Հայաստանի և Սիրիայի արտգործնախարարները Թուրքիային մեղադրել են շարունակական զանգվածային սպանությունների մեջ. SANA
Եթե միջազգային հանրությունը դատապարտեր այդ մսագործներին, որոնք 20-րդ դարի սկզբին իրականացրեցին հայերի զանգվածային սպանությունները, այսօր Թուրքիայում նրանց ժառանգները չէին համարձակվի իրենց լծակներով աջակցել Սիրիայում զանգվածային սպանությունների իրականացմանը: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ Մուալլեմը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Սիրիա կատարած իր այցելությունը կրում է խորհրդանշական բնույթ, քանի որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունը մեկուկես միլիոն հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ Մուալլեմը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիա կատարած այցելության ընթացքում «արդյունավետ և կառուցողական» բանակցություններ է անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ: Այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը:
Երկու արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ալ Մուալլեմն ասել է, որ հայաստանցի իր գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարբեր հարցեր:
«Քննարկված հարցերի շրջանակում, այդ թվում` երկկողմ հարաբերությունների և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, մեր տեսակետները նույնական են եղել», - ավելացրել է Սիրիայի արտգործնախարարը:
Ալ Մուալեմն ասել է, որ այն հարաբերությունները, որոնք կապում են Սիրիային Ռուսաստանի և Իրանի հետ, ավելի խորն են, քան կարծում են որոշ կողմեր:
Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և մասնավորապես` Սիրիայում գլուխ բարձրացրած ահաբեկչության դեմ պետք է լինի միջազգային ուժեղ հակազդեցություն:
«Մենք անհանգստացած ենք Սիրիայում շարունակվող հակամարտության ու ներկայիս ճգնաժամի, ինչպես նաև ահաբեկիչների գործունեության հետևանքով առաջացած աղետների կապակցությամբ», - ասել է Նալբանդյանը:
Նախորդող`
Միջազգային հարթակներում, ՅՈՒՆԵՍԿՕ-ում այս հարցն անպայման քննության առարկա կդառա. Սփյուռքի նախարար
«Նոր վայրագությունների պատճառով միլիոնավոր սիրիացիներ, այդ թվում՝ հայեր, ստիպված են նորից բռնել գաղթի ճամփան»