Հարցազրույցներ 10:42 25/07/2013

Սայլը տեղից շարժվեց. Panorama.am-ի հրապարակումից հետո առողջապահության նախարարությունը սկսեց որոշակի քայլեր ձեռնարկել

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Օրեր առաջ Panorama.am-ը անդրադարձել էր թարթիչաբջջային լեյկոզով (волосатый клеточный лейкоз) տառապող հիվանդների խնդրին, ովքեր արդեն մի քանի է ամիս է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից չեն կարողանում ստանալ իրենց համար կենսական նշանակություն ունեցող «Ռոֆերոն-Ա» դեղամիջոցը, որը նրանց տրամադրվում է անվճար` պետպատվերի շրջանակներում:

Խնդրի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունը տվեց իր պարզաբանումները:

Նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Մկրտչյանը նշեց, որ շվեյցարական արտադրության «Ռոֆերոն-Ա» դեղամիջոցը ընդգրկված է պետության կողմից կենտրոնացված կարգով գնվող ու համապատասխան հիվանդներին անվճար հատկացվող դեղերի ցանկում: Դեղը հատկացվում է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնին` թարթիչաբջջային լեյկոզով հաշվառված հիվանդների համար:

Ըստ Ա.Մկրտչյանի` տվյալ դեղին համարժեք փոխարինող հայաստանյան շուկայում ներկա պահին չկա:

Նրա խոսքերով` այս ընթացքում Հայաստան է ներմուծվել «Ռոֆերոն-Ա» դեղի որոշ խմբաքանակ, սակայն ներկրող ընկերությունները չէին կարող նախարարությանը մատակարարել տվյալ դեղամիջոցը, քանի որ դրա համար նախ պետք է մրցույթում հաղթող ճանաչվեին, իսկ արտադրող գործարանին էլ պատվերը պետք է տրվեր նախապես` մոտ երեք ամիս առաջ: «Քանի որ այդ ընկերությունները վստահ չէին, որ մրցույթում հենց իրենք հաղթող կճանաչվեն, դրա համար գործարանին պատվեր չեն ուղարկել: Արդյունքում, առաջացել է դեղի ձեռք բերման խնդիր»,- ասաց Ա.Մկրտչյանը:

Նա միաժամանակ նշեց, որ 2013թ-ին ԱՆ կողմից իրականացվել է «Ռոֆերոն-Ա» դեղի գնման մրցույթ, սակայն մրցույթին որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել:

Նշենք, որ մեր հրապարակումից հետո առողջապահության նախարարությունը սկսեց որոշակի քայլեր ձեռնարկել: Մասնավորապես, նախարարությունը ներկա պահին բանակցություններ է վարում «Ալֆա ֆարմ», «Նատալի ֆարմ» և «Վագա ֆարմ» ընկերությունների հետ` մեկ անձից գնում իրականացնելու նպատակով:

Ըստ Ա.Մկրտչյանի` վերջին անգամ «Ռոֆերոն-Ա» դեղը ներկրվել է է մեկ շաբաթ առաջ. այն վաճառվում է վերոնշյալ ընկերությունների դեղատներում:

Հարցին, թե առողջապահության նախարարությունն ինչո՞ւ մինչ օրս քայլեր չէր ձեռնարկում և, ընդհանրապես, ի՞նչ է առաջարկում թարթիչաբջջային լեյկոզով հիվանդներին, ի՞նչ անեն այդ մարդիկ, երբ նրանց կյանքը տվյալ դեղից է կախված, Ա.Մկրտչյանը արդարացավ` նշելով, որ իրենք փորձել են միջոցներ ձեռնարկել, մշտապես կապի մեջ են եղել «Հոֆֆման լյա Ռոշե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ:

«Հիմա նախարարությունը և «Հոֆֆման լյա Ռոշե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը զբաղվում են այդ խնդրով, որպեսզի կարողանան դեղի գնման հարցը լուծել և հիվանդներին ապահովել համապատասխան դեղամիջոցով»,- ասաց նա` վստահեցնելով, որ կփորձեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում լուծել խնդիրը: «Ներկա պահին բանակցություններ են տարվում նաև ներկրող կազմակերպությունների հետ: Բացի այդ «Հոֆֆման լյա Ռոշե»-ի հայաստանյան ներկայացուցչությունը բանակցություններ է վարում արտասահմանյան գործընկերների հետ` դեղը ինչ-որ ձևով ներմուծելու համար»,- ասաց նա:

Նկատենք, որ իրականում խնդիրն առաջացել է ոչ թե այս տարվա հունվարից, այլ տարիներ շարունակ հիվանդները ժամանակին չեն կարողացել ստանալ համապատասխան դեղամիջոցը, լավագույն դեպքում ` երկու կամ երեք ամիսը մեկ:

Ա.Մկրտչյանը նախ նշեց, որ այս տարվա հունվարին նախարարությունն ունեցել է 112 սրվակ «Ռոֆերոն-Ա» և ամբողջը հատկացրել է Արյունաբանական կենտրոնին: «Այսինքն` հունվար-փետրվարին դեղի խնդիր լինել չէր կարող»,-ասաց նա: Մինչդեռ մեր խմբագրություն զանգահարած կինը հակառակն է պնդում` պարբերաբար բողոքելուց հետո են միայն իրեն մարտ ամսին ընդամենը 4 սրվակ դեղ տրամադրել, մինչդեռ իրեն հարկավոր է 8 սրվակ: Մեր այս դիտարկմանը Ա. Մկրտչյանը պատասխանեց. «Դե քանակությունը քիչ է եղել և Արյունաբանական կենտրոնն իմանալով հանդերձ, որ դեղի խնդիր կա, այնպես է արել, որ գոնե բոլոր հիվանդներին որոշ չափով ապահովեն»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու նախորդ տարիներին էլ դեղը ժամանակին չի տրամադրվել հիվանդներին, Ա.Մկրտչյանը նշեց, որ իրականում առողջապահության նախարարությունը « Ռոֆերոն-Ա» դեղի 100 տոկոսանոց ապահովում չի իրականացնում: Դրա համար էլ խնդիրներ են առաջացել:

Նրա խոսքերով` իրենք բազմիցս դիմել են նաև բարեգործական կազմակերպություններին, այդ թվում` Միացյալ համահայկական հիմնադրամին, որպեսզի իրենց աջակցեն դեղերի նվիրատվության առումով, քանի որ կան որոշ թանկ դեղեր, որոնք պետությունը 100 տոկոսով ապահովել չի կարողանում:

Դիմեցինք նաև «Հոֆֆման լյա Ռոշե»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Աննա Հովհաննիսյանին: Վերջինս նշեց, որ դեռ 2012թ-ի սեպտեմբերին բոլոր երկրների ներկրողները տեղեկացված են եղել, որ մինչև 2014թ-ի հունիսը գործարանը արտադրությունը դադարեցնում է: Դրա համար ամեն երկիր իրեն պահանջվող քանակը պատվիրել է, իսկ քանի որ Հայաստանում տվյալ դեղի համար հայտարարված մրցույթում հայտ չէր ներկայացվել, ներկրողները պատվիրեցին այնքան, որքան կարող էին վաճառել դեղատան ցանցերի միջոցով:

Ըստ Ա.Հովհաննիսյանի`ընդամենը երեք օր առաջ է առողջապահության նախարարությունը նամակով դիմել իրենց, որպեսզի խնդրին լուծում տրվի: «Մենք կապ ենք հաստատել մեր գործընկերների հետ և այս երեք օրվա ընթացքում բոլորն ամեն ինչ անում են, որպեսզի «Ռոֆերոն-Ա»-ն Հայաստան հասցնեն»,- ասաց նա:

Արդյունքում, ըստ նրա, երեկ Բազելից տեղեկացրել են, որ հատուկ Հայաստանի համար կարող են որոշակի քանակություն արտադրել, բայց այն կլինի հոկտեմբերին: Սակայն հստակ չէ, թե ինչ քանակությամբ կարող են ուղարկել: Ա.Հովհաննիսյանը մեզ խոստացավ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել:

Նա նշեց նաև, որ «Հոֆֆման լյա Ռոշե»-ի սկզբունքը հետևյալն է. արտադրությունը սկսվում է պատվերի օրից, այսինքն` ամեն երկրի համար արտադրվում է այն քանակով, որքան պատվիրվել է: Իսկ արտադրության ընդհանուր գործընթացը տևում է երեք ամիս: Միաժամանակ նա ասաց, որ ամեն ինչ անում են, որպեսզի «Ռոֆերոն-Ա»-ն ավելի շուտ հասցնեն հիվանդներին:

Նշենք, որ ներկայումս Արյունաբանական կենտրոնում հաշվառված է թարիթչաբջջային լեյկոզով տառապող 45-50 հիվանդ:

Փաստորեն, այս հիվանդները, որոնք պետք է ստանան «Ռոֆերոն-Ա» դեղը, ստիպված են եղել կա՛մ իրենց միջոցներով այն ձեռք բերել, կա՛մ ընդհանրապես այն չօգտագործել: Միայն մեր հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը փորձեց միջոցներ ձեռնարկել: Ինչևէ հույս ունենք, որ գոնե այս ամենից հետո լեյկոզով տառապող հիվանդները կապահովվեն համապատասխան դեղամիջոցով:

Նախորդող`
Լեյկոզով տառապող հիվանդներին չի տրամադրվում «Ռոֆերոն-Ա» դեղամիջոցը. ի՞նչ է մտածում Առողջապահության նախարարությունը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}