Տնտեսություն 10:00 19/05/2015

1500 նոր աշխատատեղ. Սյունիքի մարզում 3 պոչամբար կազատվի թափոններից, կկառուցվեն գործարաններ

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Սյունիքի մարզում 3 պոչամբար՝ Ողջին, Փխրուտը և Արծվանիկը, որոնցում արտադրական լցակույտերը կամ թափոններն առաջացել-կուտակվել են տասնյակ տարիների ընթացքում, շուտով կսկսեն մշակվել: Հայաստանում գոյություն ունեցող 19 խոշոր պոչամբարների թվում նշված 3-ը խնդրահարույց են. Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի գործունեության հետևանքով կուտակված արտադրական լցակույտերի (թափոնների) պաշարները կազմում են մոտ 300 մլն տոննա: Ավելին, դրանք տարեկան ավելանում են ևս 18-20 մլն տոննայով, ինչը Հայաստանի համար, բնապահպանների գնահատմամբ, բնապահպանական լուրջ խնդիր է:

Սակայն շուտով հնարավոր է այդ թափոնների վերջը գա, քանի որ կառավարությունը մայիսի 7-ի նիստում հավանություն է տվել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և ներկայացրել խորհրդարան: Այստեղ նախագիծը դրվել է շրջանառության մեջ և շուտով կներկայացվի պատգամավորների դատին:

Ծրագիրն իրականացնողը «Ալյոտիգ» ՍՊԸ-ն է, որի ղեկավարը զանգեզուրցի Վարդան Շահնազարյանն է: Ծրագրին ֆինանսական աջակցություն տրամադրում է մետալուրգիայով և էներգետիկայով զբաղվող միջազգային VSEI ձեռնարկությունների խումբը:

«Ալյոտիգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ-խորհրդատու Ահարոն Չիլինգարյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով նախագծի տրամաբանությունը, ասաց, որ նախատեսվում է բոլոր երեք պոչամբարներում արտադրական լցակույտները օգտագործել ու դրանից «բարիքներ ստեղծել»: Մասնավորապես, 4 տեսակ մետաղական և առնվազն 3 տեսակ ոչ մետաղական կոնցենտրատներ պետք է ստեղծվեն:

Սկզբնական շրջանում, ըստ Չիլինգարյանի, կմշակվեն առաջին երկու՝ Ողջիի ու Փխրուտի կոնսերվացված պոչամբարները, իսկ ապագայում, երբ Արծվանիկն էլ լցվի թափոններով, արդեն «Ալյոտիգ»-ը կսկսի ընդլայնել ծրագիրը և ներգրավել նաև Արծվանիկի պոչամբարում կուտակված արտադրական լցակույտերը:

Զուգահեռ ծրագրի պատասխանատուները ներկայացված նախագծով պատրաստակամություն են հայտնել երկու գործարան են կառուցել: Չիլինգարյանի ներկայացմամբ, այդ գործարաններից մեկը թափոնների շահագործման, մշակման համար է և կունենա տարեկան 12.5 մլն տոննա մշակելու հզորություն:

«Ողջիից ու Փխուտից կվերցնենք 5 մլն տոննա, իսկ 7,5 մլն տոննան` Արծվանիկի պոչամբարից, որտեղ այսօր Զանգեզուրի կոմբինատի արտադրության արգասիքներն են գոյանում: Այդ երկու պոչամբարից կսկսենք օգտագործել: Դա նշանակում է, որ հիմիկվանից Արծվանիկի բեռը կթեթևանա, նույնիսկ Արծվանիկում լցակույտ չի կոնսերվացվի», -ծրագիրը ներկայացրեց Չիլինգարյանը:

Բացի մետաղական կոնցենտրատների գործարանից, կկառուցվի նաև կոմպոզիտ նյութերի գործարան և կկառուցվի ավելի վաղ:

«Դրանք ապակե թելեր են հսկայական կիրառման շրջանակով: Աշխարհում բազմաթիվ ոլորտներում են օգտագործվում: Այդ գործարանը ըստ մեր ծրագրածի, կունենանք մեկ ու կես տարի հետո: Արտադրական լցակույտերը մենք կօգտագործենք կոմպոզիտ նյութերի գործարանին արտադրանք տալու համար, մինչև կավարտենք մյուս գործարանի կառուցումը: Դա կտևի երեք տարի, որից հետո կսկսենք շահագործել մյուս գործարանը»,- բացատրեց Չիլինգարյանը՝ նշելով, որ այդ գործարանը լինելու անմիջապես Արծվանիկի պոչամբարի կողքին, Կապան քաղաքից ոչ հեռու:

Առաջնային խնդիրը, որ փորձում են լուծել ծրագրի ղեկավարները, Սյունիքի մարզում բնակչությանն աշխատատեղերով ապահովելն է: Նրանք խոստանում են 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ: Բացի այդ, խոստանում են, որ ծրագրի իրականացմամբ, պոչամբարների ռիսկայնությունը կնվազի, մասսայականորեն կոմպոզիտային թելերից կարտադրվեն գյուղատնտեսության համար հակակարկտային ցանցեր և մոտ 400-450 հա գյուղատնտեսական հողատարածքներ կդրվեն ոռոգման տակ:

Բնապահպան Կարինե Դանիելյանը ողջունում է ծրագիրը, քանի որ ինքն էլ բազմիցս հանդես է եկել պոչամբարները թափոններից մաքրելու առաջարկով:

«Հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել եմ, որ կա պոչամբարները մաքրելու միջազգային պրակտիկա, և նոր հանքավայրեր բացելու փոխարեն, փորձենք վերամշակել դրանցում կուտակված թափոնները: Ինձ համար ողջունելի է այդ որոշումը, բայց խնդիր է, թե ինչպես կիրականացվի այն»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպանը:

Դանիելյանը մեծ փորձ ունի՝ լսել է խոստումներ, բայց դրանց իրագործումն ու սպասելի արդյունքը չի տեսել: Բացի այդ, նրա պնդմամբ, Հայաստանում բնապահպանական փորձաքննության եզրակացությունն ստանալը շատ դյուրին է, իսկ հետո փաստաթղթերում գրված պայմանները չեն իրականացվում:

«Այսօր պոչամբարները ամենավտանգավոր երևույթն են հանրապետության տարածքում, ինչ թույն ասես կուտակված է դրանցում: Հիմա դա մաքրել, օգտագործել, շատ դրական է: Ճիշտ է գործընթացը շատ բարդ է, ունի և´ տնտեսական, և´ բնապահպանական օգուտներ: Եթե բնապահպանության նախարարարության, տեղական մարմինների ու հանրության վերահսկողությունը լուրջ լինի, այդ ընկերությունները ամեն ինչի տիրապետում են, կանեն», -հավելեց տիկին Դանիելյանը:

Ծրագիրը, Չիլինգարյանի խոսքով, պատրաստ էին իրագործել 2013-ից, սակայն օրենքի նախագծի քննարկումները ձգձգվել են ու իրականացումն ուշացել: Սակայն այս տարիները զուր չեն անցել, և մեր զրուցակցի փոխանցմամբ, իրենք ուսումնասիրել են տեխնոլոգիական «նոու հաու»-ն, ստեղծել են հիմք՝ հետագա գործունեության համար:

«Ինչպես օրենքը պահանջում է, ամեն ինչ անելու ենք լավագույն չափանիշներով», -վստահեցրեց ծրագրի ներկայացուցիչը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}