայտարարությունների մասին
«Մյուռոնօրհության ու տաճարի օծման առիթով հրավիրված են և քաղաքական, և հասարակական գործիչներին, և մշակութային գործիչներ, և կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:44
Բարոյական իրավունք չունեն. Ռուբեն Մաթևոսյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին
«Ես պաշտում եմ մեր հայ եկեղեցին՝ գիտակցելով, թե ինչ դեր ունի մեր կյանքում»,- լրագրողերին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
16:13
Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Սեպտեմբերի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեին Բ-ի  օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հայաստանի դատական համակարգը պետք է այս դահլիճի պես վերափոխվի. ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհուրդից արձագանքել են մամուլի հրապարակմանը. «Այս դահլիճում են դատում դատավորների աշխատանքը:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու. Գրասենյակ
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու: Այս մասին  հայտնել է երկրորդ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եթե Արցախի թեման ուզում ենք բաց պահել, ապա Հայաստանում այլ իշխանությունների կարիք կա.Գեղամ Ստեփանյան
Արդեն 4 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից և մեկ տարի՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիաների վերջին արարից, ինչի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարարի հետ
ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ  նախարար Բայբա Բրաժեի հետ: ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սուրեն Սարգսյան. Հայաստանի իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջման, միայն թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն ինչ կարգին լինի
«Հարավային Կովկասը երբեք չի եղել Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակության տարածաշրջան։ ԱՄՆ ոչ մի նախագահ, սկսած Ջորջ Բուշից, չի...
Աղբյուր` Panorama.am
14:15
«Նոան» կանցկացնի առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում
Հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Նոան» կանցկացնի առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի...
Աղբյուր` Panorama.am
14:00
ՆԳՆ-ն, Կենտրոն վարչական շրջանն ու այլ կառույցներ՝ ԻԱԿ-ի «Սև ցուցակում»
Սեպտեմբերի 28-ը Տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Այս առիթով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ներկայացնում է մինչև սեպտեմբեր...
Աղբյուր` Panorama.am
13:59
Դեմոյան. Միջնորդելու եմ, որպեսզի հաջորդ դատաքննությանը բերման ենթարկվեն Հարություն Մարությանը, Հրանուշ և Լուսինե Խառատյանները, Ժաննա Անդրեասյանը
«Դատական նիստերի ժամանակ հրապարակվելու են ՀՀ անվտանգությունը գիտակցաբար խաթարող այս խմբակի գործունեությանը վերաբերող կարևոր մանրամասնություններ»:
Աղբյուր` Panorama.am
13:50
Իսրայելի հայտարարությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդը թաքնվել է բունկերում. Reuters
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թաքնվել է բունկերում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլաhին ոչնչացման...
Աղբյուր` Panorama.am
13:39
Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ
«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում էին ՌԴ միջնորդությամբ, դրական արդյունք չստացանք, Արևմուտքի միջնորդությամբ, դրական արդյունք չստացանք,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը
Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 132 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների
Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանն իր ստեղծած  «Արցախ» կամերային նվագախմբում աշխատելու, իր հետ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Լավրnվ. Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է
«Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ պատերազմի շեմին, որը «որոշ մարդիկ իսկապես շատ-շատ ցանկանում են»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով
14:57 27/09/2024

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}