Մշակույթ 09:53 20/07/2013

30-ամյա «Մարաթուկ» համույթը կրկին համախմբվել է. «Մենք պարտավոր ենք լինել ժողովրդի մեջ ու հաստատ կլինենք»

Հեղինակ` Տաթև Մանուկյան

«Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը հուլիսի 24-ին հանդես է գալու հոբելյանական համերգային ծրագրով. համույթը 30 տարեկան է: Հենց այդ համերգի վերաբերյալ էլ հարցով սկսեցինք մեր զրույցը մարաթուկցիների հետ:

Վարդգես Աղասյան (համույթի տնօրեն)
Հուլիսի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգանք հոբելյանական համերգով: Այդ առիթով Հայաստան են ժամանել մարաթուկցիներ, ովքեր կյանքի բերումով այժմ բնակվում են արտերկրում: Այս տարին հայտարարված է հոբելյանական: Առաջին համերգը կայացել է ապրիլի 25-ին: Միջոցառումներ կլինեն նաև աշնանը, մասնավորապես հոկտեմբերի 26-ին, որը պայմանականորեն համարում ենք «Մարաթուկի» ծննդյան օրը:

-Վերջին տարիներին որքա՞ն հաճախ է «Մարաթուկը» համերգներ ունենում:
Մարաթուկցի Անահիտ Սարգսյան
Այսօր ազգային երգ ու պարի կարիքն ավելի շատ է զգացվում: «Մարաթուկը» երգերը ներկայացնում է անարատ վիճակով, այնպես, ինչպես բանահավաքներն են հավաքել ու մեզ հասցրել, ներկայացնում ենք ճիշտ: Մեր ղեկավարը՝ վաղամեռիկ Մգրո Սարգսյանն ասել էր, որ երևի «Մարաթուկը» կդադարի իր գործունեությունն այն ժամանակ, երբ ամբողջ հայ ազգը այդ երգերը երգի: Եղավ մի շրջան, որ բոլորն էին երգում: Հիմա մոռացվել է՝ անարատ վիճակով, դրա համար փորձում ենք ակտիվանալ, որովհետև անարատության կարիքը կա:

Վարդգես Աղասյան
Այսօր վատ տենդենց է նկատվում, որ ազգագրական երգերի մեջ մտցնում են էլեկտրոնային գործիքներ՝ այդպիսով հեռացնելով ստեղծագործությունն իր ակունքներից: Այս պատճառով ազգագրությունը սկսում է վնասներ կրել: Պետք է նորից կանգնել, ակտիվանալ, որպեսզի հանրությանն ազգային երգը, պարը ներկայացվի այնպես, ինչպես եղել է սկզբանպես, ինչպես հասել է մեզ:

Մարաթուկի հիմնադիր անդամներից Արմենուհի Պետրոսյան
Երբեմն ասում են ազգային երգերին, պարերին ժամանակակից շունչ հաղորդելու անհրաժեշտություն կա, մինչդեռ հենց ազգային երգն արդեն ժամանակակից է:

-1980-ական թվականների վերջին, 1990-ական թվականների սկզբին` ազգային ինքնագիտակցության զարթոնքի շրջանում, «Մարաթուկը» հայ հանդիսատեսի և հեռուստադիտողի համար ամենասպասված համույթներից մեկն էր: Կա տեսակետ, որ «Մարաթուկը» ևս իր լուրջ ներդրումն ունեցավ այդ զարթոնքի մեջ: Հիմա համույթը անհամեմատ քիչ է երևում հեռուստադիտողին: Ինչո՞ւ: Ինչո՞վ եք փորձում լրացնել այդ բացը:
Վարդգես Աղասյան
«Մարաթուկը» ղարաբաղյան շարժման ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել հենց Ազատության հրապարակում՝ հանրահավաքների ժամանակ, իր ազգային, ռազմական երգերով ոգևորելով հասարակությանը: Եղել է նաև ռազմի դաշտում՝ կանգնելով մեր տղաների, ֆիդայինների կողքին, ազգային երգերով ու պարով փորձելով կրկին ոգևորել նրանց:

1993-2003 թթ. համույթի գեղարվեստական ղեկավար, 1986-2002 թթ. համույթի խմբավար Ալեքսանդր Կարապետյան
Ունեցեք ենք կռվող տղաներ: Թաթուլ Կրպեյանը եղել է մարաթուկցի: Էլի երիտասարդ մարաթուկցիներ են զոհվել պատերազմի տարիներին: Շարժման ժամանակ հետաքրքիր բան էր կատարվում: Ազատության հրապարակում հավաքվում էին հազարավոր մարդիկ: Մարդիկ վատանում էին, չէին դիմանում, շտապօգնության մեքենաներ էին հաճախակի գալիս: Հենց լսում էին, որ «Մարաթուկը» գալիս է, միանգամից ճեղք էին բացում, որպեսզի մենք անցնենք ու հասնենք բեմահարթակին: Դա պատահական չէր, քանի որ «Մարաթուկը» շատ մոտ էր կագնած ժողովրդին, խոսում էր ժողովրդի սրտից, լեզվով:
2002 թվականից բնակվում եմ ԱՄՆ-ում: Եկել եմ մասնակցելու համույթի 30-ամյակին նվիրված հոբելյանական համերգին: Եկել եմ կանգնելու մարաթուկցի իմ ընկերների կողքին: Որոշ ժամանակով «Մարաթուկի» գործունեությունը ոչ թե դադարեց, այլ պակասեց բնական պատճառներով՝ երկրի վիճակ, ֆինանսատնտեսական հարցեր, խնդիրներ: Բայց մենք կողքից հետևում էինք՝ արդյոք այժմ ճիշտ են կատարում ազգային երգերը, թե ոչ: Այսօր նորից կարևոր է այս «Մարաթուկի» (հին կազմով-panorama.am) բեմահարաթակ բարձրանալը: Այսօր կան ազգագրական երգեր կատարող երիտասարդներ, խմբեր, բայց «Մարաթուկը» ավելի մոտ է կանգնած հին ճշտին, քանի որ մենք այդ երգերը անմիջապես սովորել ենք տարեցներից, փորձել ենք պահպանել իրենց շարժումները, կոկորդի, քթի, գլխի խաղիկներ, փորձել ենք հղկել, հարթել ու մտցնել մեր երգի մեջ: Այս տարիքի «Մարաթուկը», նաև «Ակունքը», այսօր նորից պարտավոր են զբաղեցնել իրենց տեղերը, քանի որ վտանգ կա, որ մենք նորից կարող ենք կորցնել այն, ինչի վրա երկար տարիների տանաջանք, տառապանք ենք կրել:

-Կարծիք կա, որ մայրենի խոսքից ու ազգային երգից կտրված մարդը, որպես լիարժեք անհատ, չի կարող ձևավորվել: Հատկապես ազգային երգի առումով մեծ է ազգագրական համույթների՝ «Մարաթուկի», «Ակունքի», «Կարինի» դերը: Այդ առումով Դուք ստանո՞ւմ կամ զգո՞ւմ եք որևէ աջակցություն:
Ալեքսանդր Կարապետյան
Շատ մեծ բարդություններ կան: Աջակցություն կա, բայց ոչ այնքան, որ խումբը կարողանա առաջ շարժվել: Համույթն իր փորձերն անցկացնում է Հայաստանի երգչախմբային, այսօր երաժշտական ընկերության տարածքում: Մշակույթի նախարարությունը առաջիկա համերգի համար տարածք է հատկացրել: Քիչ է: Միայն «Մարաթուկը» չպետք է մտածի, անհանգստանա, որ կարող է կորցնենք մեր ազգայինը: Բոլորը պետք է անհանգստանան:

Ոչ մի անգամ համույթը պետական աջակցություն չի ունեցել, մարաթուկցիները երբեք աշխատավարձ չեն ստացել: Աշխատել ենք առանց գումարի՝ մտածելով միայն մեր ազգային երգն ու պարը հանրությանը հասցնելու մասին: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ, կա աջակցություն, թե ոչ, մենք պարտավոր ենք լինել ժողովրդի մեջ ու հաստատ կլինենք: Կօգնեն 40-ամյակին, 50-ամյակին, այլ բան է:

Արմենուհի Պետրոսյան
Ես ապրում եմ Ֆրանսիայում: Այնտեղի գործերս էլ երկրորդական չեն: Բայց, պատկերացրեք, ինչքան կարևոր է մեզ համար այս համերգը, որ թողել եմ ամեն ինչ ու եկել: Գիտակցում ենք, թե այսօր ինչքան կարևոր է «Մարաթուկի» գործունեությունը: Փորձում ենք նորից բռունցք լինել, ինչպես 1988 թվականին, համախմբվել այն գաղափարի շուրջ, որ ժամանակին կանգնել ենք մեր հիմնադիր Մգրո Սարգսյանի կողքին:

-Այսօր համույթը համալրվո՞ւմ է, կան երիտասարդ մարաթուկցիներ, այսինքն՝ համույթն ունի՞սերնդափոխության խնդիր:
Վարդգես Աղասյան
Մեծերը, հին մարաթուկցիները դա հիմնական կազմն է: Երբ մենք հայտարարեցինք ընդունելություն, շատ երիտասարդներ եկան: Հույս ունենք, որ կշատանանք: Երիտասարդները գալիս են՝ համախմբելու մեծերի, հին մարաթուկցիների շուրջ: Հուլիսի 24-ի համերգին նաև երիտասարդ մարաթուկցիներն են ելույթ են ունենալու:

Արմենուհի Պետրոսյան
Երբ ես խումբ մտա, 17-18 տարեկան էի: Շատերս էինք այդ տարիքի: Մգրոն շղթայի մեջ կարևոր օղակ եղավ, որ փոխանցեց մեզ այն, ինչ իր հորից էր ժառանգել: Մգրոյի հայրը հայտնի ասացող էր՝ Թալինի շրջանում, սասունցի էր: Մգրոն մեզ փոխանցեց, հիմա ես պարտավորություն եմ զգում, որպես Մգրոյի սան, փոխանցել մեզանից հետո եկողներին: 1989 թվականին Արամ Խաչատրյանին համերգասրահում ելույթ էինք ունենում: Սիրողական նկարահանող կար: Երբ նայում ենք տեսագրությունը, առաջին պլանում մի փոքրիկ տղա ոգևորված ծափ էր տալիս: Հիմա ինքն արդեն դարձել է չափահաս ու մեր շարքերում է: Դա ինձ համար շատ խորհրդանշական պահ է:

Անահիտ Սարգսյան
Մեր երգարաններում ունենք 300-ից ավելի երգեր, որ դեռ պետք է հասցնենք մեր ժողովրդին: Այսինքն՝ դեռ անելիքներ ունենք:

-Ո՞վ է այսօր «Մարաթուկի» հանդիսատեսը:
Վարդգես Աղասյան
Այս տարվա առաջին համերգը ցույց տվեց, որ մեր հանդիսատեսը տարբեր տարիքի մարդիկ են:

Ալեքսանդր Կարապետյան
Այսօր կա սխալ մտածողություն: Ամբողջ աշխարհում բոլոր տեսակի երաժշտությունները հիմնվում են ազգային ֆոլկի վրա: Միակ ուղղությունն է, որին տարիքային բաժանում չկա: Ազգային ֆոլկլորը, ազգագրությունը միակ ուղղությունն է, որ չունի տարիքային առանձնահատկություններ: Հնարած արտահայտություն է, որ այսօր դարձել է դրոշ՝ այսօրվա շուկայում չի ընդունվում, այսօրվա շուկային համապատասխան չէ: Չկա այդպիսիս բան: Ի տարբերություն մյուս ազգերի, մենք ունենք երգեր, որոնք, եթե նույնիսկ աշխարհի լավագույն կոմպոզիտորն ուզենա միքսել մեկ այլ գործիքի, երաժշտության հետ, անհնար է: Երգեր ունենք, որ հենց իրենք թույլ չեն տալիս: Դրանք ժողովրդի երգերն են:

Անահիտ Սարգսյան
15 տարի է բնակվում եմ Մոսկվայում: Այնտեղի հայ հանդիսատեսը շատ է կարևորում ազգագրական երգն ու պարը: Չգիտես ինչու, այնտեղի հայերին միշտ ռաբիզ են մատուցում: Եղան դեպեր, երբ ազգագրական երգեր կատարողներ հանդես եկան: Ժողովուրդը, հաստատ, ավելի գոհ էր, խոսում էին՝ այ այսպիսի համերգներ պետք է լինեն, ինչու Հայաստանից նման խմբեր չեն գալիս:

-Արդյո՞ք չեք ծրագրում կազմակերպել «Մարաթուկի» ելույթներ այն երկրներում, որտեղ այժմ դուք եք բնակվում՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Ամերիկա, Հոլանդիա, ... (15-20 հին մարաթուկցիներ այժմ բնակվում են այլ երկրներում):
Ալեքսանդր Կարապետյան
Հենց նոր, մինչև ձեր՝ այստեղ գալը, դրա մասին էինք խոսում: Հենց վերադառնանք, առաջին գործը դա է լինելու. այս տարիքի «Մարաթուկը» պետք է բոլոր տեղերում ելույթներ ունեն՝ իր ամբողջ համուհոտով, հմայքով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}