Սիրիահայ բժշկի հիվանդանոցը՝ զինյալների բուժարան. Օտար կռիվն ու սեփական կորուստը
«Սա մեր կռիվը չէր, բայց այս կռվի պատճառով մենք ամեն ինչ կորցրինք»:
Սիրիայից արդեն մեկ ու կես տարի Հայաստան տեղափոխված թոքաբան Աբրահամ Կարագուլյանը մյուսների նման հետևում շատ բան է թողել:
Երբ խոսում է Սիրիայում թողածի ու ամենից շատ կարոտած բաների մասին, բժիշկը ծանր հոգոց է հանում և ասում, որ ամենից շատ իր աշխատանքն է կարոտել. «Իմ երեսուն տարվա աշխատանքը, իմ կերտած հասարակական գործունեությունն եմ թողել այնտեղ: Սիրիան իմ ծննդավայրն է, իմ բոլոր զգացմունքները, ընկերներս այնտեղ են բոլորը»:
Աբրահամը Երևանում է կրթություն ստացել, պատերազմի պատճառով Հայաստան է եկել ընտանիքի հետ. «Ամռանը եկանք, բայց որոշել էինք վերադառնալ: Մինչև հիմա այստեղ ենք»:
Երկու դուստր և մեկ տղա ունի: Մեծ աղջիկը Մատենադարանում է աշխատում, փոքրը՝ դպրոցում, իսկ տղան այնտեղ բուհում էր սովորում, հիմա այստեղ շարունակում է կրթությունը Պոլիտեխնիկում:
«Մենք միշտ ամառները գալիս այստեղ հանգստանում էինք: Իմ ընտանիքի համար Երևանի պայմաններն ու մթնոլորտն օտար չեն: Ծանոթ էինք, այնպես որ ընտանիքս շուտ և հեշտ ընտելացավ երևանյան պայմաններին»,- նշում է հալեպահայը:
Հալեպում թողել է սեփական կլինիկան և հիվանդանոցը: Հիվանդանոցում ընկերներով էին աշխատում:
Հալեպում թողած տունը լավ վիճակում է, հարևանների հետ միշտ կապ են պահպանում և պարբերաբար տեղեկանում են: Միայն Հալեպի կլինիկան այն շրջանում էր, որը հիմա ընդդիմադիրների տիրապետության տակ է. «Լուր չունենք, թե ինչ վիճակի մեջ է կլինիկան. կողոպտվա՞ծ է, թալանվա՞ծ է: Մեկը չկա, որ գնա: Իսկ հիվանդանոցը շրջանում է՝ Հալեպից դուրս: Կանգուն է, բայց ծառայում է ընդդիմադիրներին, այնտեղ են վիրավորներին տանում»:
Սիրիայում թևածող պատերազմը սիրիահայերինը չէր, բայց ամենից շատ հայերը տուժեցին, ասում է Աբրահամ Կարագուլյանը. «Հայերը միշտ խաղաղասեր են եղել: Այս երեք տարվա մեջ մենք ոչ մի զենք չվեցրինք մեր ձեռքը: Բայց թուրքն այստեղ էլ հասավ ու փորձում է իր հետագա պլանները կատարել՝ հայ ժողովրդին վերջնականապես բնաջնջելու համար: Հալեպի գաղութը մայր գաղութ է, որ կառչած է իր ակունքներին, իրենք մեր հետ հաշվի էին նստում: Բացի դե, սահմանն ավելի մոտ է: Հիմա էլ Քեսաբի դեպքերը... Կարծում եմ, որ Սիրիա պետությունը հայ ժողովրդին այսպես անտեր չի թողնի...»:
Հայաստանում մեկ տարի առաջ բժիշկ ընկերոջ հետ դեղատուն են բացել Հրաչյա Քոչար փողոցի վրա: Ներքևի հարկում փոքրիկ սենյակ ունեն, այնտեղ էլ անվճար կունսուլտացիաներ են մատուցում այն հիվանդներին, ովքեր դրա անհրաժեշտությունն ունեն: Չորս բժիշկ են աշխատում, երկուսը Հայաստանից են:
Ինչ վերաբերում է Հայաստանի կյանքին համակերպվելու և այստեղ մնալուն, բժիշկը նկատում է, որ հարցը նախ աշխատանքի հետ է կապված, ոչ թե կենցաղի. «Հայաստանի ղեկավարությունը, չնայած իր ժողովրդի դժվարություններին, մեզ սրտաբաց դիմավորեց և առավելություններ տվեց: Նույն ժողովուրդն է, նույն ազգն է, նույն մշակույթն ու մտածելակերպն է: Հիմնական դժվարությունը կենցաղային պայմանների բարելավման խնդիրն է: Ոչ թե ժողովուրդն ու կյանքն են անծանոթ, այլ կենցաղային հարցերն են»:
Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`
Սիրիահայ Պերճի տրեխներով ու յափնջիով Սարոն. «Հայություն կա «Անուշ»-ի մեջ»
Ուրիշի պատերազմը. Հալեպահայ ոսկերչի կիսատ թողած կյանքն ու անորոշ ապագան
Հալեպից Հորդանան, ապա Հայրենիք. Հետևում թողած թագավորական առաջարկների ու կյանքի մասին
Ապրել օտար հողում և Հայաստանը մեջդ ապրեցնել. Սիրիահայ ընտանիքի վերջին հանգրվանը
Սիրիայից Արցախ. Հայ երիտասարդը չավարտված պատերազմում իր գործն է գտել
«Հայրս ու մայրս 1915-ի ջարդն են տեսել, մենք էլ այսօր ավելի ճերմակ ջարդ տեսանք»
Հալեպի հայ հարսների օժիտն ասեղնագործող ու ծաղկող կնոջ մասին
Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը
Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան
Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին
Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին
Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը
Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան
Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար
Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին
«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը
Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք
Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է
«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում
Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին