Մշակույթ 12:44 20/09/2014

ՀՀ մշակույթի նախարարության «պահպանելու» գործառույթը՝ Ա. Սամուելյանի մեկնաբանմամբ

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծած իր մշակույթով այսօր էլ զարմացնում է աշխարհին: Իհարկե, այս փաստը հպարտանալու տեղիք է տալիս: Բայց ժամանակակից աշխարհի պահանջները փոխվում են, ընկալումները փոխվում են, այսինքն նաև արվեստն է որոշակի փոփոխությունների ենթարկվում: Հայկական գորգագործությունը դարերի պատմություն ունի: Ունենք գորգարվեստի հիանալի հավաքածուներ, որոնք զարմացնում են նույնիսկ արվեստի տեսաբաններին, քննադատներին, ովքեր, ամեն անգամ հայկական գորգ տեսնելիս, իրենց համար որևէ բացահայտում են անում: 

Հայկական գորգագործության անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ Panorama.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

-Մշակույթի նախարարությունը ինչպիսի՞ քաղաքականություն է վարում գորգագործությունը Հայաստանում զարգացնելու ուղղությամբ:
-2013 թվականին Հայաստանի կառավարության գերակա խնդիրներից էր գորգարվեստի ավանդույթերի պահպանումն ու զարգացումը: Շատ տարբեր ձեռնարկներ մեկնարկեցին, որոնք շարունակվում են նաև այսօր: Մասնավորապես, անցկացվեց «Հայկական հանգույց» առաջին միջազգային գիտաժողովը: Այդ գիտաժողովի արդյունքն է նաև Վիեննայում օրերս տեղի ունեցած Հայկական գորգարվեստի և ասեղնագործության նմուշների ցուցահանդեսը: Հրատարակվել են նաև գրքեր, ցուցադրությունների կատալոգներ, առանձին գիտական ձեռնարկներ: Շարունակվում է «Հայկական գորգի վիրտուալ թանգարանի» ներբեռման աշխատանքները: Կայքը գործում է, այժմ աշխատում ենք հետադարձ կապի վրա, որպեսզի օգտատերերը հնարավորություն ունենան իրենց հավաքածուները ներկայացնել կայքում, այնուհետև մասնագիտական խումբը քննարկումներից հետո որոշները կընդգրկի նաև հիմնական ցուցադրություն: Իրականացնում ենք ծրագրեր, որոնք անմիջապես գորգարվեստի հետ կապ չունեն, բայց նույնպես գործվածքի արվեստի անքակտելի մասն են. սեպտեմբերի 27-28-ին անցկացվելու են Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում միջոցառումը: Շարամբյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը պատրաստում է ուրույն ցուցադրություն. մետրոպոլիտենի կայարաններից որևէ մեկում ներկայացվելու են հայկական տարազներ:

-Տիկին Սամուելյան, այս ամենը կապ ունի հնագույն գորգերի հանրահռչակման հետ: Ի՞նչ է արվում ներկայումս գորգագործության զարգացման ուղղությամբ, որպեսզի աշխարհին ներկայանանք նաև նորով, որը, իհարկե, ամբողջությամբ չի կարող հեռանալ հնագույնից: Գորգարվեստը զարգացնելով, կարելի է նաև տնտեսական քաղաքանության մաս դարձնել՝ ապահովելով աշխատատեղեր, կոնկրետ այս դեպքում գյուղերում (նկատենք, որ սահմանամերձ գյուղերում աշխատանքով ապահովումը նաև ռազմավարական նշանակություն ունի):
-Պետությունը կարող է ստեղծել պայմաններ, հնարավորություն ընձեռել, որպեսզի անհատ ձեռներեցները կարողանան այդ դաշտում գործունեության ծավալել: Այդ առումով արդեն մի քանի տարի է մշակույթի նախարարության նախաձեռնությամբ տարեկան մեկ-երկու մարզում անցկացվում են գորգագործության դասընթացներ, այսինքն աշխատում ենք ապահովել ավանդույթների փոխանցում սերնդե-սերունդ և պահպանում: Դա է կարևոր. որպեսզի ստեղծվի նորը, պետք է իմանաս քո անցյալը, հենվես այդ անցյալի վրա: Ամբողջ աշխարհում ավանդական արվեստը, արհեստները նոր ֆորմատներ պետք է ընդունեն: Եթե 20-րդ դարասկզբին ավելի հաճախ էին գորգ գնում՝ նվիրելու համար, նաև օժիտ էին տալիս, այսօր ավելի քիչ է. եթե առնում են, ապա ինդուստրիալ արտադրության, որոշակի դիզայնի, մշակվածությամբ՝ հարմարեցնելով ինտերիերին: Բացի այս, դրան պետք է հասնել թե ֆինանսապես, թե մտային: Նման պայմաններում, պետք է համապատասխան դաշտ ստեղծել ավանդույթները չկորցնելու համար: Այսօր Հայաստանում գործում են գորգի գործարաններ, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որը բավականին լուրջ առաջընթաց ունի:

-Տիկին փոխնախարար, արդյո՞ք Ձեզ բավարարում է մշակույթի նախարարության վարած քաղաքականությունը կոնկրետ հայկական գորգագործության պահպանման, նաև զարգացման գործում:
-Երբ մարդն ուզում է, ստացվում է իր մոտ: Պետական պահոցներում գորգերի շատ լուրջ հավաքածուներ ունենք:

-Նոր գորգերի ստեղծման գործո՞ւմ:
-Մշակույթի նախարարության ֆունկցիան հատկապես պահպանելն է, ավանդույթներ փոխանցելը, ինչը լրջորեն կատարվում է և շարունակվում է: Պահելը, ապագա սերունդներին հասցնելը պետական քաղաքականության ամենակարևոր վեկտորներից է, այնուհետև կարևոր վեկտոր է բարենպաստ պայմանների ստեղծումը, որպեսզի արվեստը կարողանա ապահովել իր շարունակականությունը և զարգանա: Ժամանակակից գորգ ունենք, անշուշտ: Ունենք ձևավորողներ, գործում են նաև արդի մոտիվներով, ձևափոխելով վերարտադրում են հին նախշերը:

Հարցազրույցը վարեց Տաթև Մանուկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}