Արմեն Մովսիսյանն արձագանքում է Վիկտոր Սողոմոնյանին
«Որոտանի կասկադ»-ի իրացումից ստացված միջոցները տնօրինելու է ՀՀ կառավարությունը՝ գործող օրենսդրության պահանջների համաձայն: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի դիտարկումներին Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը:
«Գույքի իրացումից գումարները բնականաբար ստանալու է «Որոտան Կասկադ» ՓԲԸ-ն, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Համաձայն գործող օրենսդրության՝ այդ գումարներն իրավունք ունի տնօրինելու միմիայն հիմնադիրը, այն է՝ ՀՀ կառավարությունը: Հետևաբար ցանկացած ծախս, որը կկատարվի այդ գումարներից, պետք է հիմնավորվի կառավարության որոշումներով, և ամենևին էլ այնպես չէ, որ որևէ մեկը կարող է իր քմահաճույքով որևէ լումա ծախսել: Սա է իրականությունը, իսկ այդ իրականության որևէ այլ մատուցում լրիվ այլ հարթությունից է արդեն»,- մասնավորապես ասաց նա:
Նշենք, որ նախկին նախարարը պարզաբանել էր, որ Որոտան կասկադը մասնավորեցվել է ոչ թե ընկերության, այլ գույքի օտարման միջոցով, և նշել, որ նման նախադեպեր Հայաստանում եղել են՝ օրինակ բերելով «Սևան-Հրազդան կասկադն» ու Երևանի ՋԷԿ-ը: Այս հայտարարությանն արձագանքել էր Վիկտոր Սողոմոնյանը՝ ասելով, թե Որոտանի դեպքում մասնավորեցումից ստացված գումարները գնում են ոչ թե պետբյուջե, այլ ընկերության հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան