Հարցազրույցներ 10:00 13/04/2015

Ինչպես և ինչ պայմաններում է կառուցվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը (տեսանյութ, լուսանկարներ)

Պատվանդանը՝ Տապան, կենտրոնում՝ հավերժ կրակով կոնաձև ծավալը: Համալիրի աջ կողմում և այցելուին ընդառաջ՝ վերածննդի երկփեղկված տեսքով Հուշասյունը, իսկ ձախ կողմում՝ Հուշապատը: Նկարագրությունը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նկարագրող՝ հուշահամալիրի ճարտարապետներից Սաշուր Քալաշյան:

«Մեր հիմնական գաղափարն էր՝ ստեղծել հավաքական, ազգային տապան, որի տակ աճյուններ չկան, բայց հոգիներ կան, նրանց ցավն է, որ կրակի միջոցով արտահայտվում է: Հոգու ցավն էլ նշանակում է՝ տապանը պետք է պատռվեր ու բացվեր: Պատռվեց ու բացվեց, առաջացավ 12 սյուն: Սյուների քանակը որոշվում էր գեղեցկության չափորոշիչներով»,- ասում է ճարտարապետը:



Նա նաև ներկայացրեց, թե ինչպես որոշվեց կառուցել Հայոց ցեղասպանության Հուշահամալիր, ինչպես ստեղծվեց նախագիծը, ինչպես ընթացավ շինարարությունը և ինչպես կայացավ բացումը:

«1964 թվականն էր: 29 տարեկան, նոր ասպարեզ մտնող պատանի մասնագետ էի: Ճարտարապետների միությունում հերթական համաժողովն էր: Նիստերից մեկի վերջում մեծանուն արվեստագետ Ռաֆայել Իսրայելյանը ձայն խնդրեց: Դիմելով միության անդամներին ու հիշեցնելով Հայոց Մեծ եղեռնի 50-րդ մոտալուտ տարելիցը, ասաց, որ ճարտարապետներն անձեռն չպետք է մնան, իրենց մասնակցությունը պետք է ունենան: Լսում էի ու չէի հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Ինձ նման շատ կային: Անցնում է այդ նիստից երկու ամիս: Ինձ է մոտենում իմ կոլեգաներից Արթուր Թարխանյանը, ասում է, որ տնօրենն իրեն առաջարկել է Ցեղասպանության հուշարձանի էսքիզային նախագիծ անել, կհամաձայնվե՞մ միասին անել: Իհարկե, համաձայնվեցի:

  

Երեք օր անց կանչում են կառավարություն Անտոն Քոչինյանի մոտ: Այլ ճարտարապետներն էլ կային: Կարճ զրույց տեղի ունեցավ: Տեղեկացրեց, որ ներկա պահին շրջանառվում է Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը նշելու միջոցառման երկու տարբերակ՝ հիմնել այգի՝ տնկելով մեկուկես միլիոն ծառ, կամ Ճարտարապետների միության կողմից առաջարկ կա՝ նախագծել և կառուցել հուշարձան: Սակայն եթե հուշայգու դեպքում պարզաբանման կարիք չկար, ապա հուշարձանի պարագայում պարզ չէր, թե ճարտարապետական ինչ առաջադրանքով է, որ այն պետք է նախագծվի: Նրա խնդրանքն էլ հենց դա էր՝ մտորել ու մեկամսյա ժամկետում ներկայացնելու մեր պատկերացումները հուշարձանի բովանդակության ու կերպարի վերաբերյալ:

Որպես հուշարձանի տեղադրման տարածք առաջարկվեց Ծիծեռնակաբերդ քաղաքային այգու հենց այն հատվածը, որտեղ և այն հետագայում կառուցվեց:

Շփոթ վիճակում էինք, այդ թեմային այդքան ծանոթ չէինք, քանի որ Հայոց ցեղասպանության մանրամասները, սցենարը մեր սերնդից շատերին ծանոթ չէր: Արգելված թեմա էր: Մինչև նախագծելը պետք է ծանոթանայինք թեմային, խնդրի էությանը, քանի որ եթե չգիտես նյութը, այդ նյութի էությանը, հուշարձան չես կարող նախագծել: Գտանք արխիվային նյութեր, լուսանկարներ, մեծ ու փոքր պատմվածքներ: Բայց այդ նյութերն այնքան տպավորիչ ու ազդեցիկ էին, որ մենք չգիտեինք, թե մեր բողոքն ինչպես արտահայտենք այդ հուշարձանի մեջ՝ մեր մասնագիտական լեզվով: Ինչ-որ տարբերակ արեցինք, երկու ամիս անց ներկայացրեցին կառավարությանը:

Հանձնաժողով էր ստեղծվել, կազմում հայտնի մտավորականներ էին՝ Պարույր Սևակ, Հրաչյա Քոչար և ուրիշներ: Ներկայացվեցին էսքիզները: Բոլորի մոտ նույն գաղափարն էր՝ դժոխքի պատկեր՝ հայերեն մակագրությամբ: Վերջում Քոչինյանը շնորհակալություն հայտնեց ներկայացված նյութերի համար, բայց ասաց, որ բոլոր աշխատանքները կենտրոնացած են ողբերգության, դժբախության վրա, բայց չէ որ մենք վերածնվել ենք, նոր երկիր ենք կառուցել, փայլուն ապագա ունենք: Նա շեշտեց, որ հուշարձանը մենակ սուգ չպետք է լինի, պետք է ապացուցի, որ մենք կենդանի ենք, պայքարում ենք: Քոչինյանն ասաց, որ կհայտարարեն մրցույթ, որի մեջ ներկայացված կլինի նաև պահանջները:

1965-ի մարտի 17-ին հանրապետության կենտրոնական օրաթերթերում հրապարակվեց «1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հավերժացմանը նվիրված հուշարձանի կառուցման մասին» ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը, իսկ մեկ շաբաթ անց՝ մարտի 25-ին, հրապարակվեցին նաև այդ նախագծի մշակման հանրապետական բաց մրցույթի ծրագիրն ու պայմանները: Ինչպես և սպասվում էր, մրցույթի պայմաններում շեշտադրված էր հուշարձանի կերպարում ազգի վերածննդի ու նոր բարձունքների նվաճման աներեր կամքի արտահայտման պահանջը: 1965-ի մարտի 22-ին նախագիծը՝ «ՀԽՍՀ դրոշ» ծածկապատկերով, ներկայացվեց մրցութային հանձնաժողովի դատին: Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 70 նախագիծ: Ընտրվեց մերը:  

Իմ կարծիքով, երևի միայն մենք էինք, որ պատասխանել էինք առաջադրանքին՝ անդրադառնալով վերածննդի թեմային:

Հուշարձանի նախագծումն ավարտվեց 1965-ի սեպտեմբերին: Նախագծի շինարարական արժեքը կազմեց մոտ 700 հազար ռուբլի: Նախագիծն իր վերջնական հավանությունը ստացավ Նիկիտա Զարոբյանին ներկայացնելուց հետո, և նույն ամսին սկսվեցին շինարարական աշխատանքները:

Երևանում 1965 թվականի ապրիլին աննախադեպ զանգվածային ցույց եղավ: Կառավարությունն անհանգստացած էր: Իհարկե, կառավարությունը դեմ չէր հուշարձանի կառուցմանը, բայց մտահոգված էր, որ եթե այսպիսի թեժ մթնոլորտը շարունակվի, հուշարձանի կառուցումը կձախողվի: Հրահանգ եղավ, որ շինարարության ընթացքը որևէ տեղ չլուսաբանվի: Մինչև հուշարձանի շինարարության ավարտը՝ մոտ 2,5 տարի, դրա մասին որևէ տեղ չգրվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում:



 

Շինարարության ընթացքում պարբերաբար շինհրապարակ էին այցելում նաև անվանի մտավորականներ՝ Սիլվա Կապուտիկյանը, Հրաչյա Քոչարը, Պարույր Սևակը և այլք: Այցելում էին նաև պետական գործիչներ, որոնց թվում՝ Անտոն Քոչինյանը:



1968 թվականին հուշարձանը ներկայացվեց երիտասարդ ճարտարապետների լավագույն ստեղծագործությունների համամիութենական ամենամյա ստուգատեսին և արժանացավ առաջին կարգի դիպլոմի: Նույն տարվա ամռանը միջհանրապետական համագործակցության ծրագրի շրջանակներում Երևան ժամանած ԽՍՀՄ ճարտարապետների միության պատվիրակությունը նախագահ Գրիգորի Օռլովի գլխավորությամբ այցելեց նաև Ծիծեռնակաբերդ: Հավանաբար, տեղում ստացած տպավորության ազդեցությամբ՝ ԽՍՀՄ ճարտարապետների միության վարչության 1968 թվականի դեկտեմբերի 3-ի նիստի որոշմամբ, ի թիվս այլ օբյեկտների, ԽՍՀՄ 1969 թվականի Պետական մրցանակի առաջադրվեց նաև  Հուշահամալիրը: Ոչ ոք չէր խնրդել իրենց: Այդ որոշումն ուղարկվել էր Հայաստանի ճարտարապետների միությանը, որն իր հերթին, վարչության 1968 թվականի դեկտեմբերի 10-ի նիստի որոշմամբ միացավ Մոսկվայի որոշմանը: Հուշարձանին վերաբերող փաստաթղթային ու ցուցադրական բոլոր նյութերն ուղարկվեցին Մոսկվա: Բնական է պետական մրցանակ չստացաք: Քաղաքական խնդիր էր,  որ տային, թուրքերը կնեղանային:

Ի սկզբանե Հուշարձանի բացման արարողությունը ծրագրվում էր 1967-ի ապրիլի 24-ի: Մեզ չհաջողվեց նշված ժամկետներում շինարարությունն ավարտել: 1967 թվականի նոյեմբերի 29-ին կայացավ բացման պաշտոնական արարողությանը: Հուշարձանը հանդիսատեսին ներկայացավ առանց թեք մույթերն ավարտող եզրաքարերի ու առանց երկարաձիգ Հուշապատի:

Լուսանկարները Panorama.am-ին է տրամադրել Սաշուր Քալաշյանը:

Այս շարքից՝
1966 թվական. «Միլիցիոներները նրան բռնեցին, որովհետև կանգնել էր Կոմիտասի շիրիմի մոտ ու լուռ լացում էր»
Ինչպես նախապատրաստվեց ու անցկացվեց Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը. ներկայացնում է վավերագիրը (լուսանկարներ)


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}