Առաջիկա երեք ամսվա ընթացքում Վարդան Պետրոսյանն ազատության մեջ կլինի. փաստաբան
«Անկախ նրանից, տուժող կողմը կբողոքարկի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճիռը, թե ոչ, դերասան Վարդան Պետրոսյանը ապրիլին արդեն ազատության մեջ կլինի»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, 2 տարով զրկվեց մեքենա վարելու իրավունքից:
«Գիտենք, որ ենթադրվում է ապրիլին կլինի համաներման ակտ: Նախորդ համաներման ակտից ելնելով՝ գիտենք, որ 5 տարվա ազատազրկման դեպքում անզգույշ հանցագործությունների պայմաններում, համաներման ակտով գործը կարճում է: Եթե տուժող կողմը որոշի բողոքարկել այս դատական ակտը, վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել և Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից ազատել: Ապրիլին բոլոր դեպքում տանը կլինի՝ բողոքարկեն, թե ոչ»,- ասաց նա:
Ն. Բաղդասարյանը նշեց, որ իրենք դիմել են Հատուկ քննչական ծառայություն՝ քննիչի կողմից փաստաթղթերի կեղծման, անգործության փաստերով, փետրվարի 2-ին նշանակված է դատական նիստ:
«Իմ կարծիքով, կնշանակվի ավտոտեխնիկական փորձաքննություն, որի արդյունքում երևան կգան նոր հանգամանքներ, որ գործին կցված որոշ ապացույցներ ձեռք են բերվել օրենքի խախտումով: Միայն դրանից հետո կբողոքարկենք այս դատավճիռը: Այս դեպքում մենք շահում ենք այն, որ Վարդան Պետրոսյանը կլինի ազատության մեջ, իսկ այս գործով հանդես կգա որպես տուժող»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանի հետ արդեն համաձայնություն ուներ, որ ինչ վճիռ էլ այսօր կայացվեր, իրենք այն չեն բողոքարկելու. «Պատճառն այն է, որ մեկ ամիս անց Վարդան Պետրոսյանն ազատության մեջ կլինի, զուգահեռ այլ քրեական գործով մենք կշարունակենք մեր պայքարը»:
Դատական նիստից հետո տուժող կողմի փաստաբան Ռ. Բալոյանը հայտարարել էլ, որ իրենք բողոքարկելու են դատավճիռը:
«Եթե բողոքեն, ընդունենք, երկու ամիս ավել մնա կալանքի տակ, ի՞նչ օգուտ: Կարող են բողոքարկել միայն վատություն անելու համար» ,- ասաց Վ. Պետրոսյանի փաստաբանը:
Նշենք, որ օրենքով սահմանված է, որ անզգույշ հանցագործությունների, այդ թվում նաև ավտովթարի գործով կալանավորված անձի նկատմամբ, օրինական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո բաց տիպի կալանքի ռեժիմն է գործում, այսինքն մարդն իր պատիժը կրում է ազատության մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը. Ես չարացած չեմ ոչ մի բանի, ոչ մեկի հանդեպ
Միջադեպ՝ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Խայտառակություն է
Վարդան Պետրոսյանի պաշտպան. Այս քրեական գործի մեխը դեպքի վայրի զննությունն էր, որն առաջ տարվեց կեղծիքներով
Վարդան Պետրոսյանի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով
Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. «Այլընտրանք չկա»
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Մեկամյա ձևական դատաքննությունը հանգեցրեց իմաստազուրկ մեղադրական ճառի
Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
Դատախազը միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով. iravaban.net
«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին