Իրավունք 17:34 17/06/2015

ՄԻԵԴ-ում Չիրագովի և Սարգսյանի գործերը համարվում են առաջնորդող գործեր. Ալվինա Գյուլումյան

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 16-ին հրապարակել էր «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» երկու գործերով վճիռները: Առաջինը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքին, իսկ երկրորդը` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքին՝ իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդար փոխհատուցում ստանալու վերաբերյալ: Այս գործերը ՄԻԵԴ-ում քննվում էին դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանը ներկայացնող դատավորն էր Ալվինա Գյուլումյանը, որն այժմ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է:

Panorama.am-ը նշված գործերի վերաբերյալ զրուցել է տիկին Գյուլումյանի հետ, որը դրանց վերաբերյալ նաև հատուկ կարծիք էր ներկայացրել:

-«Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը վճիռ է կայացրել: Դուք, որպես ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին դատավոր, քաջատեղյակ եք գործերին և նաև հատուկ կարծիք էիք հայտնել, ինչպե՞ս եք գնահատում վճիռները:
-Նշված վճիռների վերաբերյալ իմ տեսակետը արտահայտված է իմ հատուկ կարծիքում, որը կցված է գործին: Չիրագովի գործով ես ամբողջությամբ չեմ համաձայնել վճռի հետ, իսկ Սարգսյանի գործով գտնում եմ, որ Ադրբեջանին պետք էր ճանաչել պատասխանատու նաև խտրականության դրսևորման առումով: Այսինքն` հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել: Բայց դատավորների մեծամասնությունը գտավ, որ երկու գործով էլ մոտեցումները պետք է նույնը լինեն և երկու դեպքում էլ գտավ, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով (Խտրականության արգելում) քննություն կատարելու անհրաժեշտություն չկա` ելնելով նրանից, որ մյուս հոդվածներով խախտումներ եղել են: Սարգսյանի գործով ես պնդում էի, որ դիտվի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում, քանի որ միջազգային կառույցները, նույն Եվրոպայի խորհրդի խտրականության կոմիտեն, հաճախ են փաստել Ադրբեջանում խտրական վերաբերմունքը հայերի նկատմամբ: Բացի դրանից, իմ կռվանն այն էր, որ ադրբեջանական գյուղերից ադրբեջանցիները ռազմական դրության ժամանակ չէին տարհանվել, մինչդեռ հայերը տարհանվում էին:

-Իսկ Չիրագովի գործով վճռին Ձեր անհամաձայնությունը ո՞րն էր:

-Չիրագովի գործով ես ամբողջությամբ էի դեմ վճռին, որովհետև ես գտնում էի նախ, որ Չիրագովը և մյուսները հնարավորություն են ունեցել դիմել Ղարաբաղի ներպետական դատարաններին, որը չեն արել: Բայց մեծամասնությունը գտավ, որ այդ դատարաններն ըստ էության, չէին կարող այնպիսի վճիռ կայացնել, որը կբավարարեր դիմող կողմին: Այսինքն` ելնելով կոնֆլիկտային իրավիճակից, նրանք գտնում էին, որ տեղահանված անձանց համար դժվար է դիմել այդ երկրի դատարան: Իմ առանձին կարծիքում ես նշել եմ, որ դա հնարավոր էր: Վճռին դեմ էի նաև այն պատճառով, որ տների և հողամասի վերաբերյալ բավարար ապացույցներ չեն ներկայացրել և ներկայացրածն էլ հակասական էր` մի փաստաթղթում մեկ տվյալ էր, մի ուրիշ փաստաթղթում այլ տվյալ: Բայց դատավորների մեծ մասը գտավ, որ հակամարտության գոտիներում հնարավոր է, որ չկարողանան իրենց սեփականության վերաբերյալ լիարժեք փաստաթղթեր ներկայացնել: Երրորդ անհամաձայնությունս, որն ինձ համար ավելի էական էր, այն էր, որ չէր կարելի այդ հարցում ճանաչել Հայաստանի իրավազորությունը, քանի որ իմ կարծիքով, այդտեղ իրավազորություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի` Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունները` ԼՂՀ բանակը, ԼՂՀ պետական կառույցները: Մեծամասնությունը այս հարցում ևս չհամաձայնեց, գտնելով, որ քանի որ Հայաստանը թե քաղաքական, թե տնտեսական և թե ռազմական առումով էական աջակցություն է ցուցաբերում Ղարաբաղին, հետևաբար պատասխանատվություն է կրում, և Ղարաբաղի պատասխանատվության հարցը Եվրոպական դատարանը չի կարող քննության առնել: Դատավորների մեծամասնությունը երկու դեպքում էլ գտնում էր, որ «սև կետեր» չպետք է մնան Եվրոպայի քարտեզի վրա, և մարդիկ իրենց ամենուր պետք է պաշտպանված զգան` անկախ նրանից հակամարտության գոտի է, թե ինչ է: Դրա հետ ես համաձայն չէի: Երկու գործերով էլ Եվրոպական դատարանը փորձել է մեկ միասնական ստանդարտ կիրառել, որը տվյալ պարագայում, միգուցե ընդունելի չէր: Երկու գործերի նկատմամբ համարյա թե նույն խախտումներն են գտնվել, բացառությամբ մեկի` Սարգսյանի գործով դատարանը գտել է, որ նրա անձնական կյանքին չմիջամտելու իրավունքը խախտվել է նաև այն առումով, որ ոչ միայն նա չի կարող իր տուն այցելել, այլ նաև չի կարող այցելել իր հարազատների գերեզմանին: Նման հայց Ադրբեջանի կողմից չկար:

-Կայի՞ն դատավորներ, ովքեր համաձայն էին Ձեզ հետ:
-Այո, ես միակը չէի: Օրինակ, պորտուգալացի դատավորը, որը նույնպես հատուկ կարծիք էր ներկայացրել, ինձ հետ բոլոր հարցերում համակարծիք էր: Մեկ այլ լատվիացի դատավոր էլ համակարծիք էր այն առումով, որ Հայաստանի իրավազորությունը չէր կարելի ճանաչել. եթե մենք գտնում ենք, որ Հայաստանը խախտել է, ապա մենք պետք է գտնենք, որ նա պոզիտիվ առումով է խախտել, որովհետև իր վրա պարտավորություն է վերցրել իր ազդեցությունը օգտագործելով Ղարաբաղի նկատմամբ հարցի կարգավորման համար:

-Ի՞նչ են արվում այդ կարծիքները, տիկին Գյուլումյան, ընդունվում են ի գիտությո՞ւն:
-Կցվում են վճռին և հետագայում գործերի քննության ընթացքում կարող է որոշակի ուղղորդող նշանակություն ունենան:

-ՄԻԵԴ վճռով բավարարվել են կողմերի պահանջները և նշվում է, որ դրանով պարտավորեցվում է Հայաստանին ու Ադրբեջանին հետամուտ լինել խախտված իրավունքների վերականգնման հարցում: Ի՞նչ է սա նշանակում, տիկին Գյուլումյան:
-Սա նշանակում է, որ կողմերը շարունակեն բանակցային գործընթացը, կողմերը փորձեն հասնել ինչ-որ արդյունքի` այդտեղ բնակված մարդկանց խախտված իրավունքները վերականգնելու համար: Կամ` գան ընդհանուր հայտարարի, փորձեն որոշակի կարգավորման գնալ դրամական փոխհատուցում տալու միջոցով կամ ասենք` անձանց վերադարձը ապահովելու միջոցով: Այսինքն` այն, ինչը նաև գտնվում է հակամարտության լուծման բանակցային գործընթացի սեղանին: Այս գործերը ուղղված են տվյալ անձանց իրավունքի պաշտպանությանը և չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին: Վճիռը ԼՂՀ ճանաչման հարց չի լուծում:

-Փաստորեն, տիկին Գյուլումյան, Հայաստանի և Ադրբեջանի մասով այս գործերը նախադեպային են` հետագայում նմանատիպ գանգատները քննելու համար: Ինչքա՞ն նման բնույթի գործեր կան ՄԻԵԴ-ում:
-Բնականաբար, նախադեպային որոշում է: Ադրբեջանցիների կողմից Չիրագովի գործի նման Հայաստանի դեմ ներկայացված կա շուրջ 600 գործ, իսկ Ադրբեջանի դեմ Սարգսյանի գործի նման կա շուրջ 500 գործ: Իրականում այս գործերը համարվում են առաջնորդող գործեր: Այս գործերով Եվրոպական դատարանը փորձեց երկու կողմերի նկատմամբ հավասարակշռված մոտեցում ցուցաբերել: Չիրագովի գործը ներկայացվել էր 2005-ի ապրիլինի, իսկ Սարգսյանի գործը` 2006-ի օգոստոսին, բայց որոշվեց երկու գործերն էլ միասին քննել, որպեսզի որևէ մեկի նկատմամբ կողմնապահություն չդիտարկվի:

-Եվ Չիրագովի, և Սարգսյանի գործով երկու երկրներին գումարային պահանջ էր ներկայացվել, որի մասին վճիռը ՄԻԵԴ-ը հետաձգել էր 12 ամսով: Տիկին Գյուլումյան, կա՞ նախադեպային որոշում այլ երկրների հետ կապված գործերով, թե ինչ չափի գումարի մասին կարող է խոսք լինել:
-Նման նախադեպային որոշում չկա, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքով դատարանն ինքն է որոշում: Հետագայում, ելնելով կողմերի ներկայացրած պահանջներից, ելնելով մյուս կողմի առարկություններից պարզ կլինի, թե ինչպիսին կլինի այդ բավարարումը: Ներկայացված գումարից պակաս հնարավոր է սահմանվի, բայց ավելին` հնարավոր չէ: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}