Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիների համար հուսադրող չէ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպումը հուսադրող չեն համարում:
«Փետրվարի 2-ին նաիրիտցիները հանդիպեցին նախարարի Երվանդ Զախարյանի հետ: Հանդիպումը հուսադրող չեմ համարում: Մեկ ամսվա աշխատավարձի պարտքի մարումը հույս չէ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյան հայտարարել էր, որ մինչև փետրվարի 25-ը կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ:
Ա. Հարությունյանի խոսքով, իրենք կազմել են նամակ, որն այսօր հանձնելու են կառավարությանը. «Պարտքերը վճարելու հստակ ժամանակացույց պետք է լինի, համաձայն այդ ժամանակացույցի վճարեն մեր պարտքերը: Հասկանում ենք, որ միանվագ չեն կարող վճարել, բայց չի նշանակում, որ ամեն ամիս պետք է գան, մի ամսվա աշխատավարձի պարտք վճարեն ու բավարարվեն: Փետրվարի 6-ին 1500 մարդ արդեն ազատվելու է աշխատանքից: Դրանից հետո ի՞նչ անեն՝ նստեն, սպասեն կամ ամեն անգամ բողոքելով, ցույց անելով ևս մեկ ամսվա աշխատավարձ ստանան: Մարդիկ այդպես չեն համաձայնվի, մարդիկ այդպես չեն հանգստանա: Չի կարելի մարդկանց համբերությունն այդքան չարաշահել»:
Ա. Հարությունյանն ասաց, որ կառավարությանն ուղարկած նամակի պատասխանից հետո արդեն պարզ կդառնա իրենց հետագա քայլերը: Պատասխանը չբավարերելու դեպքում նաիրիտցները կրկին կսկսեն ամենօրյա բողոքի ակցիաները:
«Արդեն հայտարարել ենք, որ հանդիպելու ենք փետրվարի 16-ին: Մինչ այդ նամակի պատասխանը պետք է որ ստանանք: Չբավարարելու դեպքում միանգանից կշարժվենք նախագահական, մինչև այս հարցի լուծումը գտնենք»,- ասաց Ա. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները մեկ տարուց ավելի կուտակված աշխատավարձի պարտք ունեն: Ամբողջ պարտքը, վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար կամ 7,2 մլրդ դրամ:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 6-ին աշխատանքից ազատվելու է «Նաիրիտի» 1500 աշխատակից: «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերությունը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 2-ը
Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են