Տնտեսություն 10:38 10/07/2013

Հրանուշ Խառատյան. Թղթի վրա ունենք զգալի թվով բիզնես վարկեր, բայց իրականում դա տնտեսության մեջ ներդրում չեն

Հեղինակ` Լ. Տեր-Ղազարյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հողերի խոշորացման հետևանքով գերաղքատ վիճակում հայտնված գյուղացիներին օգնելու վերաբերյալ կառավարությանը ներկայացրած առաջարկների մասին որևէ պատասխան չի ստացել:

Հիշեցնենք, որ ծիրանի մթերման ժամանակ առաջ եկած խնդիրները տիկին Խառատյանը պայմանավորում է նախ և առաջ հողերի խոշորացման գործընթացով:

«Շատ դեպքերում խոշոր հողատերը ջրամբարից ուղղակի ոռոգման գիծը քաշել է դեպի իր հողատարածքը: Նա ոչ ջրի հերթի է սպասում, ոչ ժամանակին ոռոգելու խնդիր ունի, ոչ ջրի վարձի մասին է մտածում: Հազար ու մի տարբերակ կա, որոնք խոսում են տնտեսագիտական հայտնի օրենքի մասին` հարուստը և խոշորը շատ ավելի լավ մթերք են արտադրում, շատ ավելի հեշտ են սպառում, քան թե մանրը: Այս դեպքում պետության միջամտության ու մանրի պաշտպանության խնդիրն է»,- նշել էր նա:

Հրանուշ Խառատյանը կառավարությանն առաջարկել է ոչ միայն սոցիալական փաթեթներ մշակել, այլև գյուղերում փոքր մթերման կայաններ ստեղծել:

«Փոխարեն գյուղացին վազի, կանգնի Մապի Ալիկը, սրա կամ նրա մոտ, պետք է փոքր արտադրություններ լինեն գյուղերում, գյուղացին հենց գյուղում իրացնի իր մթերքը, դա նաև աշխատատեղ կապահովի: Ծրագրերը բազմաբնույթ կարող են լինել»,-ասաց Խառատյանը, նշելով, որ սոցիալական այս ծրագիրը նաև տնտեսական բնույթ ունի:

Նա որպես օրինակ մատնանշեց կաթի մթերումը, երբ շուկայում այն թանկանում է, սակայն գյուղացուց մթերում են նույն 110-120 դրամով:

«Եթե չհայտարարելով մենք անում ենք գյուղատնտեսական նման ծրագրեր /նկատի ունի հողերի խոշորոցում-հեղ./, ապա նախ և առաջ գյուղացուն պետք է տալ երկարաժամկետ վարկեր` սեզոնային վարկերի փոխարեն: Բանկերը հիմա վարկերը տալիս են գարնանը, աշնանը դրանք վերադարձնում են, էն էլ գիտեք ինչ տոկոսներով, միանգամից սնանկացնում են մարդկանց»,-ասաց Խառատյանը:

Նրա խոսքով, վիճակագրության մեջ ևս մի կեղծիք կա:
«Բանկերի տված վարկերը թղթի վրա իսկապես բիզնես վարկ են: Գյուղացին գրում է, սա եմ անելու, նա եմ անելու, մինչդեռ էդ փողը վերցնում է, դարձնում ճանապարհածախս ու գնում խոպան: Խոպանից գալիս է, էդ փողը վերադարձնում է: Թղթի վրա մենք ունենք զգալի թվով գյուղատնտեսական բիզնես վարկեր, բայց իրականում դա մեր տնտեսության մեջ ներդրում չի»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:

Խնդիրը Հրանուշ Խառատյանը «ահավոր թեմա» է որակում. «Որ կողմից էլ գնանք, ամեն բան տանում է նրան, որ մնար հողատերին, մանր այգեգործին, մանր արտադրողին ամեն կերպ տնտեսությունից ու շուկայից դուրս են հանում»:
Խառատյանի խոսքով, ինքը կառավարության ղեկավարին խնդրել է իր առաջարկները ներկայացնել գյուղատնտեսության նախարարությանը:

«Իրենք վերլուծեն, ներկայացնեն իմ առաջարկությունների, վերլուծության սխալներն ու անհեթեթությունները: Բայց ես որևէ պատասխան չունեմ»,-ասաց Խառատյանը, նշելով, որ իր առաջարկները ներկայացրել է դեռ 2006-ին:
«Հայացք տնտեսությանը» պարբերականում հրապարակած հոդվածից հետո Անդրանիկ Մարգարյանի մոտ խորհրդակցություն է հրավիրվում, որոշվել, որ հողերի խոշորոցման պրոցեսը պետք է դանդաղեցնել, գյուղացուն ևս շանս տալ մասնակցելու այդ գործընթացին, ինչպես նաև օգնել փոքր հողատերերին, որ նրանք միաժամանակ կարողանան մրցունակ լինել:
«Հետո դա իհարկե մնաց թղթի վրա, չնայած մի շրջան 20 հա-ից ավելի աճուրդում վաճառք չեղավ»,-ասաց Խառատյանը:

Նրա ներկայացմամբ, հողերի խոշորացման գործընթացն Արարատյան դաշտավայրում ու Կոտայքում ավարտվում է, քանի որ այլևս ազատ հողեր չկան, հիմա մարդիկ ձեռքները գցում են նախալեռնային շրջանների հողերին` Շիրակ, Գեղարքունիք, Տավուշ:
«Արարատյան դաշտավայրի կես հեկտար հողի դրամային արդյունավետությունը 20 անգամ գերազանցում է նախալեռնային և լեռնային տարածքի 7 հեկտար հողի դրամային արժեքին: Սրանք տնտեսագիտական վերլություններ են»,-պատճառը ներկայացրեց Խառատյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}