Հարցազրույցներ 15:15 21/05/2014

Հովիկ Աբրահամյանը` ինչպես Սինգապուրի վարչապետը. Վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընդմիջման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ դուրս եկավ նիստերի դահլիճից, լրագրողները հնարավորություն ունեցան մի քանի հարց ուղղել նրան

-Պարոն Աբրահամյան, փաստորեն մինչև հիմա հավասար դաշտ ստեղծված չէ՞ր գործարարների համար:
-Ես նման բան չեմ ասել: Ուղղակի ասում եմ, որ ոչ մեկը չվիրավորվի, դրա համար ասում եմ՝ առաջինն ինձանից եմ սկսելու: Մենք հիմա ասում ենք, որ օրենքի շրջանակներում բոլորը… Մենք բոլորս արձանագրում ենք չէ՞, որ կա ստվեր: Բոլոր երկրներում կա, բայց մեզ մոտ շատ է: Չգիտեմ՝ 10 տոկոս է, 20 տոկոս է, 30 է, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ կա հնարավորություն հարկային դաշտ բերել ստվերը: Ինչքան հնարավոր է, մեք փորձելու ենք բերել՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորություններն ու լծակները:

-Ինչո՞ւ եք շեշտում «մերձավորներ» արտահայտությունը, այսինքն՝ որոշ պաշտոնյաների մերձավորներ արտոնյա՞լ են:
-Պարզ չէ՞, թե ինչի համար եմ ասում: Սինգապուրի վարչապետին հիշո՞ւմ եք, որ հարց էին տվել՝ ո՞նց արեցիք, որ ձեր երկիրը կառուցեցիք: Ասում էր՝ սկսեցինք մեր մերձավորներից, մեր ընկերներից: Ես ի նկատի ունեի, որ նաև մեր բոլոր ընկերները, մերձավորները հասկանան, որ առաջինն իրենք պարտավոր են որևէ խախտում թույլ չտալ իրենց աշխատանքի ընթացքում, հարկային դաշտ գան բոլորը, և մեր բոլորիս նպատակը դա է: Իմ կարծիքով՝ ես շատ հստակ եմ ասել, և որևէ տողատակ փնտրել չաժե:

-Իսկ մոնիթորինգ արե՞լ եք ստվերի հետ կապված:
-Մոնիթորինգ կանեն պատկան մարմինները և բոլորին կհրավիրեն հարկային դաշտ: Իմ կարծիքով՝ մենք շատ լավ գործ ենք նախաձեռնել և հաստատ ունենալու ենք հաջողություն:

-Ինչպե՞ս եք պայքարելու ստվերի դեմ, եթե հստակ հաշվարկներ չկան:
-Ստվերը հաշվարկելը շատ դժվար է, մենք փաստաթղթավորում, որ իրականացնենք, ստվերն ակնհայտ կերևա: Եթե չկա փաստաթղթավորում, հաշվառում, հնարավոր չէ հաշվել: Տարբեր թվեր են հնչեցնում ստվերի՝ 25-30 տոկոս:

-Դա Հայաստանի նման երկրի համար արդյոք մեծ թիվ չէ՞:
-Ճոխություն է, ճոխություն:

-Արդյոք դա չի՞ վկայում, որ բիզնեսն ու իշխանությունը սերտաճած են:
-Դե դրան կանդրադառնանք հետո, հիմա մենք փորձենք մեր գործն անենք, գնահատականներ չտանք: Մենք փորձենք աշխատենք, արդյունքներն արձանագրենք, հետո գնահատական կլինի: Դուք կտեսնեք, որ եթե այսքան հարկեր ու եկամուտներ ավելացել են, ուրեմն պարզ է, որ ստվերից է, քանի դեռ նոր ներդրումներ ու աշխատատեղեր չկան: Բայց մեր խնդիրը նորից եմ ասում՝ երկու մասից է՝ առաջինը մենք կայունություն պետք է ապահովենք: Դուք գիտեք, որ 2014 թվականի բյուջեն պետք է իրականացնենք և եկամուտների, և ծախսերի մասով: Մենք փոփոխություններն ակնհայտ կիրականացնենք միջնաժամկետ ծրագրում՝ 2015-17 թվականներին: Ամեն ինչ անելու ենք, որ այն ինչ ծրագրում հնչեցրել ենք, փորձենք այս տարիների ընթացքում իրականացնել:

-Դուք հավատո՞ւմ եք, որ Գագիկ Խաչատրյանն ասում է բիզնես չունի:
-Դե եթե ունի, նա նախ պաշտոնից կհրաժարվի, օրենքով ինքն իրավունք չունի զբաղվելու գործարարությամբ: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ պաշտոնն ու բիզնեսով զբաղվելն անհամատեղելի է: Եվ նաև կստուգեմ:

-Գործարարները շարունակում են արտագաղթել, քանի որ հույսեր չեն կապում կառավարության հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Դա մեզ ավելի պարտավորեցնում է, որ պետք է ամեն ինչ անենք, որ հավատը վերականգնվի մեր նկատմամբ:

-Իսկ տեղյա՞կ եք, որ գործարարներից ու պատգամավորներից ոմանց մոտ հեգնանք է առաջացրել այն հայտարարությունը, թե Գագիկ Խաչատրյանը բիզնեսով չի զբաղվում:
-Դա ձեր կարծիքն է: Նորից եմ ասում՝ անձերից հեռու մնացեք, ով զբաղվելու է գործարարությամբ, նա իրավունք չունի նախարար աշխատի: Բարդ բա՞ն եմ ասել, եթե կհիմնավորվի, որ զբաղվում են, ուրեմն պաշտոն չեն ունենա: Ես ինչ որ ասում եմ, նախ դուք հավատացեք իմ ասածներին, ես ձեզ խնդրում եմ: Ժամանակ տվեք, երբ որ կտեսնեք, որ մեր ասածներն իրականություն չեն դառնում, այն ժամանակ կասեք:

-Եթե չարաշահումներ հայտնաբերեք նախկին կառավարության աշխատաոճում, դիմելո՞ւ եք իրավապահներին:
-Այդ քայլը ես արդեն արել եմ, եթե հիշում եք, Վերահսկիչ պալատի հաշվետվության ընթացքում ամբողջ փաթեթն ուղարկել եմ Գլխավոր դատախազին:

-Բայց ընթացք չկա:
-Դրա համար էլ եմ ես պատասխանատո՞ւ:

-Ձեզ կհաջողվի՞ բավարարել ԲՀԿ-ի պահանջները: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ դեռ չեն պահանջի ձեր հրաժարականը, բայց եթե ծրագիրը չկատարվի, ապա կպահանջեն նաև ձեր ղեկավարած կառավարության հրաժարականը:
-ԲՀԿ-ն որևէ պահանջ իմ նկատմամբ չի ներկայացրել: Ի՞նչ պահանջ է ներկայացրել, ես չգիտեմ, ձեզ ներկայացրե՞լ է նման պահանջ: Ասում է՝ տեսնենք, եթե ծրագիրը նորմալ կիրականացնի, նորմալ կաշխատի, չենք պահանջի, չի աշխատի, կպահանջենք: Շատ նորմալ գնահատական է, ես գոհ եմ:

-Տիգրան Սարգսյանը չէ՞ր աշխատում, որ պահանջեցին:
-Ինչի՞ եք ուզում, որ ես Տիգրան Սարգսյանի աշխատանքի գնահատականը տամ:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ դուք խափանել եք քառյակի գործունեությունը:
-Ես որևէ գործ խափանելու տրամադրություն չունեմ, ի՞նչ ա եղել, թող աշխատեն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:51
Վրաստանը մեղադրել է ԱՄՆ-ին ընտրական գործընթացին միջամտելու մեջ
Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Պետդեպարտամենտի պատժամիջոցները...
Աղբյուր` Panorama.am
12:42
Մահացել է Արտաշես Գեղամյանը
Մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։ Նա 74 տարեկան էր։ 1997թ. նա հիմնադրել և գլխավորել է «Ազգային Միաբանություն»...
Աղբյուր` Panorama.am
12:35
Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պատրաստել ու հրապարակել է կարևոր զեկույց, որտեղ բացահայտված են 2023թ. սեպտմբերի...
Աղբյուր` Panorama.am
12:15
Լիբանանյան փեյջերի գործարքում ներգրավված ընկերության սեփականատերն անհետացել է
Նորվեգիայի քաղաքացին, որբ ունի մի ընկերություն, որը, իբր, զբաղվում էր Լիբանանին փեյջեր մատակարարելով, անհետացել է նրանց պայթյուններից հետո։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
12:01
Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը
«Այսօր մեր հայրենիքում պայքարն այլընտրանք չունի»,-իր կոչում ասում է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
11:37
Սեպտեմբերի 20-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
11:34
Իտալիայում ջրհեղեղների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Ապենիններում մոլեգնում է «Բորիս» ցիկլոնը. իրավիճակը՝ Չեխիայում, Լեհաստանում, Ավստրիայում
Աղբյուր` Panorama.am
11:34
Կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. Կան կալանավորվածներ
Սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
11:27
ՔՊ-ական պատգամավորի առանձնատան, ՔՊ-ի ու ՄԱԿ-ի գրասենյակների մոտ կազմակերպված ահաբեկչության դեպքերով վարույթի նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է
Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ. փետրվարին...
Աղբյուր` Panorama.am
11:00
Դեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան
«Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք, մենք աշնանը  ունենում ենք նաև փոքրիկ ամառ»,-գրել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար. Մնացականյանի ամուսնու հուշերը
Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, որ կյանքից վաղաժամ հեռացած սիրված դերասանուհի Լալա Մնացակայնաի ամուսինն է, պատմել է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ուկրաինայում ձմռանը հնարավոր է օրական մինչև 20 ժամ բջջային կապ չլինի
Ուկրաինայում այս ձմռանը հոսանքազրկման պատճառով բջջային կապը կարող է հասանելի լինել օրական ընդամենը չորսից վեց ժամ: Strana.ua-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
10:49
ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում. Տիգրան Աբրահամյան
ԱԽ քարտուղարը օրերս հայտարարել էր, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք...
Աղբյուր` Panorama.am
10:41
Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով նաև մասնակցել էր ՀՊՏՀ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված ընտրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
10:35
Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Պարտության  ճգնաժամը և աշխարհիկ էլիտաների ...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը շարունակություն կունենա
Այն կթողարկվի «Հարություն» ենթավերնագրով
Աղբյուր` Panorama.am
10:18
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված...
Աղբյուր` Panorama.am
09:53
Պլատինին առաջարկել է հեղափոխական փոփոխություններ կատարել ֆուտբոլի կանոններում
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) նախագահի խորհրդական, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ և ֆրանսիացի մեծագույն...
Աղբյուր` Panorama.am
09:50
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 23։41-ին ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:14
Տանից դուրս գալիս անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են
Երևանում սեպտեմբերի 20-21-ին, 22-23-ի երեկոյան ժամերին,  ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Սպասում են Փաշինյանի հրահանգին՝ մասնակցե՞ն, թե՞ ոչ Մայր տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որպեսզի հասկանան՝ մասնակցե՞ն սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշեցին պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տևական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի 1,5 միլիոն դոլար գումարի փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռևս անպատիժ է մնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է դարձել 2021 թվականին և նշանակումից մեկ տարի անց...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել անցած տարի Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» և նախաքննական գաղտնիքներ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագիծ ընդունեց, որով պետական պահպանության ծառայության պետն ու...
Աղբյուր` Panorama.am
08:49
Սեպտեմբերի 20-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը կկարճի՞ Արագածոտնի մարզպետի և «օրենքով գողի» հարազատի միջադեպի գործը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Հրապարակ». Իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցությունն այսօր ԱԺ-ում քննարկում է «Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում...
Աղբյուր` Panorama.am
08:15
Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը
Մահացել է բանաստեղծ, արձակագիր,  մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ  Նիկոլայ Շահնազարյանը։ Նիկոլայ Շահնազարյանը  հեղինակ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը հանդես է եկել կոչով
12:00 20/09/2024

Բագրատ Սրբազանը հանդես է եկել կոչով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}