Մշակույթ 15:43 26/06/2014

Տաթևիկ Հովհաննիսյանը էթնիկ երաժշտության, Կոմիտասի ու մշակութային շոկի մասին

Հեղինակ` Մարի Թարյան

Ջազ հայտնի երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանի երկար սպասված համերգային շրջագայությունը Երևանում, Գյումրիում և առաջին անգամ Ստեփանակերտում կկայանա հունիսի 28-ից հուլիսի 4-ը:

Երգչուհին երկու համերգ ունենալու է Երևանում՝ հունիսի 28-ին Յանս ակումբում ու հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 30-ին՝ Գյումրիում, հուլիսի 2-ին՝ Ստեփանակերտում: Մինչ համերգային ծրագրի մեկնարկը Տաթիկ Հովհաննիսյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ:

Ազգային երաժշտություն

Երբ Տաթևիկ Հովհաննիսյանը գնաց Միացյալ Նահանգներ, այդքան շատ հայկական երաժշտություն չուներ իր երգացանկում: Երգում էր ամերիկյան և բրազիալական ջազային ստանդարտներ:

«Ես այստեղ փոփ երաժշտություն էի երգում, բայց ջազայինն ինձ համար հիմնականն էր: Այս երկու աշխարհը կապակցելու միտքը ինձ համար եղավ ԱՄՆ-ում: Իհարկե ինձ համար ժողովրդական երաժշտությունը նորություն չէր: Մայրս` Օֆելյա Համբարձումյանն ինձ միշտ սնել է այս երաժշտությամբ: Ես դրա մեջ եմ մեծացել, այդ երաժշտությունը քայլել է իմ հետ, մեծ բուն է դրել իմ սրտի մեջ: Երբ երկրից գնում ես, կարոտն ավելի շատանում է, ամեն ինչ ավելի քաղցրանում է: Սա մեծ դեր խաղաց, որ ես ավելի կենտրոնանամ, ավելի լուրջ վերաբերեմ, որ մեր հրաշալի երաժշտությունը, որը խորություն ունի, կարելի է կապակցել մեկ ուրիշ խորը արմատների հետ»,- ասում է ջազ երգչուհին:

Իր ստեղծագործությունները երգչուհին չի առանձնացնում. «Բոլորն իմ երեխաներն են, ինչպե՞ս կարող եմ»:

Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացնում է հայկական ժողովրդական երաժշտությունը` ջազային մշակումներով, իսկ հայաստանյան շրջագայությանը կներկայանա հայկական, բրազիլական և ամերիկյան ջազային ստեղծագործություններով:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտում առաջին անգամ ելույթ ունենալուն: Ջազ երգչուհին Արցախում առաջին անգամ չէ, որ լինելու է, բայց այնտեղ ելույթով առաջին անգամ գտնվելու միտքն իրենը չէ, այլ կազմակերպիչ «ԱԶԴ» պրոդաքշնինը:

Սկզբում նույնիսկ դժվարացել է համաձայնություն տալ. «Սկզբից էլ ես ջերմությամբ չընդունեցի այդ միտքը, գիտեի, որ վեց ժամ ճանապարհ պիտի գնամ: Ամուսինս ասաց` մոռացե՞լ ես, ինչ գեղեցիկ ճանապարհ է Արցախինը: Ես համաձայնեցի ու հիմա բավական ոգևորված եմ այդ մտքից»:

Մշակութային շոկ

«Մշակութային շոկ բոլորն են ունենում»,- ասում է լեգենդար երգչուհին և շարունակում,- «բոլորս արմատներ ունենք, արմատներից քոքահան անելը հեշտ բան չէ, երբ որ քոքահան ես արվում, հեշտ չէ նորից տեղադրվել հողի մեջ: Հետո էլ լավ սնվել, ճիշտ միջավայր պիտի ունենաս, թե չէ չորանալու է` գնա: Չեմ ուզում ասել, որ շատ ամուր գտնվեցի, որ սա պատահեց: Գուցե Աստծո կամքով: Օգնություններ եղան: Առաջին տարվա մեջ գտնվեց այն անձնավորությունը, որը ինձ այստեղ հանդիպել էր, ես այնտեղ սիրահարվեցի նրան. ամուսնին է քսան տարուց ավելի: Արդեն տուն-տեղ, հնարավորություն, որ ես կարողանամ ավելի կենտրոնանամ իմ երաժշտության»:

Դերասանուհու խոսքով, իրեն շատ են օգնել հայ համայնքը, համերգները:

«Ես ինքս այդպիսի ճարպկություն չունեմ»,- անկեղծանում է Տաթևիկ Հովհաննիսյանը,- «Ինձ տուր բեմ, երաժշտություն, դրանով ես լիցքավորեմ ինձ և բոլորին, բայց գործս առաջ տանել դժվարանում եմ: Երաժիշտ չկա, որ փշի վրայով չքայլի: Մենք բոլորս քրտնաջան ենք աշխատում և պիտի աշխատենք, դա է երկրի սիստեմը: Այդ դիսցիպլինը շատերին ոտքի է կանգնեցնում: Պետք է ասեմ, որ ջանասիրությունն ու աշխատասիրությունը մեզ մոտ էլ կա»:

Կամաց-կամաց շարած քարերի մասին

Տաթևիկ Հովհաննիսյանը Հայաստանից գնաց, երբ արդեն հայտնի էր, խորհրդային ջազ վոկալի «թագուհին» հիշում է, որ ինքը գնացել է «ջազի առաջին լեդի» տիտղոսով: Բայց 9 տարի պահպանած տիտղոսը մի կողմ է դրել ու սկսել զրոյից:

«Ո՞ւմ էր դա հետաքրքրում: Կամաց-կամաց նորից շարել եմ այդ քարերը: Այնպես չէ, որ ես այնտեղ լեգենդար դարձա: Իմ ելույթները շատ լավ են անցել, ես էլ լավագույնը փորձել եմ անել: Համերգները միշտ հաջողություն են ունեցել: Գնալը ես գնահատում եմ: Ես չեմ գնացել, որ ավելի մեծանամ, աստղ դառնամ: Ես գնացել եմ սովորելու: Իմ երաժշտությունը ջազային է, իսկ ջազային երաժշտության համար ես լավագույն տեղում եմ: Ամեն մեկից մի բան սովորում ես, աճն ինձ համար մեծ կարևորություն էր, մինչ օրս դա կատարվում է: Այդ աճը կկատարվե՞ր այստեղ, դա հարց է»,- իր մտորումներն է կիսում Տաթևիկ Հովհաննիսյանը:

Երգչուհին իրեն մեղավոր չի զգում, որ գնացել է:

«Ուրեմն պետք էր, որ գնացի»,- ասում է նա:

Այնտեղ Տաթևիկ Հովհաննիսյանն էթնիկ հայկական ջազ է դասավանդում. «Ես ոչ մեկին չեմ ստիպում հայկական ջազը: Նրանք են գալիս ինձ մոտ: Տարբեր ազգերից աշակերտներ ունեմ: Գալիս են հենց այդ հետաքրքրությամբ, որպեսզի այդ երաժշտության մեջ մտնեն, սովորեն էթնիկ երաժշտության մեջ իմպորվիզներ անել, որպեսզի ես բացատրեմ առանձնահատկությունները: Շատերը գալիս են իմ երգերը սովորած, որ սովորեցնեմ ավելի լավ ձևով երգել: Չգիտեմ ոնց եղավ, բայց սիրում են, տարածվել է: Ուրեմն ուժ ունի մեր երաժշտությունը»:

Կոմիտասն ու էթնիկը

Տաթևիկ Հովհաննիսյանի հնչեցրած Կոմիտասը մեծ սեր է վայելում, թե ինչու է դա այդպես ու ինչպես են օտարները զգում մեր հանճարին:

«Կարո՞ղ է այն կերակուրը, որ մենք տարիներ կերել ենք, ճանպոնացին ուտի, ասի` ի~նչ լավն է: Չէ: Մերն է: Հետո իրենք են քեզ ասում` մի բան փորձիր… Հետո ես սովորում, հետո ես հասկանում: Կերակրի նման էլ զգացողություններն են: Ես չեմ կարծում` նրանց սրտին հասնում է այնքան, ինչքան մեզ է հասնում: Մենք լսում ենք, լաց ենք լինում դուդուկի վրա: Կարո՞ղ է ճապոնացին լաց լինի, չէ… Բայց սիրում են, թե ինչպես են հասկանում, սիրում, զգում… շատ են սիրում, ամեն տեղ լավ է անցնում»,- պատմում է ջազ երգչուհին:

Տաթևիկ Հովհաննիսյանի մոտ էլ ժամանակին եղել է` «այս երաժշտությունը մերն է, նա նրանցը» միտքը: Բայց, ըստ նրա, բարդ հասկացություն է. «Քամանչայի համար բոլորն իրար սպանում են: Ո՞ւմն է, բոլորին է: Մի քիչ վերցրած այստեղից, այնտեղից խառնված… Սայաթ-Նովան մերն է, բայց ինչքան արևելք կա մեջը: Չի կարելի այդպես, սահմանները փակվում են: Հարցն այն է, թե ինչքան որակով, մակարդակով, ճիշտ կմատուցես: Ամեն ինչի մեջ գեղեցիկը կա, կիրթը կա: Պետք ուղղակի զուլալությունը տեսնես»:

Տաթիկ Հովհաննիսյանի Երևանը

Երևանը կապված է երգչուհու կյանքի պատմության հետ, բայց ոչ թե այս, այլ այն Երևանը, որ թողել էր ժամանակին:

«Ոնց կարող ես էս Երևանն ավելի սիրել, քան այն Երևանը: Այստեղ սենց արեցինք, էստեղ նստեցինք, ես ծնվել եմ այն հիվանդանոցում և այլն… Կամաց-կամաց դա վերանում է: Ինձ որոշ տեղ ճանաչում եմ, բայց ուրիշ տեղեր կա, որ բաց թողնես չեմ գտնի, չեմ ճանաչի, կկորեմ: Փոփոխություններ կան, որ գովելի են, կան որ գովելի չեն: Շատ կուզենայի, որ այն մշակույթը, ճարտարապետությունը, ավանդույթները, որ մեզ յուրահատուկ է պահել, դրանք պահպանվեն: Բացարձակ կարևորություն չունի` լինել ևս մեկ եվրոպական քաղաք, որն արդեն կա»,- ասում է նա:

Տաթիկ Հովհաննիսյանի բնորոշմամբ, պետք չէ օտարամոլ լինել. «Հպարտանանք նրանով, որ շատ յուրահատուկ լեզու, հին մշակույթ ունենք: Պետք չի այդքան եվրոպականանալ, դա շատ կարևոր է»:

Այնուամենայնիվ, Երևանը Երևանն է, ու այն հանգստությունը, որ ունենում է այստեղ, ուրիշ ոչ մի տեղ երգչուհին չի գտնում. «Այսօր առավոտյան շուտ արթնացա, քնած էր Երևանը: Լրիվ քնած էր: Որ դուրս եկա պատշգամբ, օդը, հանդարտությունը… այդպիսի բան չկա Նյու Յորքում, քաղաքը 24 ժամ աշխատանքի մեջ է, չկա մի կետ, որ հանգիստ է: Առավոտյան Երևանում միայն մի կին կռացած ավել էր անում, որ ինձ հաճելի հիշողություններ տվեց: Բաներ կան, որ դժվար է…»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}