Տավուշում վիրավորված զինվորի վիճակն անփոփոխ է
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մեկում հունվարի 23-ին վիրավորված զինծառայող Հովհաննես Ավանեսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, զինվորին գիշերը տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
«Ներկա պահին վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ողնաշարի բավականին լուրջ վնասվածք ունի, հիմա ամեն բան անում ենք, որպեսզի զինվորի վիճակը կայունանա: Դրանից հետո ողնաշարը կվիրահատենք»,- ասաց Ա.Ասատուրյանը` հավելելով, որ Հովհաննեսի գիտակցությունը տեղն է, մասամբ գտնվում է դեղորայքային ազդեցության տակ:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը, իսկ զինծառայող Հովհաննես Ավանեսյանը ծանր վիրավորում է ստացել: Վնասվել է զինվորի թոքը, լյարդը, որովայնը, նրան վիրահատել են Բերդի հոսպիտալում:
Նախորդող հրապարակումներ`
Վիրավոր զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն. նրան Բերդից կտեղափոխեն Երևան
Տավուշում հակառակորդի գնդակից վիրավորված զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է
«Հայկական կողմը երկու զոհ ունի՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումից»
Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
Դիվերսիայի փորձ՝ Քարվաճառի ուղղությամբ. Հայկական կողմից կա զոհ և վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները