Հրամանատար. Սահմանը պաշտպանված չլիներ, հակառակորդը կկարողանար քաղել սադրանքների պտուղները (Տեսանյութ)
«Վերջին 20 օրերի ընթացքում հակառակորդը փորձեց լարել իրավիճակն առաջնագծում, փորձեց աշխարհին կամ իր ժողովրդին ինչ-որ բան ապացուցել: Բայց ինչպես տարիներ առաջ, այնպես էլ` հիմա, մեր զինվորը, միայն ու միայն մեր զինվորը կարողացավ հակառակորդին հետ շպրտել իր մտադրությունից»: Արցախի պաշտպանության բանակի՝ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանը Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզական գործողություններին նման բնորոշում է տալիս:
Նա ցավով նկատում է, որ հայկական կողմը ևս ունեցավ մարդկային զոհեր, բայց կարողացավ ապացուցել հակառակորդին, որ մեր գործն արդար է ու մեզ հետ իրենք գործ չունեն. «Մենք իրենց հուշեցինք` բոլոր հարցերը միայն ու միայն դիվանագիտական ճանապարհով, զենքի ուժով իրենք մեզ հետ խոսել չեն կարող»:
Անդրադառնալով սահմանների պաշտպանվածությանը, հրամանատարը նշում է, որ եթե սահմանը լիարժեք պաշտպանված չլիներ, հակառակորդը կկարողանար քաղել իր սադրանքների պտուղները. «Նրանք հանդիպեցին լիարժեք պատասխանի և թողնելով զենք ու մարդկային կորուստներ` հետ շպրտվեցին»:
Հրամանատար Հարություն Ամիրխանյանը հպարտությամբ նշում է, որ իր զորամասը վերջին գործողություններին զոհ և վիրավոր չտվեց ու հավելում, որ այս հաջողությունը պատրաստվածության, զգոնության ու հետևողական լինելու արդյունք է:
Panorama.am-ի հարցին՝ ինչպիսի՞ն է այսօրվա զինվորը, և ի՞նչ պատասխան կտա հակառակորդին, եթե լայնածավալ գործողություններ լինեն, ՊԲ զորամասի հրամանատարը պատասխամում է. «Հայ զինվորն այնպիսին է, ինչպիսին մի քանի օր առաջ էր: Դեռ ավելին` վերջին օրերի մարտական գործողություններից հետո` փորձ ձեռք բերած: Մեր զինվորն ինչ տեսականորեն գիտեր` գործնականում կիրառեց: Թող ամպագոռգոռ չթվա, բայց մեր ազատամարտիկները ոչ միայն ոգևորեցին մեզ, այլև` մեր զինվորների հետ շփվելով ասացին` մենք եկել էինք, որ դուխ տանք, բայց հիմա մենք ենք ոգևորված գնում այստեղից»:
Հրամանատարը նաև կոչ է հնչեցնում իր զինվորների ծնողներին. «Իմ կոչը զինվորների ծնողներին ու սպասողներին` թող հանգիստ լինեն, մեր զինվորը պաշտպանված ու ապահովված է` և հրամանատարների ամուր ձեռքերում, և ինժեներատեխնիկական կառույցների շնորհիվ, և Աստծո օրհնությամբ»:
Մանրամասն՝ Panorama.am-ի տեսանյութում:
Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ:
Կարդացեք նաև՝
Ուխտագնացություն Արցախ. Սուրբ Պատարագ և Մկրտություն (Լուսանկարներ)
Պարգև սրբազան. Մեր խաղաղապահ ուժերը, մեր երաշխավորը մեր բանակն է (Տեսանյութ)
Մինչև 2015-ը Արցախը ենթակառուցվածքային շատ ավելի զարգացած համակարգ կունենա. ԼՂՀ ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Մենք մարդ հոշոտող չենք դաստիարակում, այլ հայրենիքի պաշտպան. ԼՂՀ ՊՆ (Տեսանյութ)
Մովսես Հակոբյան. Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ (տեսանյութ)
«Հայաստանի և Արցախի միջև անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա, ոչինչ չի փոխվելու»
Մովսես Հակոբյան. Ոչ միայն Ադրբեջանն, այլև` աշխարհի որևէ երկիր մեզ հաղթել չի կարող