Քաղաքական 15:18 03/10/2014

Բացառիկ. ՀՀ պատվիրակությունը բոյկոտում է ԵԽԽՎ-ում ԼՂ զեկույցի պատրաստման գործընթացը

 Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգում հարցազրույց է վարել Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ՝ ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ զեկույցը վերնագրվել է «Լեռնային Ղարաբաղում ևԱդրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ»։

-Տիկին Նաղդալյան, նախօրեին ԵԽԽՎ քաղաքական կոմիտեում հաստատվեց, որ գրվելու է զեկույց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և նշանակվեց զեկուցող։ Այս պարագայում, ինչպիսին է լինելու ՀՀ պատվիրակության մասնակցությունը զեկույցի պատրաստմանը։
-Ինչպես գիտեք այդ զեկույցի առաջարկն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկվում էր, և մենք այդ զեկույցի անհրաժեշտության խնդիրը վիճարկել ենք լիագումար նիստում, որից հետո նաև, ըստ կանոնադրության, վիճարկեցինք քաղաքական կոմիտեում: Այս քայլի իմաստը կայանում էր նրանում, որ քաղաքական կոմիտեի անդամներին, նրանց, ովքեր պետք է մասնակցեն զեկույցի պատրաստմանը, ընդունմանը առավել մանրամասն և փաստարկված ներկայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչու մենք կողմնակից չենք նման զեկույցի պատրաստմանը:

Հայտնեցինք, որ սա փորձ է Ադրբեջանի կողմից խանգարել Մինսկի խմբի գործընթացին, քանի որ Ադրբեջանը ներկայացրած բանաձևերի հիմքում դրել է այն, թե Մինսկի խումբը առաջընթաց չի արձանագրում: Մենք ներկայացրեցինք այն գործընթացները, որ ընթանում են Մինսկի խմբի շրջանակներում, այդ թվում նախագահների հանդիպումները, և հոկտեմբերին սպասվող ևս մեկ հանդիպումը, և այն, որ Մինսկի խումբը միակ միջազգայնորեն ընդունված, խնդրով զբաղվելու համար լիազորված մարմինն է: Անգամ ԵԱՀԿ -ն, որն ունի խորհրդարանական վեհաժողով, նման զեկույց չի ներառում իր օրակարգում: Ադրբեջանն էլ, որքան և դժգոհում է, ընդունում է Մինսկի խմբին` որպես միակ մասնագիտացված կառույց այս կարգավորման գործընթացում:

Իհարկե, մենք պատրանքներ չունեինք հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ, հատկապես, քանի որ երկուշաբթի Վեհաժողովում կայացած քվեարկությունը նախապես տեսանելի էր դարձրել հանձաժողովի նիստում քննարկման արդյունքը: Հատկապես, որ ԵԽԽՎ-ում չգրված օրենք կա, որ Բյուրոյի որոշումների վիճարկումը գրեթե միշտ չի ընդունվում:

Հանձնաժողովում քննարկման մեր նպատակն էր ներկայացնել մեր դիրքորոշումը և մենք հույսեր չեինք փայփայում, որ կլինեն ինչ-որ փոփոխություններ: Մենք հայտարարեցինք, որ նման թեմայի առնչվելը համարում ենք վնասակար, վտանգավոր, որը կարող է տարածաշրջանում փխրուն կայունությանը սպառնալ:  Ուստի մենք չենք համարում, որ անհրաժեշտ է այդ աշխատանքը ձեռնարկել և մենք չենք մասնակցելու ու չենք համագործակցելու հանձնաժողովի հետ զեկույցի պատրաստման գործընթացին:

-Այսինքն` ՀՀ պատվիրակությունը բոյկոտո՞ւմ է ԼՂ վերաբերյալ զեկույցի պատրաստման գործընթացը։
- Բոյկոտը քաղաքական աշխատանքի ձևէ և տվյալ պարագայում, քանի որ խնդիրը վերաբերում է չափազանց զգայուն թեմայի, համարում ենք, որ պետք է շատ կտրուկ գնահատենք այս նկռտումները և շատ հստակ ու ամենախիստ ձևով պետք է ասենք նման նկռտումների, նախաձեռնությունների անընդունելիության մասին: Ուստի և ընտրվեց այս տարբերակը:

- Այս բանաձևի նախապատրաստման և ընդունման համար կպահանջվի մոտ երկու տարի:Այնուամենայնիվ, ինչ ե՞ք կարծում ինչպիսի ազդեցություն կունենա բանաձևը:

- Իհարկե Եվրոպայի խորհրդի օրակարգում յուրաքանչյուր զեկույ կարևոր հանգամանք է, բայց պետք է հիշեցնեմ, որ ԵԽ բանաձևը չունի պարտադիր կատարման պահանջ, այլ ունի խորհրդատվական բնույթ: Օրինակ, 2005 թ-ին ևս ԵԽԽՎ-ն ընդունեց ԼՂ վերաբերյալ բանաձև, որը պարունակում էր դրույթներ, որոնք, ըստ էության, ինչպես թղթի վրա գրվեցին, այնպես էլ թղթի վրա մնացին: Սա ասելով ես բոլորովին կողմնակից չեմ, որ ԵԽԽՎ-ն ընդունի փաստաթղթեր, որոնք հետագայում չեն կատարվելու, բայց կողմնակից եմ, որ մենք գնահատման համակարգի մեջ հստակ կարողանանք պատկերացնել, թե դրանց դերակատարությունը ինչպիսին կարող է լինել։

ԵԽ-ի հիմնական նպատակադրումներից մեկն անդամ երկրների միջև հարգանքի, խաղաղության պահպանումն է, իսկ նման նախաձեռնությունները ամենևին չեն ծառայում այս նպատակին, այլ հակառակը, առաջացնում են բախումներ, թշնամական հարաբերություններ։

Մենք ասացինք նաև, որ սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Հարցի լուծմանը այն ոչինչ չի ավելացնելու, քանի որ այս մարմինը չունի մանդատ, մեխանիզմներ, երբևիցե չի մասնակցել հակամարտությունների լուծման գործընթացի և այսօր որևէ հավանականություն չկա, որ որևէ դրական քայլ կլինի։ Իսկ նման զեկույցի վնասը կարող է լինել, որ 2 պատվիրակությունների միջև կխորանա բախման և անվստահության մթնոլորտը։ Սա իսկապես վնասակար է։

-Զեկուցող նշանակվեց անգլիացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ի՞նչ կասեք այս մասին։
-Այս առումով կասեմ, որ բրիտանացի պատգամավորները կարծես մենաշնորհ ունեն մեր գծով զեկույցներ պատրաստելու ուղղությամբ, քանի որ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցին անդրադարձող բոլոր զեկուցողները եղել են բրիտանացիները՝ Թերի Դևիսը, Դևիդ Էտկինսոնը, հիմա էլ Ռոբերտ Ուոլթերը։ Սա երևի մեր նկատմամբ նրանց բացառիկ սիրո արտահայտությունն է, որի համար, երևի թե, պետք է ուրախ լինենք։  Ես գալիս եմ այն մտքին, որ այս զեկույցի և պարոն Ուոլթերի աշխատանքի ճակատագիրը լինելու է նույնը, ինչպես և նախկիններինը։ ԼՂ հարցը ժողովրդի ճակատագրի, ազգերի հիմնարար իրավունքի` ինքնորոշման իրավունքի հարց է, իսկ ժողովուրդների ճակատագիրը ո՛չ զեկույցներով և ո՛չ էլ քվեարկություններով չեն լուծվում: ԼՂ հարցը լուծում է ԼՂ ժողովուրդը, որը հաղթել է պարտադրված պատերազմում և հիմա կառուցում է իր ժողովրդավարական պետությունը։

Նախորդիվ`
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը անհամաձայնություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց պատրաստելուն
ԵԽԽՎ անկաշառ պատգամավորները փորձում են բացահայտել Ադրբեջանի կողմից կաշառվածներին

Հարցազրույցը՝ Աննա Մկրտչյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}