Հարցազրույցներ 19:29 10/04/2013

ՀԱԿ-ի բազմաթիվ անդամներ եղել են Ազատության հրապարակում. ինչո՞ւ Րաֆֆին չի նկատել նրանց. Թադևոսյանի անդրադարձը

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Երևանի ավագանու ընտրություններում Հայ Ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Զոյա Թադևոսյանը և Կոնգրեսի շատ անդամներ ապրիլի 9-ին գտնվել են Ազատության հրապարակում ու իրենց համար տարօրինակ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում բացականչել է. «Դաշնակցություն, ո՞ւր ես, ՀԱԿ, ո՞ւր ես, Օրինաց, ո՞ւր ես, Բարգավաճ, ո՞ւր ես»:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Թադևոսյանն ասաց, որ «այդ ընդդիմության» առաջնորդը անտեղյակ է քաղաքական իրավիճակին: «Երեկ Բաղրամյան պողոտայում հենց ՀԱԿ-ի ակտիվիստներն էին կանգնած, իսկ Պռոշյանի հատվածում ես իմ բազմաթիվ ընկերների հետ կանգնած եմ եղել: Դա սխալ գնահատական է, և ցավում եմ, որ հենց այդ տրամաբանությամբ առաջնորդվելով, ամենաակտիվ քաղաքական ուժի վրա ցեխ շպրտելով որոշում էին իրենց ճանապարհը հարթել ընդդիմության տիտղոսը զավթելու նպատակով: Դա ողորմելի քայլ է»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Թադևոսյանը:

Նա նկատեց, որ ինքը պարբերաբար հեռախոսով կապ է հաստատել Բաղրամյան պողոտայում գտնվող իրենց կողմնակիցների հետ, որպեսզի հասկանան` ինչ իրավիճակ է այնտեղ, կամ արդյոք որևէ բան պատահել է նրանց հետ:

Նշենք, որ երեկ ժամը 18:00-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ էր արել «արժանապատիվ, հայի նման, լուռ, ըստ Սահմանդրության» քայլել դեպի Բաղրամյան 26: Այստեղ ոստիկանության ու հանրահավաքի կողմնակիցների միջև տեղի ունեցավ ընդհարում, և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը մի խումբ մարդկանց հետ շրջանցելով Բաղրամյանը`Սարյան փողոցով ու ոստիկանապետի հետ միասին բարձրացան դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:

Թադևոսյանը հստակեցրեց, որ ՀԱԿ-ը հասարակության մեջ տեղի ունեցող գործընթացներին երբեք անտարբեր չի եղել: «Փետրվարի 18-ից սկսած տեղամասերում մենք պայքարել ենք: Մենք չենք ծախվել, պահել ենք բոլոր ձայները, այդ օրն էլ մենք այնտեղ էինք: Դա չտեսնելու մեջ ես միտում եմ տեսնում: Շատ վատ է, որ քաղաքական գործիչներն այդ տրամաբանությամբ են առաջնորդվում: Դա նշանակում է, որ ուզում են քաղաքական դաշտը սեփականացնել», -ասաց մեր զրուցակիցը:

Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը, Թադևոսյանի խոսքով, նախապես տեղյակ չի եղել, որ մոմերը վառած բարձրանալու է դեպի Ծիծեռնակաբերդ:

«Նա մարդկանց ժամը վեցին հրավիրում է հանրահավաքի, ու արդեն մոմերը առած պատրաստ է, այսինքն` նա նախապես ուներ իր ծրագիրը: Բայց որից ժողովուրդը տեղեկացված չէր: Դա շատ վատ է, ուրեմն, եթե դու պատասխանատվությունը շպրտում ես ժողովրդի վրա, բարի եղիր ժողովրդին ասել` դու ինչ ես անում: Գուցե այդ ժողովուրդը այդ մոմավառությանը չուզենար մասնակցել: Դու խաբեությամբ մարդկանց բերում ես հրապարակ, չգիտեմ ինչ նպատակի համար: Բերում ես հրապարակ ժողովուրդը սպասում էր զարգացումների: Ցերեկը, երբ կար 50 հազար մարդ, ինչո՞ւ չբերեցիր Բաղրամյան, ինչո՞ւ չփակեցիք Բաղրամյան փողոցը: Ես չեմ ասում գնայիք այնտեղ ավերածություններ անեիք կամ հակաօրինական գործողություններ անեիք, հանգիստ գնայիք, կանգնեիք: Ժողովուրդը ցանկանում էր իր ցասումը պարպել, և դա մի միջոց էր»,- նշեց ՀԱԿ անդամը:

Քաղաքական գործչի խոսքով, ապրիլի 9-ի հետ ժողովուրդը հույսեր էր կապում, թեպետ շատերը կասկածում էին, քանի որ այդպիսի «միջոցառումը իրավական ուժ չունեցող միջացառում էր»: Սակայն ապրիլի իննին կատարվածը ցույց տվեց, որ հարթակում կանգնածը, որը ընտրություններում մեծ թվով ձայներ է ստացել, քաղաքական գործիչ չէ: «Նա լավ մարդ է, իսկ լավ մարդը կարող է զբաղվել հասարակության համար ավելի օգտակար գործով, քան քաղաքականությունն է», -հավելեց տիկին Թադևոսյանը:

Դեպի Ծիծեռնակաբերդ երթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բաղրամյանում կանգնածները արյուն են ուզում, իսկ «մենք Ծիծեռնակաբերդում կավարտենք մեր երթը և կվերագտնենք մեր ընտանիքներին ու կգնանք գիշերելու»:

Այս առնչությամբ տիկին Թադևոսյանն ասաց, որ քաղաքական գործիչը պատասխանատվություն վերցնող անձն է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ Թադևոսյանի, այդ պատասխանատվությունը երբեք չվերցրեց իր վրա: «Երեկ, երբ հավաքել էր ժողովրդին Ազատության հրապարակում, ասաց դուք եք անում, ես չեմ անում: Իսկ դա նշանակում է պատասխանատվությունից հրաժարվել ու դա գցել հասարակության վրա, որպեսզի ինչ-որ վատ իրադարձության դեպքում, Աստված ոչ անի, ժողովուրդը պատասխան տար: Իսկ ժողովրդի պատասխան տալու դեպքում դուք շատ լավ հիշում եք հինգը տարիների մեր պայքարը` ամեն մի քաղբանտարկյալի համար: Եվ երբ մեզ մեղադրում էին թե ինչո՞ւ չեք գնում կտրուկ գործողությունների, մենք պատասխանում էինք` քաղբանտարկյալներ ունենք: Քանի դեռ մեր վերջին քաղբանտարկյալն ազատության մեջ չէր, մենք չէինք կարող գործողությունների գնալ: Իսկ տարիների ընթացքում մենք, այո, ջլատվեցինք որովհետև դառն էր քաղաքական պայքարը», -հավելեց Զոյա Թադևոսյանը` նկատելով, որ մյուս քաղաքական ուժի անցած ճանապարհից պետք էր դասեր քաղել: 

Նրա կարծիքով, օդի մեջ հայտարարությունների ժամանակն անցել է և պետք էր համախմբան կոչեր անել:

Իսկ թե ինչ է սպասվում ապրիլի 12-ին կայանալիք հաջորդ հանրահավաքին, ՀԱԿ անդամը վստահ է. «Ապրիլի 12-ը ցույց կտա, որ ժողովուրդն այլևս չի հավատում Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես ունեմ շատ ու շատ ընկերներ, որևէ մեկը այլևս չի գնա այնտեղ: Այդ գործիչը մոռացվում է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}