Հարցազրույցներ 11:34 01/11/2013

Երեսուն տարվա լուսանկարչի կյանք ու առանց լուսանկարելու երեք տարի. Սիրիան իմ սրտին մոտ է, բայց Հայաստանն ավելի

Հեղինակ` Մարի Թարյան

Սիրիահայ Վահե Շահինյանն արդեն երեսուն տարի է` աշխարհին նայում է լուսանկարչական սարքի օբյեկտիվից: Սիրիայով մեկ մի քանի անգամ շրջագայած լուսանկարչի օբյեկտիվը ճանաչում է երկրի բոլոր անկյունները: Վահե Շահինյանը, սակայն, արդեն երեք տարի է լուսանկարչական սարքը ձեռքը չի վերցրել… Սիրիայում պատերազմն է իշխում, իսկ իր տեսած ու սիրած Սիրիան պատերազմի երկիր չէ, խաղաղության ու մշակույթի երկիր է, ասում է լուսանկարիչը:

Վահե Շահինյանը մոտ երկու ամիս է Հայաստանում է, հայրենիք դատարկաձեռն չի եկել, բերել է երեսուն տարիների ընթացքում իր տեսած Սիրիան՝ նախկին ողջ հմայքով և շքեղությամբ: «Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների ցուցահանդեսը արդեն մեկ ամսից ավելի է Երևանում է: Վահե Շահինյանը Սիրիայի մասին դժվարությամբ է խոսում, ցավում է, որ այդ հրաշալի երկիրը ավերակների են վերածել, բառերն ընդհատում են հուզմունքն ու արցունքները…

Panorama.am-ի հետ զրույցում լուսանկարիչը պատմել է իր ստեղծագործական ուղու, Սիրիայում թալանված վիճակում թողած տան, սիրիահերի խնդիրների ու իր պատկերացրած ապագայի մասին:

«Ինձ ինչ-որ մեկը չսովորեցրեց, ես ինքնակրթությամբ էի զբաղվում»

Լուսանկարչի ծնողները Սիրիայում են ծնվել, հոր կողմը Կեսարիայից է, մոր կողմը՝ Ադանայից: «Երբ փոքր էինք անպայման, ամեն մի առիթին ամբողջ հարազատները հավաքվում էին, հիմա դժբախտաբար… Եղբայրս, քույրս Սիրիայում են, հորեղբորս աղջիկներն էլ, մամայիս կողմից երևի մարդ չմնաց»,- ասում է նա:

Վահե Շահինյանն ութ տարեկանում է սկսել լուսանկարչական գործով զբաղվել. «Մեր տանը շատ լուսանկարչական ապարատներ կային, հայրս էլ էր դրանով զբաղվում: Հետո սկսեցի ավելի գիտականորեն մոտենալ, կարդալ: Շատ մեծ գրադարան ունեմ լուսանկարչության վերաբերյալ: Ինձ ինչ-որ մեկը չսովորեցրեց, ես ինքնակրթությամբ էի զբաղվում:

30 տարի առաջ էր, երբ մենք` մոտ տասը լուսանկարիչներով հիմնադրեցինք Սիրիայի առաջին Լուսանկարչական ակումբը: Սկսեցինք ցուցահանդեսներ անել, հետո զարգացավ: Մեր խմբում սիրիացի լավագույն լուսանկարիչն էր, ով բոլոր թանգարանների լուսանկարիչ-պատասխանատուն էր:

Մի օր ցուցահանդես էինք դրել, ես էլ մի քանի նկար էի ներկայացրել, այդ մարդը եկավ, խոնարհվեց, ասաց՝ դու պետք է լուսանկարչությամբ զբաղվես: Խելքիս կպավ ու սկսեցի դեպի լուսանկարչություն գնալ: Պատվերներ էի ընդունում պետական հիմնարկներից, ինձ միշտ պատվերներ էր տալիս տուրիզմի նախարարությունը»:

«Պիտի ցույց տայի, որ Սիրիան պատերազմի դաշտ չէ»

«Օբյեկտիվից այն կողմ ինչ եք տեսնում դուք, սովորական մարդը չի տեսնում: Այդտեղ է լուսանկարչության հիմնական հաջողությունը: Լուսանկարչությունը և նկարչությունը աշխարհի առաջին լեզուն է: Ինչպես ժամանակին Լեոնարդո Դա Վինչին ասել է՝ եթե ասեն, որ նկարչությունը համր լեզու է, նկարիչներն էլ պիտի ասեին, որ պոեզիան կույր նկար է:
Դու երկու երեք էջ պիտի գրես, որ բացատրես տեսածդ, իսկ մեկ նկարով ամեն ինչ կարող ես ասել»,- իր մասնագիտությունն այսպես է նկարագրում նա:

Հայաստան բերած ցուցահանդեսը լուսանկարչի պոռթկումն է. «Շատ մարդիկ, որ Սիրիան չգիտեն, կարծում են` վայրենի ժողովուրդ են կամ պատերազմի երկիր է: Ես այս ցուցահանդեսով ցանկանում եմ ցույց տալ, որ ոչ` Սիրիան մշակույթի երկիր է, աշխարհի ամենահին մշակույթը կրող երկիրը, առաջին այբուբենը, երաժշտական նոտան Սիրիայից են դուրս եկել: Պիտի ցույց տայի, որ Սիրիան պատերազմի դաշտ չէ, դժբախտաբար, երևի նախանձ է, որ Արևմուտքը ցանկացավ խառնել, որովհետև Սիրիան Միջին Արևելքի փայլող երկիրն էր: Այս իրավիճակում մեծ դեր ունի նաև Իսրայելը, չի ուզում, որ իր կողքի երկրները զարգանան, Եգիպտոսից սկսեց, խառնելով եկավ»:

Իր տունն անցյալ տարի յոթերորդ ամսին թալանվեց, բան չէր մնացել: Այդ օրից տուն չի մտել. «Շատ վատացա… Ամեն ինչս գնաց, ոչինչ մնաց: Ընտանիքս ցվրվեց, աղջիկս արդեն Դուբայում էր, իսկ կինս ու տղաս գնացին Բեյրութ: Ես մնացի մենակ ու անտուն: Դամասկոսի արվարձանում լուսանկարչական ստուդիա ունեմ, այնտեղ ապրեցի: Վեց ամիս առաջ էլ մեքենաս գողացան: Երեք ամիս առաջ տղաս եկավ Հայաստան, հետո կինս եկավ, ինձ շատ խնդրեցին, որ ես էլ գամ: Դամասկոսից գնացի Բեյրութ, այնտեղից էլ եկա Հայաստան: Ուզեցի հենց այնպես չգալ ու այս ցուցահանդեսը բերեցի»:

Վահե Շահինյանը պատմում է, որ Հալեպում մարդկանց համար շատ դժվար է, իսկ Դամասկոսն էլ ամբողջությամբ շրջապատված է, միայն Լիբանանի ճանապարհն է բաց: Նրա խոսքով՝ հիմա Դամասկոսում ավելի վատ է, քան Հալեպում, օրական 30-40 հրթիռներ են արձակվում, իսկ ոտնակոխ լինողը ժողովուրդն է:

«Պետք է ընդունենք Սիրիայի ներկա իրավիճակը, շատ հույսեր չկապենք»

«Տա Աստված, որ Սիրիան իր առաջվա դիրքն ունենա, չնայած ես հուսախաբ եմ: Գոնե հայության մասին է խոսքս. եթե պիտի Սիրիայից դուրս ապրի, և դա իմ փափագն է, որ այնտեղ այլևս հայ չմնա, գոնե կարողանան ծախել տունն, ունեցվածքը և գան Հայաստան»,- ասում է նա և հավելում, որ պետք է հայկական պետությունն էլ աջակցի:

«Պետք է ընդունենք Սիրիայի ներկա իրավիճակը, շատ հույսեր չկապենք: Հայոց ցեղասպանությունն արդեն մեզ պետք է դաս լինի: Ասում են`ունեի տուն, ֆաբրիկա, հետո ի՞նչ, ո՞ւր է հիմա, չկա: Դա պետք է ընդունենք, հիմա սա է իրավիճակը: Պետք է նոր կյանք սկսել, եթե ոչ, մենք մեզ ենք կոտորում: Ես էլ անցա այդ ամենի միջով, բայց հետո հասկացա, որ պատերազմ է, ինչ ասես հնարավոր է:
Պիտի խելացի մտածենք: Պետություն, ընդդիմադիրներ… Երկու կողմն էլ հիմա հայերիս համար ոչ մի խեր չեն անի:

Սիրիահայությունը ամենաակտիվ հայկական համայնքն էր, դժբախտաբար այսպես պատահեց: Ես լավատես չեմ որպես հայ, կարող է այնտեղի արաբների համար լավ լինի, ապագա ունենան: Բայց մեր հայերի համար… ինչո՞ւ: Որովհետև եթե իսլամիստներն իշխանությունը ձեռք բերեցին, մենք կոտորված ենք: Եթե մնա ներկայիս ռեժիմի ձեռքին, այս անգամ էլ մենք պետք է դրա գինը վճարենք: Մեր երեսին պիտի խփեն այն, որ ողջ ենք մնացել ու դա իրենք են ապահովել: Երկու կողմից էլ լավ բան չի լինելու, կարծում եմ»:

«Սիրիան իմ սրտին մոտիկ է, բայց և այնպես, Հայաստանը շատ ավելի»

Վահե Շահինյանը մի բան է խնդրում բոլորից, որ օգնեն սիրիահայերի տեղափոխման և հայրենիքում տեղավորվելու հարցը վերջնականապես լուծել:

«Սիրիահայերին տարբեր կազմակերպություներ են օգնում, բայց դրանցով խնդիրը չի լուծվում, դրանք կարճ լուծումներ են: Պետք է մտածեն` ինչպես օգնեն, որ սիրիահայերին դուրս բերեն այնտեղից: Եթե այդպես մնան, կամ պիտի կոտորվեն, կամ դավանափոխ լինեն: Այսօր Թուրքիայի 70 մլն բնակչության 20 մլն-ը հայ են, իսլամացած են, գիտեն իրենց արմատները, հայ են, բայց չեն ասում: Պատմությունը կարող է այստեղ էլ կրկնվել: Իհարկե կարող են Ամերիկա կամ Եվրոպա գնալ, բայց այնտեղ էր ուրիշ ձև կկորսվեն: Իմ կարծիքով, ամենաճիշտը Հայաստան գալն է, Հայաստանը հզորացնելը: Սիրահայը աշխատող է, կարող է զարգացնել ամեն ինչով, մնում է, որ հայաստանցին դա ընդունի: Պետությունը ևս օգնի, որ այստեղ գան: Արդեն հայաստանցին ինքն է չվում այստեղից, պետությունը պետք է հնարավորություններ տա, կզարգանա երկիրը, կդադարեն մի քանիսը գրպանները լցնել: Կան մարդիկ, որ գումար չունեն գալու: Ես վստահ եմ՝ մնացողը կամ մի քիչ գործ ունի, մտածում է կգոյատև, կամ բնավ փող չունեն»,- ասում է լուսանկարիչը:

Վահե Շահինյանը Սիրիայի հանդեպ իր սերը բառերով չի կարողանում նկարագրել, բայց նկարներն ամեն ինչ են ասում. «Ես ամբողջ Սիրիան սիրում եմ, մոտ չորս անգամ շրջել եմ Սիրիայով: Դե Սիրիան իմ սրտին մոտիկ է, բայց և այնպես, Հայաստանը շատ ավելի»:

Լուսանկարիչը Հայաստանում սիրելի վայրեր շատ ունի, բայց ապրելու համար մայրաքաղաքն է ընտրելու, իր մասնագիտությամբ միան Երևանում կարող է աշխատել: Բայց, ինչպես ինքն է ասում, եթե մի օր միտքը փոխի ու որոշի հողագործությամբ զբաղվել, կգնա գյուղեր: Վահե Շահինյանը սիրում է գյուղական կյանքը, իսկ ամենասիրած վայրերը Լոռիի ու Գորիսի հատվածներն են:

Հայրենիքում ապաստանած սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`

Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է

Պանիր, զահտար ու մարթադելլա. Նորան իր հետ բերել է հալեպյան ուտեստները, այստեղի էլ ջուրն ու օդն է սիրում

«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում

Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել

Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա

Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:15
Զիդանը կարող է նշանակվել Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո
Աղբյուր` Panorama.am
16:13
Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա անտրամաբանական է ասել, որ չի իրազեկվել. Սուրեն Գրիգորյան-ՈւՂԻՂ
 «Եթե Երևանի քաղաքապետարանի կայքում ինչ-որ բան հրապարակվում է, ապա դրանից հետո անտրամաբանական է ասել, որ հրապարակային առումով այդ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Իրանը ձերբակալված իտալացի լրագրողուհուն ազատ է արձակել և ուղարկել հայրենիք
Նախկինում Իրանում կալանավորված իտալացի լրագրող Սեսիլիա Սալան Թեհրանից ժամանել է հայրենիք։ Այս մասին հայտնում է Իտալիայի վարչապետ Ջորջի Մելոնիի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հիմա ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում, ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ. Միրզոյանը՝ լրագրողին
«Հիմա երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել եք Երևանում ասում եք, ԼՂ հայերի վերադարձ, շատ լավ, լսեցինք Ձեզ»,-ասաց ԱԳ նախարարի պաշտոնը...
Աղբյուր` Panorama.am
15:43
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հանդիպել է Ալիևին, այնուհետև կայցելի Հայաստան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am
15:14
Սիրիայի թուրքամետ նոր առաջնորդն առաջին պաշտոնական այցը Թուրքիա կկատարի Էրդողանին շնորհակալություն հայտնելու համար
Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդ ալ-Շարաան իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Թուրքիա։ Այն կարող է տեղի ունենալ հնարավորինս շուտ։...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հարցը տեղին չէ. Ժաննա Անդրեասյանը՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասին
«Իմ հանդեպ վստահության կամ անվստահության հարցը դրսևորվում է իմ՝ դեռևս  պաշտոնավարմամբ կամ չպաշտոնավարմամբ, հետևաբար այդ իմաստով հարցը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է
«Ադրբեջանը ձեռք է բերում զինատեսակներ, հարձակողական, ինչպես դուք նշեցիք, մենք ևս ձեռք ենք բերում զինատեսակներ, իհարկե, անհամենատ ավելի...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ստեղծագործական դաշտում վերջնագրերով խոսելը տեղին չեմ համարում. Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի մասին
Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագրի նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը։ Նախատեսվում է մրցութային...
Աղբյուր` Panorama.am
14:32
Միրզոյան. Մեր առաջարկին ադրբեջանական կողմի արձագանքը դրական էր, ցավոք, մինչ այսօր պաշտոնական պատասխան չկա
Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանն առաջարկ է արել ադրբեջանական կողմին։ «Առաջակը հնչեցվել է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Արարատ Միրզոյան. Այս պահին ունենք քննարկվող 17 հոդվածներից համաձայնեցված 15-ը, սպասում ենք Բաքվի արձագանքին
«Անցած տարի մենք էական ձեռքբերում ենք ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում »,-հրավիրած ամփոփոիչ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Վրաստանի նախկին նախագահը դարձել է Քիսինջերի կրթաթոշակառու
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է ամերիկյան McCain ինստիտուտի Քիսինջերի կրթաթոշակառու։ Այս մասին ասվում է ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Շատ կարևորում ենք, որ մեր երեխաներն ակտիվորեն հեծանիվ քշել սովորեն. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարն ասաց, որ 6500 հեծանիվ են տրամարդել դպրոցներին
Աղբյուր` Panorama.am
13:46
Մարդու մետապնևմավիրուսով վարակված անձանց մեծամասնության մոտ նկատվում են վերին շնչուղիների թեթև ախտանշաններ. ԱՀԿ
Չինաստանում ձմեռային շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի, և առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության մասին հաղորդումների...
Աղբյուր` Panorama.am
13:32
Meta-ն հայտարարում է կապիտուլյացիա ու ընդունում Մասկի և Թրամփի կանոնները, բայց դեռ պետք չէ ուրախանալ. Սամվել Մարտիրոսյան
«Դեռ պետք չէ ուրախանալ, որ Ցուկերբերգի հայտարարությունից հետո Մnնթե Մելքnնյանի անունը ներառող գրառումները, նյութերը չեն գրաքննվի»
Աղբյուր` Panorama.am
13:12
Օդի ջերմաստիճանը երեք մարզում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Երևանում  հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:08
Երազեք, որ ձեր գնած հեծանիվներով կարողանաք փախչել. Դեմոյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Ցեռղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմագետ Հայկ Դեմոյանն արձագանքել է ԿԳՄՍԴ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանի՝...
Աղբյուր` Panorama.am
12:40
Գորիսում պահեստից գողությունը կանխվել է
Հունվարի 7-ին Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք...
Աղբյուր` Panorama.am
12:34
Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի համար տրամադրած գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե, քանի որ համերգը չի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել
Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալների դեմ,...
Աղբյուր` Panorama.am
12:19
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը որպես ԿԳՄՍ փոխնախարար, պատճառները տարբեր են. Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ սպորտի գծով: Ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ պատճառները...
Աղբյուր` Panorama.am
12:16
Փաշինյանն արձագանքեց Ալիևին
 Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:16
Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, որոնք գլխավորում են երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը,...
Աղբյուր` Panorama.am
11:40
Լոս Անջելեսում մասայական տարհանումներ են՝ քամու ու հրդեհների պատճառով
Լոս Անջելեսի արևմտյան և արևելյան հատվածներից  տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել ուժգնացող քամու ու դրա հետևանքով տարածվող հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
11:22
Al Arabiya. Թուրքական զինված ուժերը հարվածել են Սիրիայի Սուլուկ բնակավայրին
Թուրքական զինուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Սուլուք բնակավայրին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Al Arabiya...
Աղբյուր` Panorama.am
11:20
Թաթոյան. Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից
«Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է...
Աղբյուր` Panorama.am
11:10
2024-ին ականազերծվել և պայթյունավտանգ զինամթերքներից մաքրվել է 91 948 մ² տարածք` Տավուշի և Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերում
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
11:02
Խրախուսել հասարակության ինքնուրույնացման ճանապարհը. Վահե Հովհաննիսյան
«Հասկանում եմ, որ Ալիևի երեկվա հայտարարություններից հետո բոլոր մտածող մարդիկ մտածմունքների ու անելիքների փնտրտուքի մեջ են։ Ոմանք անմիջապես...
Աղբյուր` Panorama.am
10:39
Դավիթ Անանյան. Երկրում պետք է հայտարարվի արտակարգ դրություն, իսկ զինված ուժերը պետք է բերվեն բարձր մարտական պատրաստվածության
«Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Փաշինյանը չի ասում, որ եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ինչու Ադրբեջանը չէր վերցնում ու դա արեց 2020 և 2023-ին՝ պատերազմի միջոցով
«Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}