Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալի կալանքի որոշումը չի բողոքարկվելու
Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի գործով մեղադրյալ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանի կալանքի որոշումը չի բողոքարկվելու` ելնելով նրա անվտանգությունից: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Վարդանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը:
Նա նշեց, չնայած իր ներկայացրած միջնորդությանը՝ Մ. Վարդանյանին տեղափոխել «Դատապարատյալների հիվանդանոց», նշանակել հոգեբան, ցուցաբերել բժշկական օգնություն, Վարդանյանը շարունակում է մնալ մեկուսարանում. «Նոյեմբերի 18-ին հանդիպել եմ իմ պաշտպանյալին: Նա ասաց, որ միայն հոգեբան են հատկացրել: Էլի շատ տխուր էր, լացում էր, ծանր հոգեվիճակի մեջ էր գտնվում»:
Մ. Վարդանյանը փաստաբանին հայտնել է, որ նոյեմբերի 12-ին երեկոյան լույս չի եղել, բջջայինի լույսի տակ իրեն փաստաթղթեր են տվել՝ ծանոթանալու համար: Քննիչն ասել է, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշումներ են: Մ. Վարդանյանն առանց ծանոթանալու ստորագրել է դրանք, քանի որ, ըստ փաստաբանի, եղել է շատ վատ վիճակում, չի հետաքրքրել նրան, թե ինչ փաստաթղթեր են:
«Ես միջնորդությում եմ ներկայացրել քննիչին, որ ինձ ծանոթացնի այդ փաստաթղթերին և փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին»,- ասաց Լ. Բալյանը:
Նաև հայտնեց, որ փորձաքննություններ նոր են նշանակվել:
«Ես միջնորդություն եմ ներկայացրել, որ Մանվել Վարդանյանի՝ որպես կասկածյալ, մեղադրյալ տված ցուցմունքները չեղյալ ճանաչեն: Դեպքի օրը՝ գիշերը մինչև ժամը 12:00-ը նրան հարցաքննել են՝ գլուխը վնասված վիճակում: Հետո ինքնազգացողությունը վատացել է, նոր են շտապօգնություն կանչել: Ես պահանջում եմ, որ իմ ներկայությամբ հարցաքննեն իմ պաշտպանյալին»,- ասաց փաստաբան Լ. Բալյանը:
2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝)։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ «Իմէքս-Գրուպ» ՍՊ ընկերության վարորդ Մ.Վարդանյանն իրեն ամրակցված «Կամազ-53202» մակնիշի, 533 ՏՍ 61 հաշվառման համարանիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, խախտելով ՀՀ ՃԵԿ-ի 96 կետի, ձև № 1-ի 2.5 ճանապարհային նշանի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, այն է` պարտավոր լինելով երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալով ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև՝ կանգնել հատվող երթևեկելի մասի եզրից առաջ, ստեղծել է վթարային իրավիճակ, մուտք գործել խաչմերուկ և բախվել Ռազմիկ Մկրտչյանի վարած, Երևանից-Գյումրի թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի, 0811 Լ հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոմեքենային:
Արդյունքում՝ առաջացած վթարի հետևանքով «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենան հրդեհվել է, զոհվել է յոթ մարդ, յոթ մարդ էլ տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Մ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախորդող հրապարակումներ՝
Շիրակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալ վարորդը հոգեբանական, բժշկական օգնության կարիք ունի
Շիրակում ավտովթարի հետևանքով տուծաժ 14-ամյա ուղևորի վիրահատությունը բարահաջող է անցել
«Ծանրորդ Վանիկ Սարգսյանը բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու». մարզիկն ավտովթարի զոհերից մեկն է
Շիրակի մարզպետը՝ ողբերգական ավտովթարի մասին
Պարզվել է Շիրակի մարզում նախօրեին տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի ինքնությունը. քննչական կոմիտե
Շիրակի մարզում ավտովթարից զոհվածների ընտանիքներն ու տուժածները կստանան դրամական օգնություն
Նախագահը ցավակցություն է հայտնել Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
35 աստիճանի այրվածք, բազուկների կոտրվածք, վնասվածքներ. Ի՞նչ վիճակում են Գյումրիի ՃՏՊ-ի վիրավորները
Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
ՃՏՊ Շիրակի մարզում` հրդեհի բռնկմամբ. կա 7 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին