Իրավունք 13:23 21/08/2013

Ես չեմ հեռանում, ես մնալու եմ, ես չեմ կարող չօգնել. Ռ. Սահակյանը` ՓՊ նախագահի առաջիկա ընտրությունների մասին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի լիազորությունները պալատի նախագահի պաշտոնում հոկտեմբերի 3-ին կդադարեցվեն, սակայն մինչ այդ սեպտեմբերի 14-ին պալատում նախագահ են ընտրելու: Այս պահի դրությամբ Պալատի նախագահի պաշտոնում առաջադրվել են 4 թեկնածուներ` Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Աշոտ Թադևոսյանը և Տիգրան Աթանեսյանը:

Ներկայացնում ենք Պալատի ձեռքբերումների, Պալատի նախագահի ընտրությունների ու իր հետագա գործունեության մասին Ռուբեն Սահակյանի հետ Panorama.am-ի հարցազրույցը.

- Սեպտեմբերի 14-ին կայալանիք ընտրությունները, ըստ որոշ շրջանակների, խոստանում են աղմկոտ լինել: Դուք, պարոն Սահակյան, աղմկոտ ընտրություններ սպասո՞ւմ եք:

- Որևէ նախադրյալ չեմ տեսնում աղմուկ հանելու համար: Իսկ եթե որևէ մեկը աղմուկ հանի, ինձ թվում է, դա կլինի ընդամենը պոպուլիստական քայլ, որպեսզի ձայներ հավաքի:

- Ի՞նչն է Ձեզ հիմք տալիս պնդելու, որ նախադրյալներ չկան աղմուկի համար, պարոն Սահակյան: Ամեն ինչ հանգի՞ստ է պալատի ներսում:

- Այո, եթե մինչև օրս եղել է հանգիստ, ապա եթե վաղը լինի անհանգիստ, ես կգնահատեմ որպես ընտրությունների հետ կապված ընտրական տեխնոլոգիա:

- Ըստ որոշ տեղեկությունների, Փաստաբանների պալատի ներսում տարաձայնություններ կան: Դուք դա էլ չե՞ք տեսնում:

- Ես շատ բան եմ տեսնում, բայց չեմ ցանկանում արտահայտվել:

- Այսինքն, այնուամենայնիվ, խնդիրներ կան:

- Ինչի՞ վերաբերյալ, դուք չասացիք:

- Ներքին տարաձայնություններ, ինչ-որ հարցերի շուրջ անհամաձայնություններ, ինչի վկայությունն էր մի քանի ամիս առաջ փաստաբանների մի խմբի գործադուլի ակցիան, որին չմասնակցեցին փաստաբանների մեծ մասը:

- Բոլոր կազմակերպություններում, ինչպես նաև կոնկրետ երկու հոգու միջև կարող են լինել տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ կոնկրետ հարցի լուծման հարցում: Դա այնպիսի արտառոց բան չէ, որ ասեմ՝ նման երևույթներ կան: Տարաձայնություններն այլ խնդիրների մասին են, որոնց մասին ինքս չեմ ուզում խոսել:

- Շատերի համար զարմանալի էր, որ Դուք ՓՊ նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկություն չունեք: Ինչո՞ւ այդպես որոշեցիք:

- Փաստաբանության մասին օրենքի համաձայն՝  Պալատի նախագահի պաշտոնում փաստաբանը կարող է ընտրվել երկու անգամ և ոչ ավելի: Ես արդեն երկու անգամ ընտրվել եմ որպես Պալատի նախագահ, իմ պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 3-ին: Նորից իմ թեկնածությունը դնելու և մասնակցելու ընտրական գործընթացին ես իրավունք չունեմ: Շատ պարզ բացատրություն է:

- Պարոն Սահակյան, ի՞նչ խղճով եք հեռանում, ի՞նչ ժառանգություն եք թողնում:

- Ես չեմ հեռանում:

- Պալատի նախագահի պաշտոնից նկատի ունեմ:

- Պաշտոնից հեռանալով՝ ես գտնում եմ, որ թողել եմ բավականին լավ ժառանգություն, մեծ փոփոխություններ են կատարվել Պալատում: Օրինակ, Փաստաբանների մասին օրենքի փոփոխություն տեղի ունեցավ, Հանրային պաշտպանի գրասենյակ ձևավորեցինք, որը տարիների ընթացքում թափ առավ, կայացավ, և ես գտնում եմ, որ լավ ապագա ունի` իր բոլոր թերություններով հանդերձ: Փաստաբանական դպրոց ունենք, արդեն երկրորդ տարին է` գործում է: Մինչև տարեվերջ կունենանք Փաստաբանների պալատի նոր շենք, քաղաքի կենտրոնում, քաղաքի սրտում: Այդ շենքում կգործեն Փաստաբանների պալատը, փաստաբանական դպրոցը և Հանրային պաշտպանի գրասենյակը, ինչը ավելի կդյուրացնի Պալատի նախագահի, Պալատի խորհրդի գործունեությունը: Փաստաբանների պալատը նաև օրենքի ուժով նոր փոփոխություն է արել, որի համաձայն, փաստաբանները ամեն տարի պարտադիր պետք է վերապատրաստվեն, անցնեն շարունակական ուսուցում 24 ժամվա չափով: Սա նույնպես դրական գործընթաց է: Բավականին որակյալ փաստաբաններ են ընդունվել այս տարիների ընթացքում: Դպրոցը նույնպես խթան կհանդիսանա, որպեսզի բարձրանա փաստաբանների որակը:

- Այսինքն` Ձեր խիղճը հանգիստ եք հեռանում:

- Ինքս շատ-շատ հանգիստ եմ ո՛չ հեռանում (ժպտում է-հեղ.): Ես մնալու եմ, ես չեմ կարող չօգնել, որովհետև այդ ժառանգությունը, ես պետք է աշխատեմ, որ չփոշիացվի: Համոզված եմ, որ ով էլ գա, չի փոշիացնի: Իսկ եթե որևէ մեկը փորձի ոտնձգություն իրականացնել, ապա ես նույնպես ոտնձգություն կիրականացնեմ իր նկատմամբ:

- Պարոն Սահակյան, արդեն 4 թեկնածու է առաջադրվել Պալատի նախագահի պաշտոնում և արդեն ուրվագծվում է` ում միջև է ընթանալու պայքարը…

- Սպասենք, դեռ օր ու կես կա, վաղն ավարտվելու է առաջադրումների ժամկետը:

- Լավ, այս պահի դրությամբ առաջադրվածների թվում որևէ նախընտրելի թեկնածու ունե՞ք, որ կուզենայիք Ձեր ժառանգորդը լիներ:

- Ես այդ առումով ոչինչ չեմ ասի, որովհետև թեկնածուների քարոզչությունն սկսվելու է օգոստոսի 23-ից, որպեսզի չդիտվի որպես քարոզչություն: Ուղղակի ասեմ, որ ես, որպես Պալատի նախագահի թեկնածու, առաջադրել եմ իմ նախկին տեղակալ, Պալատի խորհրդի նախկին անդամ, որովհետև առաջադրվելուց հետո նա հրաժարվեց այդ պաշտոններից, Արա Զոհրաբյանի թեկնածությունը: Դա փաստ է, ոչ թե քարոզ:

- Այդպիսով, փաստորեն ուրվագծվում է նաև Ձեր համակրանքը թեկնածուի նկատմամբ:

- Դա դուք ասացիք:

- Լավ, դուք պատրաստվում եք ակտիվ փաստաբանական գործունեությա՞մբ զբաղվել:

Ա- յո, պատրաստվում եմ, վաղուց եմ սկսել պատրաստվել:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}