Թափված արյան համար ողջ պատասխանատվությունը ընկած է Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա. Ս.Օհանյան
«Հակառակորդը փորձ արեց կրկին ստուգել հայի ոգու ամրությունը: Վերջին մի քանի օրերի ընթացքում մեր ուժերը կանխել են հակառակորդի քսանից ավելի դիվերսիաներ. գիտակցեք, որ այս պահին էլ առաջնագծում կանգնած են մեր տղաները, ովքեր պատրաստ են պաշտպանել հայրենիքը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` նշելով, որ ցավակցում ու կիսում է բոլորի վիշտը կորուստների կապակցությամբ:
Նախարարի խոսքով, հակառակորդի դիվերսիոն գործողություններն անարձագանք չեն մնացել միջազգային հանրության կողմից, ու Հայաստանը իր դիրքորոշումը հստակ ներկայացրել է այդ ատյաններին:
«Հակառակորդը փորձում է ոչ միայն ապակողմնորոշել միջազգային հանրությանը, այլև սեփական ժողովրդին: Ցավում եմ, որ նրանց ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը: Ըստ էության, թափված արյան համար ողջ պատասխանատվությունը ընկած է Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա: Ադրբեջանի բանակը ինքն իր ստի, գերագնահատման զոհը դարձավ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները