Հարցազրույցներ 15:46 04/06/2014

Թաներ Ակչամ. Թուրքիան ձգտում է նվազեցնել ճնշումները և որքան հնարավոր է քիչ զիջումների գնալ

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Ակչամի հետ: Ակչամը մեկնաբանում է ապրիլի 24-ին ուղղված Թուրքիայի վարչապետ Էրդողանի ցավակցական ուղերձը , ինչպես նաև Ահմեդ Դավութօղլուի՝ վերջերս հրապարակած հոդվածը , որոնցից և ոչ մեկում թուրք պաշտոնյաները  չեն ընդունում հայոց ցեղասպանության փաստը, այլ բնութագրում են այն «ընդհանուր ցավ» ժխտողական տերմինով:  Պրոֆեսոր Ակչամը նաև մեկնաբանում է ՀՀ նախագահի հայտարարությունը, որով վերջինս հրավիրել է Թուրքիայի նախագահին Հայաստան 2015թ.-ին՝ ներկա գտնվելու ցեղասպանության 100-ամյակի հիշատակմանը:

-Ահմեդ Դավութօղլուն վերջերս
հոդված է  հրապարակել հայ-թուրքական հակամարտության վերաբերյալ: Ինչպե՞ս եք Դուք գնահատում ընդհանրապես Էրդողանի և Դավութօղլուի արձագանքը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:
-Նախ և առաջ պետք է ընդունենք, որ թուրքական «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ցանկանում է որոշ փոփոխություններ իրականացնել Թուրքիայի ավանդական ժխտողականության քաղաքականության մեջ: Դավութօղլուն նմանատիպ հայտարարություններ արել է բազմիցս: Վարչապետ Էրդողանի վերջին ցավակցական ուղերձից ակնհայտ դարձավ, որ ստեղծվել է նոր իրավիճակ: Այս նոր իրավիճակը պետք է դիտարկվի երեք մակարդակներում: Առաջին մակարդակը վերաբերում է վարչապետ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձին 1915-ին կրած կորուստների համար, երկրորդ մակարդակը՝ Թուրքիայում ազատ խոսքի խնդրին, իսկ երրորդ մակարդում 1915թ.-ի ցեղասպանության հարցի իրական լուծման խնդիրն է, այն է՝ արդարության հարցը:

Ինչ վերաբերում է առաջին մակարդակին, իմ կարծիքով, այն փաստը, որ Թուրքիայի վարչապետը ցավակցական ուղերձ ուղարկեց, կարևոր է անկախ իրական նպատակից և դրդապատճառներից. դա դնում է քննարկումը մարդասիրական հարթության վրա: Իհարկե, վարչապետը չի հղում իր ցավակցությունները միայն հայերին, նա նույն ցավակցությունն է հղում այն բոլոր զոհերի ժառանգներին, ովքեր մահացան առաջին համաշխարհային պատերազմում: Չնայած հնչած բոլոր քննադատություններին, այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ այն փաստը, որ այս ցավակցությունը խնդիրը դրել է ավելի մարդկային հարթության վրա, Թուրքիայի համար շատ կարևոր է: Դա դրական դեր կխաղա Թուրքիայի ներսում ցեղասպանության հարցի քննարկման համար: Այժմ մենք կարող ենք արձանագրել, որ Թուրքիայում այն շրջանակները, որոնք նախկինում թշնամաբար էին տրամադրված և չէին ուզում լսել ընդդիմախոսներին (որոնց թվին եմ պատկանում նաև ես), հիմա քիչ ավելի բաց կլինեն այդ քննադատությունը լսելու համար:

Երկրորդ մակարդակը վերաբերում է Թուրքիայում խոսքի ազատությանը: Ինչպես հայտնի է, 2007 թ.-ին Հրանտ Դինքի սպանությունից առաջ հնարավոր չէր ազատորեն քննարկել ցեղասպանության հարցը Թուրքիայում. այն մարդիկ, ովքեր դեմ էին արտահայտվում իշխանական դիրքորոշմանը, ընկալվում էին որպես դավաճաններ, սպառնալիքների ու հարձակումների զոհ էին դառնում: Էրգենեկոն ահաբեկչական խմբի պատճառով (որը կազմավորվել էր Թուրքիայի բյուրոկրատիայի և զինված ուժերի շարքերում) ցեղասպանության մասին բարձրաձայն խոսող անհատների կյանքը վտանգված էր:

Սակայն 2010թ.-ից հետո մենք ազատորեն կարող ենք քննարկել 1915թ.-ի ցեղասպանության հարցը Թուրքիայում: 2010-ից ի վեր բազմաթիվ նյութեր են հրապարակվել Թուրքիայում այս թեմայով: Էրդողանի հայտարարությունը նույնպես հանգում է այս կետին. այս քայլով Թուրքիայի կառավարությունը հրապարակայնորեն «նորմալ» է դարձնում 1915թ.-ի թեմաներով այն կարծիքների բարձրաձայնումը, որոնք մինչև 2010թ.-ը համարվում էին դավաճանական: Միևնույն ժամանակ ես այս քայլը չեմ համարում որպես կառավարության մեծ արժանիք: Եթե մենք պետք է դրական գնահատական տանք որևէ մեկին, ապա միայն տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր ցույցերի էին դուրս եկել Թուրքիայի փողոցներում: Մենք հասել ենք մեր պատմության մեջ այս կետին միայն անհատների պայքարի շնորհիվ:

Կառավարությունը այժմ արձանագրում, հաստատում և հավանություն է տալիս մեր այդ ձեռքբերմանը: Սա Թուրքիայի կառավարության համար առաջընթացի նոր քայլ է. առնվազն մենք չենք հալածվի ցեղասպանության վերաբերյալ արտահայտած մեր կարծիքների համար: Սակայն սա ընդամենը մի բան է, ինչը պետք է այսպես թե այնպես լինի աշխարհի ցանկացած ժողովրդավարական երկրում:

Երրորդ մակարդակը վերաբերում է արդարության խնդրին, այլ կերպ ասած այն հարցին, թե ինչ լուծում պետք է ունենա ցեղասպանության հարցը և ինչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը այս ուղղությամբ: ԱԶԿ կուսակցության ղեկավարները շարունակում են իրենց 90 տարվա ժխտողական քաղաքականությունը: Դավութօղլուի բազմիցս հնչեցրած թեզը «արդար հիշողության» մասին, որը կրկնեց նաև վարչապետը, նոր թեզ չէ: Կառավարությունը այլևս չի մեղադրում հայերին ցեղասպանություն իրագործելու մեջ, այլ օգտագործում է ավելի մեղմ լեզու, սակայն այն գաղափարը, որ և քրիստոնյաները, և մուսուլմանները հավասարապես ունեցել են կորուստներ 1915թ.-ին, շրջանառվում է 90 տարի շարունակ: Այդ իսկ պատճառով ծայրահեղ ազգայնական և ժխտողական շրջանը կարող է և վերջացել է, բայց բուն նյութի քննարկման մեջ փոփոխություն չի եղել:

Պետք է նաև ավելացնել, որ շատերի կողմից վարչապես Էրդողանի վերջին հայտարարության հանդեպ թերահավատ մոտեցումն ունի իր արդարացի հիմքերը: Շատերն ունեն լուրջ կասկածներ առ այն, որ այս հայտարարությունը պարզապես հերթական անգամ կրկնում է այն, ինչ Թուրքիան արել է տարիներ շարունակ: Նախորդ տարիներին Թուրքիան ձևացնում էր, թե իբր որոշ փոփոխություններ էր իրականացնում իր ժխտողական քաղաքականության մեջ, ինչը արվում էր հիմնականում արտաքին ճնշումների ներքո: Իրական նպատակը, սակայն ոչ թե փոփոխություններին ուղղված դրական քայլեր անելն էր, այլ միայն ժամանակ շահելը, կամ «տհաճ ճնշումներից» ազատվելը: Բայց հենց որ մեծ ճնշումների վտանգն անցնում էր, նրանք վերադառնում էին իրենց հայտնի դիրքորոշմանը:

Սրա ամենահայտնի օրինակն էր «թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովը» (TARC): Նպատակ ունենալով խոչընդոտել Ֆրանսիական խորհրդարանի և ԱՄՆ Կոնգրեսի կողմից ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունմանը՝ այն ժամանակ մեծապես մտահոգված Թուրքիան նախաձեռնեց TARC-ը՝ ցույց տալու համար, որ «իրենք սկսել են բանակցել հայերի հետ»: Այժմ՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, հեշտությամբ կարելի է պնդել, որ Թուրքիայի կառավարության այս վերջին քայլը նպատակ ուներ նվազեցնել 2015թ.-ին սպասվող ճնշումները: Քանի որ Թուրքիան շատ ու շատ անգամներ է կիրառել նման մարտավարություն, մարդիկ ունեն բազմաթիվ պատճառներ կասկածի տակ առնելու Թուրքիայի մտադրությունները:

Իրական հարցը հետևյալն է - արդյո՞ք այս քայլը Թուրքիայում առաջընթացին ուղղված առաջին քայլն է, թե՞ սա միակ քայլն է, որը Թուրքիան անելու է 1915թ.-ի վերաբերյալ: Ներկայումս մենք չգիտենք այդ հարցի պատասխանը: Սակայն եթե մենք նայենք Էրդողանի հայտարարությանը հաջորդած տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, որոնցից ամենաէականը Դավութօղլուի հոդվածն էր The Guardian թերթում , ապա կտեսնենք, որ կառավարության ընդհանուր մոտեցումն ասում է. «մենք այսքանից հեռու չենք կարող գնալ 1915թ.-ի հարցով»:

-Ցեղասպանության 100 ամյակի առիթով ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը Թուրքիայի և Հայաստանի խնդրով: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ:
-Թուրքիան մեծ փոթորիկ է ակնկալում 2015թ.-ին, անկախ այն բանից՝ կլինի դա թե ոչ: Այդ պատճառով նա ուզում է դիմակայել այս փոթորիկին որքան հնարավոր է քիչ կորուստներով: Վերջին պաշտոնական հայտարարությունը հերթական քայլն է այս ուղղությամբ և էլի քայլեր կարող են հաջորդել: Թուրքիան կարող է ներգրավվել մի շարք այլ ուշագրավ նախաձեռնություններում՝ այնպիսի տպավորություն ստեղծելու համար, որ ասես թե նա շարժվում է խնդիրը լուծելու ճանապարհով:

Պետք չէ բացառել, որ սա կարող է ունենալ նաև դրական արդյունքներ, (ինչպես օրինակ լուրերն այն մասին, որ 1915թ.-ին Անատոլիայում ապրող հայերի ժառանգները կարող են ստանալ քաղաքացիության իրավունքներ), սակայն կարևոր է հիշել, որ Թուրքիան անելու է այս քայլերը միայն մի մտայնությամբ՝ նվազեցնել ճնշումները և գնալ հնարավորինս նվազագույն զիջումների: 

Այս պարագայում հարկ է միայն ավելացնել արտաքին և ներքին ճնշումները Թուրքիայի վրա: Եթե մինչ այժմ թուրքական կառավարությունը որոշ քայլեր է ձեռնարկել 1915թ.-ի հարցով, ապա դա մեծ հաշվով եղել է ներքին և արտաքին ճնշումների հետևանք: Կարևոր է նաև ուժեղացնել համագործակցությունը սփյուռքահայության և Թուրքիայի ներսում զարգացող քաղաքացիական շարժման միջև: Այս առումով ցավոք մեծ հաջողություններ չեն գրանցվել: Սփյուռքահայերը մինչ այժմ հետաքրքրություն չեն ցուցաբերել Թուրքիայի ներսում ընթացող այս գործընթացների հանդեպ և չեն կարողացել լիովին գիտակցել դրանց կարևորությունը: Իսկ քաղաքացիական-ժողովրդավարական ընդդիմությունը Թուրքիայում բացասական վերաբերմունք է ձևավորել սփյուքահայերի հանդեպ, որը քիչ է տարբերվում Թուրքիայի կառավարության դիրքորոշումից: Թուրքիայի կառավարությունն իր հերթին օգտագործել է այս իրավիճակը՝ այն իր շահերին ծառայեցնելու համար: Նա բաժանել է հայկական համայնքը երկու մասի՝ ներկայացնելով Թուրքիայում ապրող հայերին որպես «մեր լավ հայեր», իսկ սփյուռքում ապրող հայերին՝ որպես «անզիջում ազգայնամոլներ»:

Մենք պետք է որդեգրենք այս մարտավարությանը ճիշտ հակառակ մարտավարություն: Անհրաժեշտ է գիտակցել, որ հայկական սփյուռքի և Թուրքիայի ներսում ժողովրդավարական ընդդիմության միջև համագործակցությունն էլ ավելի կմեծացնի Թուրքիայի վրա գործադրվող ճնշումները: Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում, որպեսզի այս երկու թևերը համագործակցեն միմյանց հետ: Միասին մենք ավելի ուժեղ կլինենք:

-Ինչպես կմեկնաբանեք այն փաստը, որ ՀՀ նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին Հայաստան 2015թ.-ին՝ ներկա գտնվելու հայոց ցեղասպանության 100 ամյակի հիշատակման արարողություններին:
-Որքանով ես եմ հասկանում, ՀՀ նախագահը հրավիրում է Թուրքիայի նախագահին, աշխարհի մյուս այլ առաջնորդների հետ միասին, մասնակցելու ցեղասպանության 100 ամյակի հիշատակման արարողությանը: Թուրքիայի նախագահը պետք է ընդունի այս հրավերը, եթե Թուրքիայի՝ 1915թ.-ի զոհերի ժառանգներին ցավակցություն հղելու մտադրությունը լուրջ է: Դա կարող էր լինել լավ ժեստ Թուրքիայի կողմից, որը ցույց կտար, որ նրանք լուրջ են վերաբերվում իրենց իսկ կողմից արված հայտարարությանը: Սա կարող է նաև լավ սկիզբ հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման և պատմական խնդիրների լուծման համար: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}