Հասարակություն 15:32 04/12/2013

«Մեզ մարդացավ հայ ու հայացավ մարդ է պակասում». Գորգիսյանի, վաղվա Հայաստանի և հայրիկի մասին

Հեղինակ` Մարի Թարյան

«Հոսող գետը չի հոգնում: Մենք հոսելով ու ալեկոծվելով պիտի մաքրվենք և դրա մեջ գտնենք մեր պայքարի բարոյականությունը… Մենք պայքարում ենք ինքնորոշման ճանապարհով վերականգնելու մեր ազգի կորուստներից ամենասրբագույնը` ազատությունը»,- 1988-ի ազգային ազատագրական պայքարի շարժման սկիզբը և ժողովրդի մեջ պայքարի կամքը Մովսես Գորգիսյանն այս համոզմամբ էր դնում:

«Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու», – ասում էր նա: Հերոսի դուստրը` Գոհար Գորգիսյանը, կրկնում է հոր խոսքերն ու ավելացնում. «Դա հոգու պարտք է»:

Երբ Մովսեսին հարցնում էին քանի տղա ունես, չէր ասում, որ մի աղջիկ ունի, ասում էր` յոթ տղա. վեց «Հայրենիք» ու մի Գոհարիկ: Նկատի ուներ իր հիմնադրած «Հարենիք» ամսագիրն ու դստերը: Գոհարն այս մասին հիշելիս ավելացնում է. «Հայրս նաև հաճախ էր կրկնում, առյուծն առյուծ է, լինի էգ, թե որձ»:

 

Փոքր «եղբոր», նրան տված ամեն ինչի, բանտում գիշերը ժամը 3-ին սպասելու և հայերենով ազատման հրամանագրի մասին

«Հայրիկի և մայրիկի ամուսնությունից ծնվեցի ես, և ինձանից մի քանի տարի փոքր «եղբայրս», որի անունը պայքար էր ու անկախություն: Միշտ նեղացել եմ իմ ծնողներից` իրենց մեղադրելով այդ հայկական, տղայի հանդեպ ավելի մեծ թուլություն ցուցաբերելու համար: Խտրականությունը կար: Իրենք սիրում էին ավելի շատ իրենց երկիրը, անկախությունը: Իրեն ավելի շատ ժամանակ էին տալիս, ավելի մեծ սեր»,- ասում է Մովսեսի դուստրն ու ավելացնում,- «Եվ այսօր իմ եղբայրն ունի օգնության կարիք, որովհետև եղբայրս հեռացել է իր ծնողներից, իր արմատներից: Ես բոլորովին չեմ ամաչում ասել` եկեք իր կողքին լինենք: Իմ հայրիկի… գուցե մեծամտություն եմ անում, որ անկախության ծնողներին իմ ծնողներին եմ համարում, բայց եկեք մեր անկախության կողքին լինենք: Հայրիկս այսօր չկա, եկեք բոլորս լինենք իր կողքին ու չթողենք վատ ճանապարհով անցնի: Ես շատ բաներ զիջել եմ եղբորս ու արդյունքում եղբայրս չկա, անիմաստ է լինում նաև ապրածս, կորցրածս, երազածս: Բայց, միևնույնն է, իսկապես կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:

Գոհարը հորն անընդհատ հիշում է որպես քաղաքական գործիչ. «Վերջերս ուզում էի հիշել նրան որպես հայրիկ, այդպես էլ չհիշեցի: Երբ արդեն գիտակից է ու կարող էի նաև իրեն որպես հայրիկ տեսնել, սկսում էի կիսել իր քաղաքական գործունեությունը»:

«Մովսեսը Գոհարին միշտ ուշադրության կենտրոնում է պահել»,,- ավելացնում է Գորգիսյանի մտերիմ ընկեր Արմեն Գյուրջինյանն ու ասում Գոհարին. «Դու միշտ նրա սրտում էիր, դուք միշտ միասին էիք: Նույնիսկ մեկուսարանից, որ նամակ էր գրել… ես այդպիսի նամակ երբեք չեմ կարդացել»:

Գոհարը Մեվսես Գորգիսյան քաղաքական գործչին այցելում էր միտինգներին. «Ու այդտեղ գլուխ էր բարձրացնում որպես հայրիկ, երբ բազմությունը ճեղքվում էր, ես մոտենում էի իրեն գրկելու ու վերջ: Այդտեղ էլ դադարում էր իր հայրիկ լինելը: Միայն հեռվից մտահոգություններ, որովհետև հայրիկը շատ խառն էր, մեր տունը վաղուց գրասենյակ էր դարձել: Խուզարկություններ ու ձերբակալություններ, ուղղակի համատեղել հայրիկ և քաղաքական գործիչ, մի քիչ անհնար էր: Հայրիկին այցելում էի մեկուսարաններում: Գիշերները սպասում էի, երբ է ժամանակ տրամադրվելու, երբ են ոստիկանները թույլ տալու տեսնել հայրիկին: Վեց-յոթ տարեկան բալիկը սպասում է գիշերվա ժամը երեքին, երբ հանդիպելու է հայրիկին»:

Գոհարը լավ է հիշում Մովսեսի բանտից դուրս գալու օրերը: Տանը համեղ բաներ էին պատրաստում, շատ հյուրեր, Մովսեսը հետ էր գալիս նոր պիջակով ու այդ նույն պիջակը հագնում էր հենց այն նույն օրերին, երբ նորից ձերբակալվելու էր:

Այն ժամանակ մեկ լուսանկար այրելն աքսոր կարող է նշանակել, հիշում է հերոսի դուստրը: «Ձերբակալված քաղաքական գործչին, որ ընդամենն իր ազատությունն էր ուզել, շղթայակապ վերադարձնում էին Հայաստան, մեքենայի պատուհանից ցույց էին տալիս, որ քույրը երեխա է ունեցել, մայրը` ոտքերը թուլացել է և քայլել չի կարողանում, հայրն արդեն շիրիմ ունի: Այդ ամենը տեսնելուց հետո նորից վերադարձնում էին Պերմ ու ասում` նորից պիտի շարունակես մնալ հինգ տարի, աննորմալ վատ պայմաններում, կամ ուղղակի ասա, որ Սովետը հրաշք է, դու անկախություն էլ չես ուզում: Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով ուղղակի չվախեցավ ձերբակալություններից և աքսորներից, իր կողքին ունեցավ խենթ ընկերներ: Իսկ նման պայմաններում աննորմալ էր վաղվա Հայաստանի հույս ունենալը: Այդ հույսն այնքան ուժեղ էր, որ մարդիկ նույնիսկ մտածում էին տնտեսության, մշակույթի… մասին: 73-ին մարդիկ Ծիծեռնակաբերդում երդվում էին ու ասում` հրի դեմ հրով, սրի դեմ` սրով, մայր Հայրենիք իմ կյանքը քոնն է, դու ես այն տվել: Դա ազգի մաքրությունն էր»,- ասում է հերոսի դուստրը:

Գոհարը պատմում է, որ ոստիկանները գալիս էին ձերբակալելու Մովսեսին ու պահարանի վրայից գողանում նրա գունավոր նկարը` Եռագույնը ձեռքին:

«Երբ հայրիկին ձերբակալումից պիտի ազատեին, ինքն ասում էր` ես չեմ ազատվի, մինչև իմ հրամանագիրը չտրվի հայերեն լեզվով: Մայրիկը ստիպված հայերեն տպագրական մեքենա էր նվիրում ոստիկանությանը, որ կարողանան հայերեն տպագրել, քանի որ նա հինգ օր նստած սպասում էր, որ իր երկրում իր ազատման հրամանը հայերենով բերեն ու հրաժարվում էր դուրս գալ»,-պատմում է նա:

«Ես ստրուկ լինել չեմ ուզում և ուզում եմ հավատալ, որ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»»

Մովսեսն այդ գաղափարը կրեց մինչև վերջ, երբեք չդավաճանեց, ասում է հերոսի ընկեր Արմեն Գյուրջինյանն ու հավելում. «Դա ինքն էր, իր ինքնությունն էր, իր անբաժանելի մասն էր: Երանի, թե բոլոր հայերս մի քիչ այդպիսին լինեինք: Ինչ-որ մեկն ասում էր` հայրիկ, իսկ դու ի՞նչ հայրենիք ես ինձ ժառանգնել, Մովսեսն ամբողջ կյանքը դրեց, որպեսզի լավ հայրենիք ժառանգի: Իսկ մենք ի՞նչ արեցինք, այս հարցը բոլորիս է վերաբերում: Այսօր միայն փողով կա հայոց փրկություն, մենք այս տեսակ անկման ենք հասել: Լավ է, որ Մովսեսը չի տեսնում այս ամենը, միգուցե տեսնում է… շատ զայրանալու բաներ կան այսօր, մեր իրավիճակն ահավոր է: Ձուկը գլխից է հոտում, բայց մաքրում են պոչից: Սա է ելքը, եթե մենք մեր արժանապատվությունը մի կողմ դրած սուտ արժեքներին ենք դավանում, ո՞ւր ենք գնում այսպես: Մեզ սկսում է կուլ տալ ինչ-որ անհայտ կամ հայտնի մութ ուժ»:

Գոհարը հիշում է հոր խոսքերը` ազգը պիտի հոսելով մաքրվի. «Երկիրը վաճառվում ու նվիրաբերվում է, իսկ մենք ընդամենը հետևում ենք, աղուհացով ենք դիմավորում թշնամիներին: Ես հիշում եմ հայրիկի խոսքերը, երբ ասում էր, որ մենք որևէ մեկին դեմ չենք, մենք կողմ ենք մեր ազգային շահերին: Այնտեղ, որտեղ հայը վերջանում է ու պիտի սկսի ուրիշ ազգ, ուրիշ ազգը պիտի տիրապետի ինձ, տեր լինի իմ ճակատագրին, այդտեղ սկսում է նաև իմ ստրուկ լինելը, որին ես դեմ եմ: Ես ստրուկ լինել չեմ ուզում և ուզում եմ հավատալ, որ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»: Այս խոսքերն ամենևին էլ չեն վերաբերվել այն Հայաստանին, որը Հայաստան չի լինելու, որտեղ իմ անձնագիրը Հայաստանի Հանրապետություն չի լինելու, որտեղ իմ ազգային դրամանիշը դրամ չի կոչվելու: Չեմ ուզում իմ երեխաների համար այդպիսի վաղվա Հայաստան»:

«Մեզ մարդացավ հայ ու հայացավ մարդն է պակասում»

Դեկտեմբերի 3-ին Մովսես Գորգիսյանի ծննդյան 52 ամյակն էր: Ընտանիքն այդ օրը սիրում է նրա անվան դպրոցում տոնել: Այնտեղ այն մաքուր սերունդն է, որի մեջ տեսնում ես վաղվա Հայաստանը ու հավատում ես, որ մենք ունենք վաղվա Հայաստան, ասում է հերոսի աղջիկը և ավելացնում. «Կա այդ մաքուր սերունդը, որ ոտքի կկանգնի, բայց նաև տխրում եմ, որ տասնյակ հազարավոր մարդիկ դրոշակներով դուրս են գալիս դիմավորելու մեկ ուրիշ պետության նախագահի: Ես չեմ ուզում իմ դրոշի կողքին ուրիշ դրոշ լինի, ոչ մի դրոշ: Ես իմ դրոշի համար Եռաբլուր եմ տվել, ես իմ դրոշի համար իմ մանկությունն եմ տվել, իմ հայրն այդ դրոշը ծածանելու համար ձերբակալվել է ու ես անքուն գիշերներ եմ ունեցել: Իմ հայրիկը ծածանելուց ասաց` ես անաղարտ դրոշ եմ տալիս ձեր ձեռքին, բարի եղեք անաղարտ էլ թողնել»:

Գոհարն ընդգծում է`մեզ մարդացավ հայ ու հայացավ մարդն է պակասում: Հերոսի դուստրը երեք երեխա ունի և նրանց համար հոր երազած վաղվա Հայաստանն է կամենում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:30
2026 < 2021. Ռե-Նիկոլը Պոստ-Նիկոլի փոխարեն. Աշոտյան
«Հայաստանում քաղաքական զարգացումների համատեքստում պրոցեսի տարբեր մասնակիցներ փորձում են գաղափարական հիմնավորումներ ստեղծել իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել. ՔՊ-ականը՝ ԵՄ անդամակցության մասին
«Ոչ ոք երբևէ չի ասել, ոչ ոք երբևէ նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է Եվրամիության թեկնածու կամ անդամ դառնալ հենց այս տարի»,-...
Աղբյուր` Panorama.am
12:12
Հայաստանում հայտնաբերվել են 10 նոր տեսակի միջատներ, որոնք համաշխարհային նշանակություն ունեն. FPWC
Միջատները հայտնաբերվել են Ուրցաձորում ու Գոռավանի ավազուտներում
Աղբյուր` Panorama.am
11:47
Ռոման Տրոցենկոն ու որդին՝ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների ներքո
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր ցանկը՝ դրանում ներառելով ավելի քան 60 ֆիզիկական անձանց ու ընկերությունների, ինչպես...
Աղբյուր` Panorama.am
11:46
Լավրովն այսօր Իրանում կքննարկի նաև Անդրկովկասի խնդիրները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան, որտեղ կհանդիպի իր իրանցի գործընկերոջ՝ Աբբաս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Սրբուհի Գալյանը ի պատասխան Մամիջանյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին հարցին
Երևանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին ներկա են ԵԽ պատգամավորներ, ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է. «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ  իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։  Պնդում եմ։ Որ  Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման  այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}